Արթուր Հակոբյան (դերասան)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արթուր Հակոբյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 8, 1962[1] (62 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | դերասան |
Արթուր Հակոբյան (հուլիսի 8, 1962[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։ Առավել հայտնի է «Վերվարածներն ընտանիքում» հեռուստասերիալում Արբի քեռու դերակատարմամբ[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արթուր Հակոբյանը ծնվել է 1962 թվականի հուլիսի 8-ին Գյումրի քաղաքում։ Սովորել է Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 1979 թվականին։ Ուսումը շարունակել է Գյումրու Վ․ Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնին կից դերասանական ստուդիայում, այնուհետև աշխատել է այդ թատրոնում։ 1989 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։
Արթուր Հակոբյանի ընտանիքում բոլորը սիրել են արվեստը, սակայն հայրն ի սկզբանե դեմ էր դերասան դառնալու նրա որոշմանը։ Նա ոչ մի անգամ չի գնացել որդուն բեմում տեսնելու՝ ասելով[2]․
Դու ի՞նչ դերասան, դերասան կոչվելու իրավունք ունեն Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Ֆրունզե Մկրտչյանը․․․ |
Ավելի ուշ Արթուրի մայրը սկսել է աշխատել թատրոնում, և նա ևս ընդունվել է աշխատանքի՝ որպես բեմի բանվոր, քանի որ, ինչպես ինքն է ասում[2]․
Թատրոնն ինձ օդի պես պետք էր։ |
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասանն ամուսնացած է, ունի երկու երեխա՝ աղջիկ և տղա[3]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արթուր Հակոբյանը խաղացել է Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնում, Երևանի Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում և Պատանի հանդիսատեսի թատրոնում։ Աշխատել է նաև մի քանի հեռուստաընկերությունների հետ, այդ թվում՝ Շանթ ՀԸ, Արմենիա TV, Հայաստանի hանրային hեռուստաընկերություն, Հայկական երկրորդ հեռուստաալիք։
Հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Բելգիայում, Նիդերլանդներում, Ռուսաստանում։
Դերասանը կերտել է բազմաթիվ դերեր․ Ր․ Շարտի «Կնոջս անունը Մորիս է» ստեղծագործությունում հանդես է եկել Ժորժի կերպարով, Խ․ Դաշտենցի «Ֆայտոն Ալեքը» աշխատանքում՝ գյուղացի հավավաճառի կերպարով, Լևոն Շանթի «Կայսրը» ստեղծագործությունում՝ Վասիլի կերպարով, Հ․ Թումանյանի «Տերն ու ծառան» աշխատանքում՝ Սարոյի կերպարով և այլն։ Նկարահանվել է հեռուստասերիալներում, տարբեր նախագծերում և ֆիլմերում՝ «Տաքսի Նեմա», «Մեր գյուղը», «Մի կաթիլ մեղրը», «Նախաճաշ երկուսի համար», «Վերվարածները հիվանդանոցում», «Վերվարածներն ընտանիքում», «Բանակում», «Անուղղելիները» և այլն[3][4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Արթուր Հակոբյանի մասին AV Production կայքում
- ↑ 2,0 2,1 2,2 «Արթուր Հակոբյան - www.frunzik.com». www.frunzik.com. Վերցված է 2020 թ․ մայիսի 23-ին.
- ↑ 3,0 3,1 «Ահա, թե ինչպիսին է էկրաններից վաղուց հեռացած սիրված դերասան Արթուր Հակոբյանի ընտանիքը». Արխիվացված է օրիգինալից 2019-11-13-ին. Վերցված է 2020-05-23-ին.
- ↑ «Zarkfoundation - Արթուր Հակոբյան». zarkfoundation.com.