Արթուր Մոլիտվին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արթուր Մոլիտվին
Ծնվել էօգոստոսի 17, 1964(1964-08-17) (59 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտություներաժիշտ

Արթուր Մոլիտվին (օգոստոսի 17, 1964(1964-08-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), երաժիշտ, բաս-կիթառահար[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Մոլիտվինը ծնվել է 1964 թվականի օգոստոսի 17-ին, Երևան քաղաքոում[2]։ Նվագել սկսել է 15 տարեկանից։

1986 թվականին հիմնել է «Ալյանս» խումբը։ Այն հետագայում վերանվանվել է «Դաշինք»[3]։ Խումբը մասնակցել է մի քանի փառատոների, այդ թվում` 1987 թվականի Հայաստանի առաջին ռոք փառատոնին։

Արթուր Մոլիտվինը 1990-ականների կեսերին աշխատել է զազ ակումբում։ 2001 թվականից աշխատանքի է անցել Վահան Արծրունու երաժշտական խմբում։ Այդ աշխատանքին զուգահեռ նվագել է «Stormey Monday», «Groove In Bend», «Արամազդ», «Արմադամ» երաժշտական խմբերում։ Արթուր Մոլիտվինը համագործակցել է նաև երաժիշտ Արթուր Մեսչյանի հետ։ Վերջինիս հետ համերգային ծրագրով հանդես է եկել Երևանում, Մոսկվայում, Լոս Անջելեսում։

Արթուր Մոլիտվինը նվագել է նաև հայ երգարվեստի այլ ներկայացուցիչների հետ։

Համերգային շրջագայություններ է ունեցել Ֆրանսիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում, Լիբանանում, Սիրիայում և այլ երկրներում։ 2010 թվականին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունեցել անգլիացի ռոք-վոկալիստ է, երգերի հեղինակ Յան Գիլանի բարեգործական համերգի ժամանակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Vahan Artsruni - Komitas Ten Revelations, Վերցված է 2021-06-29-ին
  2. «AV Production - Արթուր Մոլիտվին». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 29-ին.
  3. «Արթուր Մոլիտվին | Music of Armenia». musicofarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]