Արթուր Սոարեշ Դիաշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արթուր Սոարեշ Դիաշ
պորտ.՝ Artur Manuel Ribeiro Soares Dias
Քաղաքացիությունը  Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 14, 1979(1979-07-14) (44 տարեկան)
Ծննդավայր Վիլա Նովա դե Գայա, Պորտու, Պորտուգալիա

Արթուր Սոարեշ Դիաշ (պորտ.՝ Artur Soares Dias, հուլիսի 14, 1979(1979-07-14), Վիլա Նովա դե Գայա, Պորտու, Պորտուգալիա), պորտուգալացի ֆուտբոլային մրցավար։ 2010 թվականից ՖԻՖԱ-ի մրցավար[1]։

Կարերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիասը սովորել է Վիլա Նովա դե Գայայի բարձրագույն լեզվաբանական և վարչական ինստիտուտում (2016 թվականից՝ ISLA՝ զարգացման և տեխնոլոգիաների պոլիտեխնիկական ինստիտուտ)։ Ստացել է դիպլոմ[2]։

Արթուրը դեռ ուսանող ժամանակ սպասարկում էր մարզային մրցաշարերի ֆուտբոլային հանդիպումները։ 2004 թվականին ստացել է առաջին կատեգորիան և այդ ժամանակվանից աշխատել է Պրիմերայի լիգայի, Պորտուգալիայի բարձրագույն դիվիզիոնի խաղերում[3]։ 2010 թվականից ՖԻՖԱ-ի մրցավար է։ 2016 թվականին ճանաչվել է Պորտուգալիայի լավագույն ֆուտբոլային մրցավար[2]։

2017 թվականի հունվարի սկզբին Դիասին և նրա ընտանիքին սպառնում էին «Պորտուի»՝ Super Dragões ֆան-խմբի երկրպագուները․ «Պորտուն» մեղադրվում էր այն բանում, որ մրցավարները հաճախ անարդար որոշումներ են կայացնում Լիսաբոնի «Բենֆիկայի» օգտին[4][5]։

2017 թվականի ապրիլին Դիասը նշանակվել է Ռուսաստանում կայացած ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ 2017-ի տեսաընթերակա[6]։ Նույն պաշտոնում աշխատել է Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018-ում[7]։

Նշանակվել է 2021 թվականի Եվրոպայի առաջնության խաղերի[8] և Տոկիոյի օլիմպիական ֆուտբոլային մրցաշարի գլխավոր մրցավար[9]։ Երկու մրցաշարերում էլ դատել է խմբային փուլի երկու հանդիպում, ինչպես նաև օգնել է գլխավոր մրցավար Քրիս Բիտին՝ որպես օլիմպիական եզրափակչի չորրորդ պաշտոնական մրցավար։

Բացի միջազգային ակումբային և ազգային թիմային մրցումներից, Դիասը աշխատել է նաև Հունաստանի Սուպերլիգայի և Սաուդյան Արաբիայի Սուպերլիգայի, ինչպես նաև Չինաստանի Սուպերլիգայի գավաթային մրցումներում[10]։

Եվրոպայի առաջնություն 2020[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմ Ամսաթիվ Վայր Թիմ 1 Թիմ 2 Արդյունք
Խմբային փուլ 16 հունիսի 2021 Բաքու Թուրքիա Թուրքիա Ուելս Ուելս 1:1 (0:0)
Խմբային փուլ 22 հունիսի 2021 Լոնդոն Չեխիա Չեխիա Անգլիա Անգլիա 0:1 (0:1)

Օլիմպիական խաղեր 2020[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմ Ամսաթիվ Վայր Թիմ 1 Թիմ 2 Արդյունք
Խմբային փուլ 25 հունիսի 2021 Սայտամա Ճապոնիա Ճապոնիա Մեքսիկա Մեքսիկա 2:1 (2:0)
Խմբային փուլ 28 հուլիսի 2021 Սենդայ Ավստրալիա Ավստրալիա Եգիպտոս Եգիպտոս 0:2 (0:1)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. FIFA.com
  2. 2,0 2,1 Diplomado do ISLA Gaia premiado („Ehemaliger Student der ISLA Gaia ausgezeichnet“), Nachricht zur Auszeichnung Dias´ als Schiedsrichter des Jahres in Portugal auf der Website der Hochschule ISLA (portugiesisch), abgerufen am 19. Juli 2017
  3. Árbitro Artur Soares Dias ameaçado de morte („Schiedsrichter Artur Soares Dias erhält Morddrohung“), Nachricht vom 5. Januar 2017 auf der Website des Senders Rádio Renascença, abgerufen am 19. Juli 2017
  4. «abola.pt». web.archive.org. 2017 թ․ հունվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 19-ին.
  5. Renascença (2017 թ․ հունվարի 5). «Árbitro Artur Soares Dias ameaçado de morte - Renascença». Rádio Renascença (եվրոպական պորտուգալերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 19-ին.
  6. Artur Soares Dias escolhido para vídeo árbitro na Taça das Confederações („Artur Soares Dias als Video-Schiedsrichter für den Konföderationen-Pokal ausgewählt“), Artikel des öffentlich-rechtlichen Senders Rádio e Televisão de Portugal vom 26. April 2017, abgerufen am 19. Juli 2017
  7. FIFA World Cup Russia 2018 - List of Video Officials („Liste der Videoschiedsrichter“), Verlautbarung der FIFA vom 27. April 2018, abgerufen am 30. März 2021
  8. UEFA EURO 2020 - Referees and Referee Assistants („Schiedsrichter und Schiedsrichterassistenten“), Verlautbarung der UEFA vom 21. April 2021, abgerufen am 22. April 2021
  9. 2020 FIFA Men's and Women's Olympic Football Tournaments - Selected officials („Match-Offizielle für die olympischen Fußballturniere der Damen und Herren 2020“), Artikel vom 20. April 2021 auf Schiedsrichter-Blog Law 5, abgerufen am 22. April 2021
  10. Artur Soares Dias - Leistungsdaten auf www.transfermarkt.de, abgerufen am 30. März 2021
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Սոարեշ Դիաշ» հոդվածին։