Զաբել Արամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արամ Զաբելից)
Զաբել Արամ
Ծնվել է1893
Պարտիզակ
Մահացել է1986
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Ժանրերօպերա
Մասնագիտություներգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ

Զաբել Արամ (նախկին անունը՝ Թագուհի, ամուսնական ազգանունը Փանոսյան, անգլ.՝ Zabelle Panosian, Զապել Փանոսեան, 1893, Պարտիզակ - 1986, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), հայ օպերային երգչուհի (սոպրանո

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զաբել Արամը ծնվել է 1893 թվականին Պարտիզակում։ Հայրը՝ Տիգրանը, սերել է Պարտիզակի Տ. Մեսրոպյանների ընտանիքից։ Նախնական կրթություն ստացել է տեղի Շուշանյան վարժարանում։ 1907 թվականից բնակվել է ԱՄՆ-ում։ Ամուսնացել է լուսափորագրանկարիչ, պարտիզակցի ձեռներեց Արամ Սարգիս Փանոսյանի հետ։ Աշակերտել է երգչուհի Գերթրուդ Դահենային։ 1908-1920 թվականներին ապրել է Բրուքլինում։ Այդ տարիներին հանդես է եկել Բոստոնի օպերային թատրոնում։ Կատարելագործվել է Իտալիայում, Ֆրանսիայում և Շվեյցարիայում։ 1917 թվականին Կոմիտասի մշակմամբ «Կռունկ» երգը ձայնագրել է Նյու Յորքում[1][2]։ 1919 թվականից հանդես է եկել մենահամերգներով։ Հռոմում հաջողություն է ունեցել Ջիլդայի («Ռիգոլետտո») և Ռոզինայի («Սևիլյան սափրիչ») դերերգերով։ Հյուրախաղերով շրջագայել է Անգլիայում, Իսպանիայում, Ավստրիայում, Եգիպտոսում, Արգենտինայում։ Ելույթներ է ունեցել դստեր՝ պարուհի Ադրինայի (Ադրինա Օտերո) հետ[3][4]։

Ժամանակակիցներ Թորգոմ Բեզազյանի և Արմենակ Շահմուրադյանի հետ Փանոսյանը 1915-1919 թվականներին ակտիվորեն զբաղվել է հայկական դրամահավաքներով[5][6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Կռունկ» երգի 1916 թվականի բացառիկ ձայնագրություն. arevelk.am».
  2. «Zabelle Panosian | Music of Armenia». musicofarmenia.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
  3. Ա. Բախչինյան, «Հայազգի գործիչներ»
  4. Nagoski, Ian (2015 թ․ սեպտեմբերի 14). «How Could Such Beauty Be Left Behind?». The Armenian Weekly (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
  5. «Zabelle Panosian». Music of Armenia. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.
  6. «How Could Such Beauty Be Left Behind?». Armenian Weekly. 2015 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Mgrdich Bodourian, Hay Hanrakidag, 1938 Boukresh, Part 2