Ավետիս Խաչատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ավետիս Խաչատրյան
Ծնվել էդեկտեմբերի 6, 1979(1979-12-06) (44 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (2006)
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Ավետիս Սերգեյի Խաչատրյան (դեկտեմբերի 6, 1979(1979-12-06), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գեղանկարիչ։

Գեղանկարիչ Սերգեյ Խաչատրյանի որդին է, գեղանկարիչ Աբգար Խաչատրյանի եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանի փորագրության բաժինը, 2006 թվականին՝ Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարի բաժինը։

2006 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ 2009 թվականին մասնակցել է Երևանի համաշխարհային «Reanimania» մուլտ-փառատոնին, 2009 թվականին՝ «Winterfest Armenia 2009» Երևանյան փառատոնին և ստացել է առաջին պատվավոր մրցանակ։

Ավետիս Խաչատրյանի աշխատանքները մշտապես ցուցադրվում են Երևանի Արամե պատկերասրահում[1]։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբակային ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2003 «Հայ արտ» մշակույթի կենտրոն, Երևան, Հայաստան
  • 2004 Հայաստանի նկարիչների միություն, Երևան, Հայաստան
  • 2006 Հայաստանի ազգային պատկերասրահ, Երևան, Հայաստան
  • 2006 «Ոգեկոչում» Նարեկացի արվեստի միություն, Երևան, Հայաստան
  • 2007 Ցուցահանդես-կոնֆերանս, Վաշինգտոն, ԱՄՆ
  • 2009 Արցախի նկարիչների միություն, Ստեփանակերտ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
  • 2010 Հայաստանի նկարիչների միություն, Երևան, Հայաստան
  • 2010 Կեմերովոյի նկարիչների միություն, Կեմերովոստան
  • 2013 Ընտրված արվեստի գործեր, Բեյրութ, Լիբանան, Ռուսաստան
  • 2010 Ցիտադել, Գոզո, Մալթա
  • 2010 Իտալիայի մշակույթի կենտրոն, Վալետտա, Մալթա
  • 2012 «Նոր սերնդի նկարիչներ Արամե պատկերասրահում, Երևան, Հայաստան
  • 2013 Արամե պատկերասրահի 10-ամյակը, Երևան, Հայաստան
  • 2013 Ընտրված արվեստի գործեր, Բեյրութ, Լիբանան
  • 2013 «Զգայական հայտնություններ», Բեյրութ, Լիբանան

Մեջբերումներ Ավետիս Խաչատրյանից[խմբագրել | խմբագրել կոդը]

Արվեստագետը պետք է ոչ միայն մտքերով լինի թափառող, այլև ֆիզիկապես, տեսնի, զգա, վայելի, տա ու վերցնի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ավետիս Խաչատրյան. «Իմ կտավների հերոսները ես եմ»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 28-ին.
  2. Ավետիս Խաչատրյան. «Արվեստագետը պետք է ոչ միայն մտքերով լինի թափառող, այլև ֆիզիկապես, տեսնի, զգա, վայելի, տա ու վերցնի»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]