Արշակ Ագապյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արշակ Ագապյան
Ծնվել էմայիսի 8 (20), 1860[1][2]
ԾննդավայրԼալի, Ղազախի գավառ, Ռուսական կայսրություն[1][2]
Վախճանվել էհոկտեմբերի 10, 1905(1905-10-10)[1][2] (45 տարեկան)
Վախճանի վայրԼալի, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Մասնագիտությունհրապարակախոս, ուսուցիչ և գրող
Լեզուհայերեն
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՆերսիսյան դպրոց (1875)[1]
Ուշագրավ աշխատանքներ«Մարդասպան»
Արշակ Ագապյան Վիքիդարանում

Արշակ Սարգսի Ագապյան (մայիսի 8 (20), 1860[1][2], Լալի, Ղազախի գավառ, Ռուսական կայսրություն[1][2] - հոկտեմբերի 10, 1905(1905-10-10)[1][2], Լալի, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]), հայ գյուղագիր, մանկավարժ, հրապարակախոս։

Սովորել է Ներսիսյան դպրոցում (1870–75), ավարտել Թիֆլիսի Ալեքսանդրյան ռուսական ուսուցչական ինստ֊ը (1886)։ Դասավանդել է Գետաշենում, Զաքաթալայում, Մոզդոկում, Թիֆլիսում, Երևանում։

Առաջին թղթակցությունը լույս է տեսել 1881-ի մայիսի 30-ին, «Մեղու Հայաստանի»֊ում, իսկ 1888-ից տպագրվել է «Նոր դար»֊ում։ Ագապյանի նախասիրած ժանրն ակնարկատիպ պատմվածքն է։ Նա ստեղծել է հայ գյուղացիության սոցիալական կյանքն ու պայքարը վերարտադրող ճշմարիտ պատկերներ («Մուսինի գանգատը», 1888, «Անարդար պահանջ», 1889, «Գյուղի ճամփեն», 1896)։ Ամենածավալուն գործը «Մարդասպանը» վիպակն է (1896)։ Գ. Ի. Ուսպենսկու նման Ագապյանը մերժել է բուրժուական քաղաքը, նշել հողից կտրված գյուղացու կործանման անխուսափելիությունը («Դավթարից ջնջվածը», 1894)։ Նրա հասարակական իդեալը շահագործումից ազատ, լուսավորված գյուղն է։ Իր հոդվածներում Ագապյանը համակրանք է արտահայտել ռուս վաթսունականների նկատմամբ, արձագանքել մայրենի լեզվի ու գրականության հուզող հարցերին, պայքարել հանուն մանկավարժական առաջավոր սկզբունքների արմատավորման և մատաղ սերնդի ազգային դաստիարակության։ Մահացել է հոկտեմբերի 10-ին, ծննդավայրում։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկերի ժողովածու, Երևան, 1934 թ.։
  • Երկեր, Երևան, 1966 թ.։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դանիելյան Մ., Արշակ Ագապյան, Երևան, 1968։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 49
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արշակ Ագապյան» հոդվածին։