Ավել Ենուկիձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ավել Սաֆրոնովիչ Ենուկիձե
აბელ ენუქიძე
Avel Enukidze.jpg
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ, Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն և Ռուսական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (բոլշևիկների)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր մայիսի 7, 1877
Ծննդավայր գյուղ Ցխադիս
Վախճանի օր հոկտեմբերի 30, 1937
Վախճանի վայր Մոսկվա
Գերեզման Դոնսկոե գերեզմանատուն
Թաղված Դոնսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսական կայսրություն
Ի ծնե անուն վրաց.՝ აბელ სოფრონის ძე ენუქიძე
 
Պարգևներ

Լենինի շքանշան և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Ավել Սաֆրոնովիչ Ենուկիձե ( վրաց.՝ აბელ ენუქიძე, ծածկանունները Ավել, Աբդուլ, Զոլոտայա ռիբկա, մայիսի 7 (19) 1877, գյուղ Ցխադիս (Քութայիսի նահանգում)- հոկտեմբերի 30, 1937, Մոսկվա), խորհրդային պետական և կուսակցական գործիչ։ ԽՄԿԿ անդամ 1898 թվականից։ 1900 թվականին ընտրվել է ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի անդամ։

Մասնակցել է «Նինա» ընդհատակյա տպարանի հիմնադրմանն ու աշխատանքներին։ Կուսակցական գործունեությամբ է զբաղվել Բաքվում, Դոնի Ռոստովում, Մոսկվայում, Պետերբուրգում։ Բազմիցս ձերբակալվել է։ Փետրվարյան հեղափոխության (1917) ժամանակ մասնակցել է Պետրոգրադի զորքերի հեղափոխական ելույթներին։ 1917 թվականի հունիսին ընտրվել է Պետրոգրադի խորհրդի գործադիր կոմիտեի անդամ։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո մինչև 1918 թվականի հոկտեմբերը եղել է Համառուսաստանյան ԿԳԿ-ի զինվորական բաժնի վարիչ, 1918 թվականի հոկտեմբերից՝ Համառուսաստանյան ԿԳԿ-ի նախագահության անդամ և քարտուղար, ԽՍՀՄ Խորհուրդների 1-ին համագումարից (1922 թվականի դեկտեմբեր) սկսած՝ ԽՍՀՄ ԿԳԿ նախագահության անդամ և քարտուղար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 518 CC-BY-SA-icon-80x15.png