Արամ Ղուկասյան
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 14, 1901 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 27, 1972 (71 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ[1] |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան |
Մասնագիտություն | թերապևտ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Պարգևներ | Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան և Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան |
Արամ Ղուկասյան (օգոստոսի 14, 1901, Թիֆլիս - սեպտեմբերի 27, 1972, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ թերապևտ, բժշկական գիտությունների դոկտոր (1938), պրոֆեսոր (1938), ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961), ԽՍՀՄ ԲԳԱ թղթակից անդամ (1965)[2][3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1926 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը, այնուհետև՝ Կարմիր պրոֆեսուրայի, Փիլիսոփայության և բնագիտության ինստիտուտը։ Բժշկական գործունեության հետ միաժամանակ ղեկավարել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի դիալեկտիկական և պատմական մատերիալիզմի ամբիոնը։ 1938 թվականից՝ Մոսկվայի I բժշկական ինստիտուտի սանիտարա-հիգիենային ֆակուլտետի ֆակուլտետային թերապիայի ամբիոնի վարիչ։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1947 թվականից եղել է ԽՍՀՄ առողջապահության նախարարության բժշկական ուսումնական հաստատությունների գլխավոր վարչության պետ, կոլեգիայի անդամ, իսկ 1961-1968 թվականներին՝ 4-րդ գլխավոր վարչության գլխավոր թերապևտ։ 1963-1972 թվականներին ղեկավարել է Մոսկվայի N1 բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետի ֆակուլտետային թերապիայի ամբիոնը։ 1964-1972 թվականներին եղել է «Տերապևտիչեսկի արխիվ» (Терапевтический архив) ամսագրի գլխավոր խմբագիր[2][3]։
Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ղուկասյանի գիտական աշխատությունները նվիրված են մարսողական օրգանների ախտաբանությանը։ Մշակել է գաստրոգեն սակավարյունությունների կլինիկական ընթացքը, հետազոտել է երիկամների, սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները։ Ղուկասյանն զբաղվել է նաև հայրենական թերապիայի պատմության հարցերով[2][3]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան
- Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշան
- Հայրենական պատերազմի I և II աստիճանի շքանշաններ
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Болезни кишечника, 1964
- Хронический алкоголизм и состояние внутренних органов, 1973
- Эволюция отечественной терапевтической мысли, 1973
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Армянские учёные-медики (ռուս.) — 1998.
- ↑ 2,0 2,1 2,2 Հայկական Սովետական Հանրագիտարան։ Երևան: Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն։ 1981։ էջ հատոր 7, 52
- ↑ 3,0 3,1 3,2 А. П. Айриян (1998)։ Армянские учёные-медики։ Ереван: Амарас։ էջ 45։ ISBN 99930-1-001-7
- Օգոստոսի 14 ծնունդներ
- 1901 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 27 մահեր
- 1972 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Բժիշկներ այբբենական կարգով
- Հայ բժիշկներ
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Հայ պրոֆեսորներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Հայ թերապևտներ