Ավդեյ Գոզուլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավդեյ Գոզուլով
Ծնվել էապրիլի 17, 1892(1892-04-17)[1]
ԾննդավայրՏագանրոգ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էհունիսի 10, 1981(1981-06-10)[1] (89 տարեկան)
Մահվան վայրԴոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան (1917)
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր և պրոֆեսոր
Մասնագիտությունտնտեսագետ
Պարգևներ և
մրցանակներ
ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Ավդեյ Իլյայի Գոզուլով (Գյուզելյան Ավետիք, ապրիլի 17, 1892(1892-04-17)[1], Տագանրոգ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[2] - հունիսի 10, 1981(1981-06-10)[1], Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային տնտեսագետ։ Տնտեսագիտության դոկտոր (1939), պրոֆեսոր (1931), ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1962

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1917 թվականին ավարտել է Պետրոգրադի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1920 թվականից աշխատել է Դոնի Ռոստովի համալսարանում, 1931 թվականից՝ ժողովրդական տնտեսական ինստիտուտում՝ որպես վիճակագրության ամբիոնի վարիչ։ Գոզուլովը խորհրդային վիճակագրության հիմնադիրներից է։ Աշխատությունները վերաբերում են Հյուսիսային Կովկասի, Դոնի Ռոստովի մարզի զարգացման վիճակագրական հետազոտություններին, հայրենական վիճակագրության պատմությանը, բնակչության մարդահամարին և նրա վերլուծությանը[3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=7320
  2. 2,0 2,1 2,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. «25 лет со дня смерти Авдея Ильича Гозулова (1892 - 1981)». demoscope.ru. Վերցված է 2017 թ․ մայիսի 12-ին.
  4. «120 лет со дня рождения Авдея Ильича Гозулова». demoscope.ru. Վերցված է 2017 թ․ մայիսի 12-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 143