Ավետիք Լուկաչ
Ավետիք Լուկաչ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 18, 1847[1] Եղիսաբեթուպոլիս, Սիբիու, Ռումինիա[1] |
Մահացել է | ապրիլի 5, 1909[2] (61 տարեկան) Եղիսաբեթուպոլիս, Սիբիու, Ռումինիա[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | պատմաբան, հայագետ, ուսուցիչ և կաթոլիկ քահանա |
Տիրապետում է լեզուներին | հայերեն, հունգարերեն[1] և լատիներեն |
Ավետիք Լուկաչ (Ղուկաս Ավետիքյան, հոկտեմբերի 18, 1847[1], Եղիսաբեթուպոլիս, Սիբիու, Ռումինիա[1] - ապրիլի 5, 1909[2], Եղիսաբեթուպոլիս, Սիբիու, Ռումինիա[2]), հայազգի պատմաբան-հայագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1847 թ. հոկտեմբերի 18-ին, Տրանսիլվանիայի Եղիսաբեթուպոլիս քաղաքում (ներկայումս՝ Դումբրվեն, Ռումինիա)։
1870-1877 թվականներին ուսուցչություն է արել տեղի հայկական դպրոցում, ապա եղել է նախակրթարանի տնօրեն մինչև 1891 թվականը։ 1878 թվականին ընտրվել է Եղիսաբեթուպոլսի հայոց ժողովրդապետ։ Նույն քաղաքում հիմնել է արվեստների վարժարանը։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավետիքը Լուկաչի գրչին են պատկանում հունգարերեն լեզվով գրած հայագիտական տասը աշխատություններ, գլխավորներն են՝
- «Հայոց պատմությունը» (1877),
- «Տայ գիտական ակադեմիա» (1883),
- «Առանձնսւշնորհյալ Եղիսաբեթուպոլիս քաղաքի իրավունքներն ու պարտավորաթյունները» (1891),
- «Եղիսաբեթապոլսի մենագրությունը» (1896),
- «Քրիստոնեության մուտքը Հայոց մոտ» (1904),
- «Հովհաննես Ոսկեբերանի ներբողյանը Սուրբ Գրիգոր Լուսավորչին» (1905)։
Ավետիք Լուկաչը հեղինակ է տարբեր հանդեսներում և հատկապես Գեռլա հայաքաղաքում տպագրվող հունգարերեն «Արմենիա» ամսագրում հրապարակված բազմաթիվ հոդվածների։
Շքանշաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հասարակական աշխատանքի համար արժանացել է ասպետական կարգի շքանշանի։ Մահացել է Եղիսաբեթուպոլսում։ Ներկայումս Բուդապեշտի փողոցներից մեկը կրում է Ավետիք (Ավետիքյան) գերդաստանի անունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 PIM authority
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 615)։ ![]() |