Jump to content

Ավետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավետ
Երևի համընկնում էchindi?

Ավետ (սերբ.՝ Авет), Ավետինյա (սերբ.՝ Аветиња), Հավետինյա (սերբ.՝ Хаветиња), բառացիորեն «ուրվական», սերբերի և որոշ այլ հարավսլավոնական ժողովուրդների դիցաբանական կերպար, գիշերային խրտվիլակ, ոգի։

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է, որ անունը ծագել է արաբերենից, թուրքերենից կամ պրասլավոնական լեզվից[1]։

Հարավսլավոնական ժողովուրդների հավատալիքներում ավետները նույնացվում են մահացած երիտասարդների, ինքնասպանների և մեղավորների հետ։ Ենթադրվում է նաև, որ ավետները մարդկանց այն հոգիներն են, որոնք ապրել են ոչ թե իրենց, այլ ուրիշի կյանքով[1]։

Ավետների մասին հավատալիքներ կան Սերբիայում, Խորվաթիայում, Չեռնոգորիայում, Հյուսիսային Մակեդոնիայում նաև Բոսնիայում և Հերցեգովինայում։ Ըստ լեգենդի՝ ավետները հայտնվել են գիշերը։ Ներխուժելով տներ՝ գողացել են կանացի հագուստ, հագել դրանք, իսկ հետո վերադարձրել։ Սովորաբար ավետաները դա անում էին այնպես, որ կորուստը ոչ ոք չնկատի։ Մարդիկ իրենց հագուստները սկսեցին թաքցնել ու պահել դժվարամատչելի վայրերում։ Սխտորը օգտագործվել է ավետներից պաշտպանվելու համար։ Ավետները հայտնվում էին սարսափելի խրտվիլակների կամ չղջիկների տեսքով[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 «Авет / ОбогатиСВОЈРјечник». obogatisvojrjecnik.wordpress.com (սերբերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • (սերբ.) Вујаклија, М. Лексикон страних ријечи и израза, слово А, Просвета, Београд, 1980. године, — с. 5.
  • (սերբ.) Ј. Павловић, „Завезивање одела“, Караџић, 1901, — с. 3.
  • (սերբ.) П. Петровић, Живот и обичаји народни у Гружи, Бг 1948.
  • (սերբ.) Љ. Раденковић, Словенска митологија. Енциклопедијски речник, Бг 2001.