Արա (ցեղ)
Արա | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Ara
|
Արա (լատ.՝ Ara), թութականմանների ընտանիքին պատկանող թռչունների ցեղ, որն իր մեջ ընդգրկում է ներկայումս ապրող ութ և ամենաքիչը՝ անհետացած երկու տեսակներ[11]: Առաջին անգամ նկարագրվել և ցեղի անվանումը տրվել է ֆրանսիացի բնագետ Բեռնար Ժերմեն դե Լասեպեդի կողմից՝ 1799 թվականին[12]: Անվանումն հավանաբար կապված է տուպինամբա ժողովրդի լեզվում առկա a'rara (արարա) բառի հետ, որով պորտուգալերենում բնորոշվում էր եռագույն արան[13]:
Բովանդակություն
Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]
Բավականին խոշոր թութակներ են և աչքի են ընկնում վառ կանաչ, կարմիր, երկնագույն ու դեղին գունավորմամբ: Աչքերի շուրջն ու գլխի կողային հատվածները մերկ են՝ հազվադեպ կարճ աղվափետուրներով պատված: Թևերը երկար են ու նեղ, որը բնորոշ է սնվելու համար երկար տարածություններ թռչող թռչուններին: Թևերի վերջնամասը ցցված է: Սուր անկյան տեսք ունեցող պոչը մարմնից երկար է: Այս թութակներին բնորոշ է խոշոր, ամուր, կողքերից սեղմված և կորությամբ աչքի ընկնող կտուցը: Փետրավորումը սեռական երկձևություն չունի: Արուներն, էգերն ու երիտասարդ թութակներն ունեն գրեթե նույն գունավորումը[14]: Արաների մարմնի երկարությունը 46-95 սմ է, իսկ քաշը՝ 285-1708 գ:
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածված են Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, առավելապես՝ Ամազոն գետի ավազանում և Պանամայի ու Կոլումբիայի սահմանային շրջաններում: Մեկ տեսակ և մեկ ենթատեսակ գրանցված են Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքում:
Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնականում ապրում են արևադարձային շրջանների անտառածածկ տարածքներում: Վարում են երամային կենսակերպ, սակայն զույգեր են կազմում երկար տարիներով: Հաճախ վնաս են հասցնում պտղատու այգիներին: Բնադրող թռչուններ են[15]: Կերակրացանկը հիմնականում բաղկացած է սերմերից ու մրգերից:
Արաները հեշտությամբ վարժեցվում են և հարմարվում անազատ պայմաններին: Կարող են ապրել 30-75 տարի: Այս թռչուններին իրենց տներում պահել են դեռևս մինչկոլումբոսյան Ամերիկայի հնդկացիները և այսօր էլ, տնային պայմաններում պահվող արաների հաճախ կարելի է տեսնել:
Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցեղն ընդգրկում է 16 տեսակ, որոնցից 7-ը անհետացած են.
- Զինվորական արա (Ara ambiguus)
- Կապտադեղին արա (Ara ararauna)
- † Դոմինիկյան դեղնականաչ արա (Ara atwoodi)
- † Վիրջինյան արա (Ara autocthones)
- Կարմրականաչաթև արա (Ara chloropterus)
- † Ճամայկայի շիկավուն արա (Ara erythrocephala)
- Կապտակոկորդ արա (Ara glaucogularis)
- † Ճամայկայի կարմիր արա (Ara gossei)
- † Գվադելուպյան արա (Ara guadeloupensis)
- Կարմիր արա (Ara macao)
- † Մարտինիկյան արա (Ara martinica)
- Փոքր զինվորական արա (Ara militaris)
- Կարմրականջ արա (Ara rubrogenys)
- Շագանակաճակատ արա (Ara severus)
- † Կուբայական արա (Ara tricolor)
Կախված դասակարգումից, տեսակների քանակը կարող է տատանվել և ցեղում կարող են ընդգրկվել մինչև 20 տեսակներ, այդ թվում.
- Կապտաճակատ փոքրիկ արա (Ara nobilis)
- Կարմրափոր արա (Ara manilata)
- Դեղնապարանոց արա (Ara auricollis)
- Լեռնային արա (Ara couloni)
- Կարմրամեջք արա (Ara maracana)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Integrated Taxonomic Information System — 2006.
- ↑ IOC World Bird List. Version 6.3 — 6.3 — 2016. — doi:10.14344/IOC.ML.6.3
- ↑ IOC World Bird List, Version 6.4 — 2016. — doi:10.14344/IOC.ML.6.4
- ↑ IOC World Bird List, Version 7.1 — 2017. — doi:10.14344/IOC.ML.7.1
- ↑ IOC World Bird List. Version 7.2 — 2017. — doi:10.14344/IOC.ML.7.2
- ↑ IOC World Bird List. Version 7.3 — 2017. — doi:10.14344/IOC.ML.7.3
- ↑ IOC World Bird List. Version 8.1 — 2018. — doi:10.14344/IOC.ML.8.1
- ↑ IOC World Bird List. Version 8.2 — 2018. — doi:10.14344/IOC.ML.8.2
- ↑ IOC World Bird List. Version 9.1 — 2019. — doi:10.14344/IOC.ML.9.1
- ↑ IOC World Bird List. Version 9.2 — 2019. — doi:10.14344/IOC.ML.9.2
- ↑ «Zoological Nomenclature Resource: Psittaciformes (Version 9.004)»։ www.zoonomen.net։ 2008-07-05
- ↑ Lacépède Bernard Germain de (1799)։ «Tableau des sous-classes, divisions, sous-division, ordres et genres des oiseux»։ Discours d'ouverture et de clôture du cours d'histoire naturelle (French)։ Paris: Plassan։ էջ 1 Page numbering starts at one for each of the three sections.
- ↑ FERREIRA, A. B. H. Novo Dicionário da Língua Portuguesa. Segunda edição. Rio de Janeiro: Nova Fronteira, 1986. p.155
- ↑ Forshaw Joseph M., Cooper, William T. (1981) [1973, 1978]։ Parrots of the World (corrected second ed.)։ David & Charles, Newton Abbot, London։ էջ 368։ ISBN 0-7153-7698-5
- ↑ Collar N (1997) "Family Psittacidae (Parrots)" in Handbook of the Birds of the World Volume 4; Sandgrouse to Cuckoos (eds del Hoyo J, Elliott A, Sargatal J) Lynx Edicions:Barcelona. 84-87334-22-9, pp. 420-425