Արկադի Բաղդասարյան (Արկո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արկադի Բաղդասարյան
Ծնվել էօգոստոսի 25, 1945(1945-08-25) (73 տարեկան)
ԾննդավայրԲաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունԱզիմ Ալիմզադեի անվան գեղարվեստի ուսումնարան և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
ՊարգևներՀայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ

Արկադի Զինովարի Բաղդասարյան, Արկո (օգոստոսի 25, 1945(1945-08-25), Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, ՀՀ վաստակավոր նկարիչ (2003), ՀՀ ժողովրդական նկարիչ (2015)[1]։ Հայաստանում աբստրակտ արվեստի հիմնադիրներից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արկադի Բաղդասարյանը ծնվել է 1945 թվականին, Բաքվում։ Հայրը՝ Զինովար Բաղդասարյանը, ծնվել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Լյուլասազ գյուղում, մայրը՝ Ծմակահող գյուղում։ Մանկությունն անցել է ԼՂՀ-ում՝ պապիկ-տատիկի մոտ։ Արկոն ընտանիքի չորս երեխաներից ավագն է։ 1960 թվականին ավարտել է Բաքվի ռուսական դպրոցը, 1965 թվականին՝ Բաքվի գեղարվեստի ուսումնարանը, 1971 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: 1974-1982 թվականներին դասավանդել է նույն ինստիտուտում[2]:

Ստեղծագործություններից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղանկարչական երկերում անուղղակիորեն միահյուսել է մանրանկարչության և արդի գեղանկարչության ավանդույթները։ Ստեղծագործություններում իշխում են խիստ մշակված պայծառ մակերեսները։

  • «Ինֆուզորիա», 1974 թ.
  • «Ինֆուզորիայի աշխարհ», 1976 թ.[3]
  • «Կոմպոզիցիա», 1988 թ.
  • «Նոկտյուռն Ա», 1994 թ.
  • «Նոկտյուռն Բ», 1994 թ.
  • «Կոմպոզիցիա», 2000 թ.
  • «Խաչելություն», 2000 թ.
  • «Հայաստան», 2001 թ.
  • «Քրիստոս», 2001 թ.
  • «Հրեշտակ», 2001 թ.
  • «Բնանկար», 2006 թ.[4]

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբակային ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2009 թ. Խմբակային ցուցահանդես «Երևան` իմ սեր», Հայարտ մշակույթի կենտրոն, Երևան[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]