Արամայիս Բայբուրտցյան
Արամայիս Բայբուրտցյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 17 (30), 1905[1][2] Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | հուլիսի 18, 1965[1][2] (60 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | անասնաբույժ |
Հաստատություն(ներ) | Անասնաբուծության և անասնաբուժության գիտական կենտրոն[1] |
Պաշտոն(ներ) | տնօրեն և պառլամենտի անդամ |
Անդամակցություն | Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով |
Ալմա մատեր | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1932)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1][2] |
Գիտական աստիճան | անասնաբուժական գիտությունների դոկտոր[1][2] (1962) |
Պարգևներ |
Արամայիս Արամի Բայբուրտցյան (հունիսի 17 (30), 1905[1][2], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - հուլիսի 18, 1965[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայազգի խորհրդային անասնաբույժ, անասնաբուժական գիտությունների դոկտոր (1962 թ.), պրոֆեսոր (1961 թ.), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961 թ.)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1932 թվականին ավարտել է Անդրկովկաս (Երևանի) անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ 1951-1953 թվականներին եղել է Հայկական անասնաբուծության-անասնաբուժության ԳՀԻ-ի տնօրեն, 1962-1965 թվականներին ղեկավարել է Գյուղատնտեսության կենդանիների ամորձատման համամիութենական ԳՀԸ։ Բայբուրտցյանի գիտահետազոտական աշխատանքները վերաբերում են ձիերի մնդավի ու այլ մարմնահատվածների վիրաբուժական հիվանդությունների բուժման հարցերին[3]։ Մշակել է գյուղատնտեսական կենդանիների սեռական գեղձերի ֆունկցիայի դադարեցման նոր մեթոդը, որը կիրառվում է ինչպես ԽՍՀՄ–ում, այնպես էլ արտասահմանյան երկրներում (ԱՄՆ, ճապոնիա, Հունգարիա և այլն)։ Գ․ Կ․ Ափինյանի հետ միասին առաջարկել է հորթերին կաթնածծիչներով կերակրելու եղանակ, որի համար 1939 թվականինի պարգևատրվել է ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի ոսկյա մեծ մեդալով։ Եղել է Հայկական ՍՍՀ IV գումարման Գերագույն Սովետի դեպուտատ և ՍՄԿԿ XXII համագումարի պատգամավոր։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արու կենդանիների սեռական գեղձերի ֆունկցիայի դադարեցումը (կրտումը), Ե․, 1959 թ.
- Գյուղատնտեսական կենդանիների անատոմիայի և ֆիզիոլոգիայի հիմունքները, Երևան։ Հայպետհրատ, 1951 թ.
- Կենդանիների ամորձիների սպերմատոգեն ֆունկցիայի դադարեցումը, Երևան։ Հայպետհրատ, 1955 թ.
- Հայաստանի վայրի ոչխար, Երևան։ Ա. հ., 1948 թ.
- Վիթ կամ պարսկական այծեղջերու, Երևան։ Ա. հ., 1948 թ.
- Քարայծյամ։ (Համույր)։ Երևան։ Ա. հ., 1948 թ.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 2. — էջ 264—265.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — 1990. — հատոր 1.
- ↑ «Կոհա առցանց քարտարան, Բայբուրտցյան, Արամայիս Արամի»։ haygirk.nla.am (hy-Armn)։ Վերցված է 2017-02-09
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 264)։ ![]() |
- Հունիսի 30 ծնունդներ
- 1905 ծնունդներ
- Գյումրի քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 18 մահեր
- 1965 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի շրջանավարտներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ անասնաբույժներ
- Հայ պրոֆեսորներ
- Անասնաբուժական գիտությունների դոկտորներ