Արոն Տամաշի
Արոն Տամաշի հունգ.՝ Tamási Áron | |
---|---|
Ծննդյան անուն | հունգ.՝ Tamás János |
Ծնվել է | սեպտեմբերի 20, 1897[1][2] |
Ծննդավայր | Lupeni, Harghita County, Ռումինիա |
Վախճանվել է | մայիսի 26, 1966[3][1][2] (68 տարեկան) |
Վախճանի վայր | Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[3] |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և գրող |
Լեզու | հունգարերեն |
Քաղաքացիություն | Հունգարիա և Ռումինիա |
Կրթություն | Ֆրանց Յոզեֆի համալսարան (1921) և Academy of Commerce? (1922) |
Անդամակցություն | Հունգարիայի գիտությունների ակադեմիա |
Կուսակցություն | Ազգային գյուղացիական կուսակցություն |
Աշխատավայր | Նյուգաթ |
Պարգևներ | |
Áron Tamási Վիքիպահեստում |
Արոն Տամաշի (սեպտեմբերի 20, 1897[1][2], Lupeni, Harghita County, Ռումինիա - մայիսի 26, 1966[3][1][2], Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[3]), հունգարացի գրող։ Հայրենի Տրանսիլվանիայում և Հունգարիայում հայտնի է դարձել սեկե ոճի ստեղծագործությունների շնորհիվ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է սեկեական ընտանիքում, Ֆարկաշլակում (այժմ Լուպենի, Հարգիտա)։ 1912 թվականին Արոնին գրանցում են Սեկեյուդվարհեյ կաթոլիկ գիմնազիայում։ Նույնիսկ երբ գիմնազիստ էր սկսել էր գրել պատմություններ։ 1918 թվականի հուլիսին մասնակցում է Պյավայի ճակատամարտին։ Ընդունվել է Կլուժի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, սակայն շատ կարճ ժամանակ է այնտեղ սովորել, քանի որ այնտեղ դասավանդում էին ռումիներենով։ Ընդունվել է Առևտրային ակադեմիա, որը և ավարտել է երկու տարի անց։
1923 թվականին արտագաղթում է ԱՄՆ, այնտեղ ակտիվ աշխատում է և պատմվածքները ուղարկում է հայրենիք։ 1925 թվականին Կլուժում լույս է տեսնում նրա առաջին ժողովածուն «Հոգին ճանապարհվում է»։ 1926 թվականին վերադառնում է ԱՄՆ-ից, արդեն բավականին հայտնի լինելով հայրենիքում։ 1926 թվականի հուլիսին մասնակցում է Ռումինիայի հայտնի հունգարացի գրողների հավաքին, որը հիմնադրել է «Էրդեն Հելիկոն»՝ «Գրողների ազատ համայնք»։ Այդ կազմակերպության շնորհիվ հրատարակվում են Տամշինի առաջին ստեղծագործությունները, որոնք գրվել էին հայրենիքում։
1932 թվականին Տամաշինը հրատարակում է իր լավագույն ստեղծագործություններից մեկը՝ «Աբելը խուլ անտառում»։ Դրան հետևում են ևս երկու վեպ-շարունակություններ։ Տամաշին ճանաչում է ձեռք բերում՝ Հունգարիայում, ստանում է Բաումգարտենի մրցանակ։ Ամբողջ կյանքի ընթացքում Տամաշինը հրատարակել է հեքիաթների 10 ժողովածու։
1945 թվականին Տամաշինը դառնում է հունգարական պառլամենտի պատվավոր պատգամավոր, 1954 թվականին՝ Հունգարիայի Հայրենական Միության Խորհրդի անդամ։ Նրան շնորհվում է հայենական բարձր մրցանակ՝ Կոշուտի մրցանակ։ 1963 թվականին Արնո Տամաշին դառնում է Խաղաղության Խորհրդի նախագահության անդամ։ Գրողի վերջին ստեղծագործությունը՝ «Մասուրի ճյուղ» գրվել է գրողի կնոջ կողմից, բայց այդպես էլ ավարտին չի հասցրել։ Արոն Տամաշին ըևական հիվանդությունից հետո մահացել է 1966 թվականի մայիսի 26-ին, Բուդապեշտում։
Ընտրյալ մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Абель в глухом лесу» (1932)
- «Абель в своей стране» (1934)
- «Абель в Америке» (1934)
- «Матяш, ломающий льдины» (1936)
- «Сверкает звезда» (1937)
- «Птица певчая» (1934)
- «Обманчивая радуга» (1942)
- «Колыбель и сова» (1953)
- «Зеркало отечества» (1953)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Тамаши Арон // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արոն Տամաշի Արխիվացված 2006-09-16 Wayback Machine
- «Աբելը խուլ անտառում»(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արոն Տամաշի» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 20 ծնունդներ
- 1897 ծնունդներ
- Ռումինիայում ծնվածներ
- Մայիսի 26 մահեր
- 1966 մահեր
- Բուդապեշտ քաղաքում մահացածներ
- Հունգարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Կոշութի մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հունգարացի գրողներ
- Հունգարիայի քաղաքական գործիչներ
- 20-րդ դարի տղամարդ գրողներ