Ավտոմատ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Ավտոմատ» (անգլ.՝ The Automat), 2021 թվականին Լուիզ Գուրվիցի կողմից նկարված ամերիկյան վավերագրական ֆիլմ, ըստ Մայքլ Լևինի սցենարի։ Խոսքը գնում է ավտոմատների (արագ սնման կենտրոն) մասին, որոնք մի ժամանակ պատկանում էին Horn & Hardart ընկերությանը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2021 թվականի սեպտեմբերի 2-ին Թելուրայդ կինոփառատոնում։ ԱՄՆ-ում այն կայացել է 2022 թվականի փետրվարի 18-ին՝ A Slice of Pie Productions ըկերության կողմից։ Ֆիլմը ընդհանուր առմամբ դրական արձագանքներ է ստացել քննադատների կողմից։

Հակիրճ բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականին Ջոզեֆ Հորնի և Ֆրենկ Հարդարտի կողմից հիմնադրվել է Horn & Hardart ընկերությունը, որը հայտնի էր նրանով, որ օգտագործում էր առաջին ընդհանուր օգտագործման ավտոմատները՝ Նյու Յորքում և Ֆիլադելֆիայում։ Տվյալ ռեստորանային ցանցը ԱՄՆ-ում հայտնի էր նրանով, որ մատուցում էր սնունդ նիկելի համար նախատեսված վաճառող մեքենայից։ Horn & Hardart ընկերության վերջին ավտոմատը Նյու Յորքում փակվել է 1991 թվականի ապրիլին։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վավերագրական ֆիլմը պատմում է Horn & Hardart ընկերության ավտոմատների վերելքի և անկման մասին։ Ռեժիսոր Լիզա Հուրվիցը պատմել է, որ վավերագրական ֆիլմը ստեղծեկիս նրան ոգեշնչել է այն, թե ինչպես էր քոլեջում ուսման տարիներին նստում ավտոմատում։ Ֆիլմում օգտագործվել է Մել Բրուքսի կողմից գրված «At the Automat» օրիգինալ երգն իր կատարմամբ։ Կոմպոզիտորը՝ Համմի Մանն է։

Վարձակալություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրամարկղային շահույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում և Կանադայում, Film Forum Theatre-ի առաջին հանգստյան օրերին ֆիլմը վաստակել է 13,917 դոլար։ Երկրորդ հանգստյան օրերին երեք կինոթատրոնների դրամարկղային մուտքերը կազմել են 15,013 դոլար։

Ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Rotten Tomatoes-ում ֆիլմն ունի 96% հավանության վարկանիշ՝ հիմնված 23 ակնարկների վրա, միջին գնահատականը 8,3/10 է։ Ակնարկների ագրեգատոր Metacritic-ը, որն օգտագործում է միջին կշռված ցուցանիշ, ֆիլմին տվել է 79 միավոր 100-ից՝ 9 ակնարկների հիման վրա՝ ինչը ցույց է տալիս «ընդհանուր առմամբ դրական ակնարկներ»:Օուեն Գլեյբերմանը Variety-ից, որ ֆիլմը «շոշափում է ժամանակին Ամերիկայի այնպիսի ռեզոնանսային ասպեկտներ, որ դիտելը նշանակում է ժամանակի ճամփորդության մեջ մտնել, կախարդիչ և հուզիչ ակնածանք»։ Գրելով The New York Observer-ի համար՝ Ռեքս Ռիդն ասել է, որ այն «բացահայտում է ավտոմատի բնույթի նշանակությունը՝ անդրադառնալով Նյու Յորքի վրա իր սոցիալական ազդեցության էությանը և փոփոխվող աշխարհը, որում մենք ապրում ենք»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hammond Pete (2021-09-02)։ «Is Mel Brooks Heading For A Best Song Oscar Nomination? Watch Him Sing «At The Automat» — Telluride Film Festival»։ Deadline Hollywood (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-03-13-ին։ Վերցված է 2022-03-01
  2. Goldsmith Jill (2022-02-27)։ ««At The Automat» Original Song By Mel Brooks Strikes A Chord For New Doc On Iconic Eatery — Specialty Box Office»։ Deadline Hollywood (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-03-15-ին։ Վերցված է 2022-03-01
  3. «Domestic 2022 Weekend 7»։ Box Office Mojo (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-02-21-ին։ Վերցված է 2022-03-01
  4. «Domestic 2022 Weekend 8»։ Box Office Mojo (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-03-02-ին։ Վերցված է 2022-03-01
  5. «The Automat»։ Rotten Tomatoes (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2023-03-26-ին։ Վերցված է 2023-02-08
  6. Gleiberman Owen (2022-02-24)։ ««The Automat» Review: A Documentary That Serves Up Tasty Nostalgia»։ Variety (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-03-20-ին։ Վերցված է 2022-03-01
  7. Reed Rex (2022-02-19)։ ««The Automat» Was the Coin-Operated Restaurant of the People»։ The New York Observer (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-03-13-ին։ Վերցված է 2022-03-01

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Glenn Kenny։ «The Automat movie review & film summary (2022) | Roger Ebert»։ https://www.rogerebert.com (անգլերեն)։ Վերցված է 2023-02-08
  • Condé Nast (2022-02-18)։ ««The Automat» Is a Guide to the Wonders of Mid-Twentieth-Century Urbanism»։ The New Yorker (անգլերեն)։ Վերցված է 2023-02-08
  • «Review | «The Automat» documentary looks back fondly on a defunct eatery»։ Washington Post (անգլերեն)։ Վերցված է 2023-02-08