Արթուր Գյութ
Արթուր Գյութ | |
Կուսակցություն՝ | Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն[1] և Ազատության գերմանական ազգային կուսակցություն |
---|---|
Գիտական աստիճան՝ | բժշկության դոկտոր[2] |
Մասնագիտություն՝ | բժիշկ, ռասայական հիգիենիստ, ռասայական հարցերի տեսաբան և ոչ գեղարվեստական գրող |
Ծննդյան օր | օգոստոսի 17, 1891 |
Ծննդավայր | Michałowo, Warmian-Masurian Voivodeship, Gmina Susz, Իլավայի պովլյատ, Warmian-Masurian Voivodeship, Լեհաստան |
Վախճանի օր | մարտի 2, 1949 (57 տարեկան) |
Վախճանի վայր | Շտադե, Ստորին Սաքսոնիա, Բիզոնիա, Գերմանիան 1945-1949 թվականներին, Գերմանիա |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Արթուր Գյութ (գերմ.՝ Arthur Julius Gütt, օգոստոսի 17, 1891, Michałowo, Warmian-Masurian Voivodeship, Gmina Susz, Իլավայի պովլյատ, Warmian-Masurian Voivodeship, Լեհաստան - մարտի 2, 1949, Շտադե, Ստորին Սաքսոնիա, Բիզոնիա, Գերմանիան 1945-1949 թվականներին, Գերմանիա), գերմանացի պետական գործիչ, բժշկության դոկտոր, եվգենիստ, էս էս-ի բրիգադենֆյուրեր (1938, նոյեմբերի 9)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արթուր Գյութը ծնվել է 1891 թվականի օգոստոսի 17-ին կալվածատիրոջ ընտանիքում։ 1911-1914 թվականներին բժշկություն է ուսումնասիրել։ Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից է, եղել է դաշտային բժշկի ասիստենտ։ Մարտական վաստակի համար պարգևատրվել է 2-րդ դասի Մետաղյա խաչով։ 1918 թվականի դեկտեմբերից աշխատել է պրակտիկ բժիշկ։ 1919 թվականին Քյոնիքսբերգում ստացել է բժշկության դոկտորի աստիճան։ Ակտիվ մասնակցություն է ունեցել քաղաքական գործընթացներում։ 1923-1925 թվականներին եղել է Գերմանական ժողովրդական ազատագրական կուսակցության համահիմնադիրն ու ղեկավարը։ Աշխատել է որպես բժիշկ։
1930-ական թվականների սկզբին համալրել է Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության շարքերը (տոմս № 1 325 846)։ 1933 թվականին աշխատել է Կայսերական ներքին գործերի նախարարությունում։ 1933 թվականին ընդունվել է էսէս-ի շարքերը (տոմս № 85 924) ունտերշտուրմանֆյուրերի կոչումով։ 1935 թվականին նշանակվել է Կայսերական ներքին գործերի նախարարության ժողովրդական առողջության դեպարտամենտի ղեկավար։ 1935 թվականի հունիսից եղել է Էսէս-ի ռեյխսֆյուրերի Անձնական շտաբի ժողովրդական և ժառանգական առողջապահության քաղաքականության վարչության պետ։
1936 թվականին Գյութը դարձել է գերմանական արյան պաշտպանության Ազգային կոմիտեի անդամ (գերմաներեն` Reichsausschuss zum Schutze des deutschen Blute), ինչպես նաև Լեբենսբորն կազմակերպության անդամ։ Գյութը կայուն ձևով հավատացել է գերմանական գերակշռությանը և ռասայական մաքրությանը, կարևոր դեր է խաղացել ստերիլիզացիայի մասին օրենքի ընդունման գործում (1934 թվականի հունվարի 1-ից), հանդիսացել է նաև ռասայական հիգիենայի մասին երկու ամսագրերի համախմբագիր, գերմանական ռասայական մաքրության վերաբերյալ բազմաթիվ հոդվածների և գրքերի հեղինակ է։ 1937 թվականի հուլիսի 1-ից եղել է Էսէս-ի ռասաների և բնակեցման հարցերով Գլխավոր վարչությունում Ծագումնաբանության հարցերով վարչության պետ (VIII Amt): 1939 թվականի սեպտեմբերի 6-ին թողել է Ներքին գործերի նախարարությունում իր պաշտոնը, ստացել պահեստազորի ստաս-քարտուղարի կոչում և դարձել Հասարակական առողջության Ակադեմիայի նախագահ։ 1944 թվականի նոյեմբերի 9-ին ընդունվել է Էսէս-ի ռեյսֆյուրերի շտաբ։ Պատերազմից հետո կարճ ժամանակով մեկուսացվել է, այնուհետև ազատվել։ Մահացել է 1949 թվականի մարտի 2-ին Շտադում, հավանաբար ինքնասպանություն գործելով[3]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2-րդ դասի Երկաթյա խաչ
- Պատերազմի վետերան պատվավոր խաչ
- Ռազմական վաստակի համար 2-րդ աստիճանի խաչ առանց սրերի
- «Մեռյալ գլուխ» մատանի
- Էսէս-ի ռեյխսֆյուրերի պատվավոր սուսեր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Dienstaltersliste der Schutzstaffel der NSDAP, Stand vom 1. Dezember 1936 — 1936.
- ↑ 2,0 2,1 Deutsche Nationalbibliothek Record #124419747 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Немецкая национальная библиотека, Берлинская государственная библиотека, Баварская государственная библиотека и др. Record #124419747 // Общий нормативный контроль — 2012—2016.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Залесский К. А. Кто был кто в Третьем рейхе. — М.։ АСТ, 2002. — 944 с. — 5000 экз. — ISBN 5-271-05091-2.
- Залесский К. А. СС. Охранные отряды НСДАП. — М.։ Эксмо, 2005. — 672 с. — 5000 экз. — ISBN 5-699-09780-5.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- SS-Brigadeführer Dr. med. Arthur Julius Gutt Արխիվացված 2011-07-05 Wayback Machine (գերմ.)
- The Collector’s Guild Արխիվացված 2011-02-08 Wayback Machine (չաշխատող հղում — պատմություն, կրկնօրինակ) (անգլ.)
- Dr. med. Arthur Julius Gütt (լեհ.)
|