Jump to content

Ատիֆեթե Յահյագա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ատիֆեթե Յահյագա
Atifete Jahjaga
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ Պրիշտինայի համալսարան, Լեստերի համալսարան, Ջորջ Մարշալի անվան Անվտանգության հետազոտությունների եվրոպական կենտրոն, FBI National Academy? և Պրիշտինայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ոստիկան
Դավանանք իսլամ
Ծննդյան օր ապրիլի 20, 1975(1975-04-20)[1] (51 տարեկան)
Ծննդավայր Ջակովիցա, Կոսովոյի սոցիալիստական ինքնավար երկրամաս, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Քաղաքացիություն  Կոսովո
 
Ինքնագիր Изображение автографа

Ատիֆեթե Յահյագա (ալբ․՝ Atifete Jahjaga, ապրիլի 20, 1975(1975-04-20)[1], Ջակովիցա, Կոսովոյի սոցիալիստական ինքնավար երկրամաս, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), մասամբ ճանաչված Կոսովոյի Հանրապետության 4-րդ նախագահ։ Առավելապես մուսուլման բնակչության կողմից ընտրված առաջին կին նախագահն է Եվրոպայում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարրական և միջնակարգ դպրոցն ավարտել է Պրիշտինա քաղաքում[2]։ Դպրոցը ավարտելուց հետո նա ընդունվել է Պրիշտինայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 2000 թվականին ավարտելուց հետո կրթությունը շարունակել է անգլերեն Լեստերի համալսարանում՝ անցնելով քրեագիտության և ոստիկանական մենեջմենթի դասընթացներ[3]։

2008 թվականին Կոսովոյի անկախության հռչակումից անմիջապես հետո ծառայության է անցել տեղի ոստիկանությունում, որտեղ ընդունում էին նոր աշխատողներ։ Ատիֆեթեն սկսել է աշխատանքը պարետի պաշտոնից։ Որպես երկու դիպլոմով մասնագետ՝ նա արագ առաջ է գնացել։ Եղել է Կոսովոյի ոստիկանության ղեկավարի օգնական, HR տնօրենի տեղակալ, վարչական բաժնի կոմիսարի հատուկ օգնական և ուսումնական ղեկավար[4]։ Ուսումնական գործունեության գագաթնակետն է եղել ղեկավարի օգնականի պաշտոնը գեներալ մայորի աստիճանով[5], որը Հարավարևելյան Եվրոպայի ծառայող կանանց շրջանում ամենաբարձր աստիճանն է[6]։

2011 թվականի ապրիլի 7-ին կայացել է պառլամենտի քվեարկություն, որի ժամանակ Ատիֆեթե Յահյագան ընտրվել է Կոսովոյի Հանրապետության նախագահ՝ առաջինը երկրի անկախության հռչակումից հետո։

Նա եղել է աշխարհի՝ այդ պահին գործող ամենաերիտասարդ կին ղեկավարը և պետության ղեկավարի պաշտոնում ամենաերիտասարդ կին նախագահը։ Նրանից երիտասարդ են միայն 3 տղամարդ՝ 2 միապետ և հանրապետության մեկ ղեկավար՝ ոչ ավանդական իրավասությամբ[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Munzinger Personen (գերմ.)
  2. «Атифете Яхьяга - первая женщина-президент Косово.- Умма | Umma». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 4-ին.
  3. Забродина Е. «Атифете Яхьяга стала президентом Косово "благодаря" фото с Бушем». Российская газета. Վերցված է 2014 թ․ հունիսի 1-ին.
  4. Koha, «Në krye të Policisë së Kosovës, Atifete Jahjaga» Արխիվացված 2011-04-10 Wayback Machine Shqip TIME.mk 16 October 2010 (accessed 6 April 2011)
  5. «Atifete Jahjaga zgjidhet presidente e Republikës» Telegrafi.com 7 April 2011 (accessed 6 April 2011)
  6. «Kush do të na udhëheq» Telegrafi.com 7 April 2011 (accessed 7 April 2011)
  7. Բութանի թագավոր Ջիգմե Կհեսար Նամգյել Վանգչուկ, Քաթարի էմիր Թամիմ բեն Համիդ ալ-Սանի, ԿԺԴՀ գերագույն առաջնորդ Կիմ Ջոնգ Ուն

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ատիֆեթե Յահյագա» հոդվածին։