Արազա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արազա
Արազա
Արազա
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մրտենածաղկավորներ (Myrtales)
Ընտանիք Մրտենազգիներ (Myrtaceae)
Ցեղ Eugenia
Տեսակ Արազա (E. stipitata)
Միջազգային անվանում
Eugenia stipitata
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Արազա (լատին․՝ Eugenia stipitata, իսպ.՝ arazá), պտղատու ծառ մրտազգիների ընտանիքից։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արազը փոքր ծառ է, բարձրությունը 2,5 մ պարզ օվալաձև տերևներով, տերևները ունեն 6-18 սմ երկարություն և 3,5-9,5 սմ լայնություն։ Պտուղը գնդաձև է 12 սմ տրամագծովև 750 գ կշռով, բարակ, փայլուն, դեղին կեղևով։ Պտղի միջուկը պարունակվում է դեղին պտղամիսը՝ մի քանի խոշոր երկարավուն սերմերով։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արազը աճում է վայրի անտառներում, հիմնականում Բրազիլիայի ամազոնային մասում, արևելյան Պերույում և արևելյան Էկվադորում։ Վերջին ժամանակներում այն սկսել են մշակել այդ երկրներում։

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արազի պտուղը օգտագործվում է հյութեր, ոչ ալկոհոլային խմիչքներ, պաղպաղակ և պահածոյացված մրգեր պատրաստելու համար։ Այն հազվադեպ է օգտագործվում թարմ վիճակում՝ քանի որ ունի բարձր թթվայնություն։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Новак Б., Шульц Б. Тропические плоды. Биология, применение, выращивание и сбор урожая / Пер. с нем. — М.։ БММ АО, 2002. — С. 160—161. — 240 с. — ISBN 5-88353-133-4.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արազա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արազա» հոդվածին։