Արմինե Թութունջյան
Արմինե Թութունջյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 4, 1921[1][2] Կահիրե, Եգիպտոս[1][2] |
Երկիր | ![]() ![]() ![]() ![]() |
Մահացել է | դեկտեմբերի 22, 2011 (90 տարեկան) Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | երգչուհի |
Երգչաձայն | lyric-dramatic soprano?[1][2] |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն[1][2] |
Պարգևներ |
Արմինե Միհրանի Թութունջյան (հունվարի 4, 1921[1][2], Կահիրե, Եգիպտոս[1][2] - դեկտեմբերի 22, 2011, Երևան, Հայաստան), հայ խորհրդային երգչուհի (քնարադրամատիկական սոպրանո), ՀԽՍՀ վաստակավոր (1956), ժողովրդական արտիստ (1967)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արմինե Թութունջյանը ծնվել է Կահիրեում։ 1936-1946 թվականներին Կահիրեում երաժշտություն է ուսանել քրոջ՝ դաշնակահարուհի Թագուհի Արամյանի և իտալացի վոկալ արվեստի վարպետ Էլիզ Ֆելդմանի մոտ։ 1944-1947 թթ. աշխատել է Կահիրեի ռադիոյում և ունեցել է մենահամերգներ։ 1947 թվականին հայրենադարձել է և որպես մեներգչուհի ընդունվել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոն[3]։ Համերգային երկացանկը հարուստ է եղել նաև խորհրդային և արտասահմանյան կոմպոզիտորների երգերով։ Բեմը թողել է 1972 թվականին[4][5]։
Օպերային դերերգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անուշ - Ա. Տիգրանյանի «Անուշ»
- Շուշան - Ա. Տիգրանյանի «Դավիթ Բեկ»
- Կարինե - Տ. Չուխաճյանի «Կարինե»
- Չիո-Չիո-Սան - Ջ. Պուչչինիի «Չիո-Չիո-Սան»
- Միքայելա - Ժ. Բիզեի «Կարմեն»
- Նեդդա - Ռ. Լեոնկավալլոյի «Պայացներ»
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1956
- ԽՍՀՄ «Պատվո նշան» շքանշան, 1956
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1967
Հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ս. Մանվելյան, Արմինե Թութունջյանի ծննդյան 100-ամյակի առթիվ, «Առավոտ» օրաթերթ, նոյեմբերի 12, 2021
- Ս. Մանվելյան, Հարցազրույց Արմինե Թութունջյանի դստեր՝ հոգեբան Անուշ Թութունջյանի հետ, «Առավոտ» օրաթերթ, նոյեմբերի 17, 2021
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 4. — էջ 230.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — 1990.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ «ТУТУНДЖЯН в музыкальной энциклопедии»։ www.music-dic.ru։ Վերցված է 2018-01-04
- ↑ «AV Production - Արմինե Թութունջյան»։ avproduction.am։ Վերցված է 2019-01-04
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 230)։ ![]() |