Աստվածատուր Կոստանդնուպոլսցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աստվածատուր Կոստանդնուպոլսցի
Ծնվել էանհայտ
Մահացել է1740-ականներ

Աստվածատուր Կոստանդնուպոլսցի (ծննդյան թվականը անհայտ է -մոտ 1748), հայ տպագրիչ, հրատարակիչ։ Տպագրական գործունեությունն սկսել է Կոստանդնուպոլսում (1699 թվականից)։ Հրատարակել է կրոնական և աշխարհիկ մոտ 60 անուն գիրք, այդ թվում՝ Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» (1701-1702 թթ.), Սիմեոն Ջուղայեցու «Տրամաբանութիւն» (1728 թ.), Գրիգոր Տաթևացու «Գիրք հարցմանց» (1729 թ.), Դավիթ Անհաղթի «Գիրք Սահմանաց» (1731 թ.), նաև այբբենարաններ, Շարակնոցներ, տաղարաններ, օրացույցներ, ճաշոց և այլն։ Աստվածատուրի հրատարակություններն ունեն տպագրական բարձր արվեստ և գեղարվեստական լավ ձևավորում։ Աստվածատուր Կոստանդնուպոլսցու տպարանում աշխատել են բանաստեղծ Պաղտասար Դպիրը (սրբագրիչ) և տպագրիչի որդին՝ Հովհաննեսը, որը հոր մահից հետո դարձավ տպարանապետ (1748-1776 թթ.)։ Ապա տպարանն անցել է Արապյաններ տպագրիչների ընտանիքին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 592 CC-BY-SA-icon-80x15.png