Արա Առաքելյան (թարգմանիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արա Առաքելյան
Ծնվել էհուլիսի 8, 1948(1948-07-08) (75 տարեկան)
ԾննդավայրԶովաբեր, Սևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունթարգմանիչ և գրականագետ
Ազգությունհայ
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
ԱնդամակցությունՀԳՄ
Արա Առաքելյան Վիքիդարանում

Արա Առաքելյան (հուլիսի 8, 1948(1948-07-08), Զովաբեր, Սևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թարգմանիչ, գրականագետ, բանասիրական գիտությունների դեկտոր, պրոֆեսոր, ՀԳՄ անդամ՝ 2002 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1948 թվականի հուլիսի 8-ին Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղում։ 1966 թվականին ավարտել է Դդմաշենի միջնակարգ դպրոցը, 1971 թվականին՝ Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետը։ 1971-1973 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1973-1982 թվականներին հայոց լեզու և գրականություն, գերմաներեն է դասավանդել մարզի տարբեր դպրոցներում։ 1971 թվականից հանրապետական մամուլում լույս են տեսել նրա ակնարկները, բանաստեղծությունները և թարգմանությունները։ 1982-2000 թվականներին տարբեր պաշտոններ է վարել Սևանի շրջանային գործադիր կոմիտեում և Գեղարքունիքի մարզպետարանում։

2000 թվականին ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում Ֆրանց Կաֆկայի գրականության թեմաներով ատենախոսություն է պաշտպանել՝ ստանալով բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 2013 թվականի Գերմանական փիլիսոփայական վեպը և Թոմաս Մանի ստեղծագործությունը թեմայով ատենախոսություն է պաշտպանել ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, իսկ 2017 թվականին՝ պրոֆեսորի կոչում։

Նրա թարգմանությամբ հրատարակվել են գերմանական էպոսը՝ «Նիբելունգների երգը», Գյոթեի, Հայնրիխ Հայնեի, Շիլլերի, Ֆրանց Կաֆկայի, Հերման Հեսսեի, Հայնրիխ Բյոլի, Թոմաս Մանի, Է․ Կանետիի, Ստեֆան Ցվայգի և գերմանալեզու այլ գրողների ստեղծագործությունները։ Կատարված թարգմանությունների համար արժանացել է ՀՀ նախագահի, Մշակույթի նախարարության, «Գարուն» ամսագրի մրցանակներին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու, Ե․, 2023, էջ 22-23։