Աստվածատուր Ներսեսովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աստվածատուր Լեհացիից)
Աստվածատուր Ներսեսովիչ
Ծնվել է1647[1]
ԾննդավայրՅազլովեց[1]
Մահացել է1709[2][1]
Մահվան վայրԼվով, Լվովյան հող, Ռուսական վոեվոդություն, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա[1]
Քաղաքացիություն Ռեչ Պոսպոլիտա
ԱզգությունՀայերը Լեհաստանում
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[3]
Մասնագիտությունկաթոլիկ քահանա, մանկավարժ, բառարանագիր, աստվածաբան և կաթոլիկ եպիսկոպոս
Զբաղեցրած պաշտոններկաթոլիկ արքեպիսկոպոս, տիտղոսակիր արքեպիսկոպոս և առաքելական ադմինիստրատոր

Աստվածատուր Ներսեսովիչ (Դեոդատ Ներսեսովիչ, Աստվածատուր Ներսիսյան, Աստվածատուր Լեհացի, 1647[1], Յազլովեց[1] - 1709[2][1], Լվով, Լվովյան հող, Ռուսական վոեվոդություն, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա[1]), լեհահայ մանկավարժ, բառարանագիր, աստվածաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Յազլովիցում։ Հմուտ էր հայերենին, լատիներենին, լեհերենին, իտալերենին։ Գրել է հայերեն և լեհերեն։ Ուսանել է Լվովի հայոց պապական դպրանոցում (1665-1668)։ Ծննդավայրում ուսումնարան բացելով՝ զբաղվել է մանկավարժական գործունեությամբ։ Եղել է Տրայանուպոլսի եպիսկոպոս։ Լեհահայոց առաջնորդ Նիկոլ Թորոսովիչի մահից հետո, մինչև նրա հաջորդի՝ Վարդան Հունանյանի նշանակումը, վարել է թեմի առաջնորդական տեղապահի պաշտոնը (1681-1686), իսկ Հունանյանի հրաժարումից հետո դարձել թեմի առաջնորդ (1698-1709)։ Գիտական լուրջ գործ է Աստվածատուր Ներսեսովիչի «Բառգիրք լատինացւոց և հայոց ի վերայ Աստուածաշունչ և ժամակարգութեան գրոց հայոց եկեղեցւոյն» (1695) մեծածավալ բառարանը։ 1684 թվականին լեհերեն հրատարակել է մի ներբողական ճառ՝ նվիրված այն հաղթանակին, որ լեհերը տարան թուրքերի դեմ և ազատագրեցին Վիեննան 1683 թվականին։ Ալոյիսիոս Պիդուի «Սրբուհի Պուլքերիա» լատիներեն ողբերգության համար 1668 թվականին, նույնպես լեհերեն, գրել է միջախաղեր՝ նախերգանքով ու վերջաբանով։ Աստվածատուր Ներսեսովիչի հայերեն անտիպ երկերն են՝ «Վիճաբանութիւնք աստուածաբանութեան», «Ծանօթութիւնք բարոյականից աստուածաբանութեանց» և «Արդարացութիւն եկեղեցւոյն հայոց»։ Ունի նաև թարգմանական գործեր։ Վերանայել ու լրացրել է լատինական Ծիսարանի հայերեն թարգմանությունը, լատիներենից լեհերեն է թարգմանել Լ. Սկուպոլիի «Հոգևորական պատերազմ» աշխատությունը։ Մահացել է Լվովում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 592