Աստվածատուր Ըսկարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աստվածատուր Ըսկարյան
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 3, 1843(1843-08-03)[1][2]
ԾննդավայրԳեռլա, Կլուժ, Ռումինիա[2]
Մահացել էհունիսի 23, 1886(1886-06-23) (42 տարեկան) կամ հունիսի 15, 1886(1886-06-15)[2] (42 տարեկան)
Մահվան վայրՏրիեստ, Ավստրո-Հունգարիա[2]
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[3]
Մասնագիտությունկաթոլիկ քահանա, բանասեր, պատմաբան և գրող
Զբաղեցրած պաշտոններկաթոլիկ արքեպիսկոպոս, տիտղոսակիր արքեպիսկոպոս և general abbot of the Mekhitarist Monastery of Vienna?
 Vártán Esztegár Վիքիպահեստում

Աստվածատուր (Վարդան) Լասլոսի Ըսկարյան (օգոստոսի 3, 1843(1843-08-03)[1][2], Գեռլա, Կլուժ, Ռումինիա[2] - հունիսի 23, 1886(1886-06-23) կամ հունիսի 15, 1886(1886-06-15)[2], Տրիեստ, Ավստրո-Հունգարիա[2]), հայազգի բանասեր, պատմաբան, եկեղեցական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստվածատուր Ըսկարյանը ծնվել է 1843 թվականի օգոստոսի 3-ին՝ Ռումինիայի Գեռլա քաղաքում[4]։ Նախնական կրթությունն ստացել է Գեռլայի հայկական դպրոցում։ 1854 թվականից սովորել է Վիեննայի Մխիթարյան միաբանության վանական դպրոցում։

Աստվածատուր Ըսկարյանը 1862 թվականին ձեռնադրվել հոգևորական և նույն տեղում զբաղվել մանկավարժությամբ[5]։ Հետագայում նշանակվել է նորընծաների վերակացու և միաբանության քարտուղար։

1884 թվականին Աստվածատուր Ըսկարյանն ստացել է Սելիմբրիայի արքեպիսկոպոսի տիտղոսը, մինչև կյանքի վերջ ընտրվել Վիեննայի Մխիթարյան միաբանության աբբահայր։

Աստվածատուր Ըսկարյանի օրոք վերաբացվել է Կոստանդնուպոլսի Մխիթարյան վարժարանը, հաստատվել միաբանության սահմանադրությունը։ 1872 թվականին գրել է «Եկեղեցական պատմություն հանդերձ ազգային եկեղեցական պատմությամբ...»։

Մահացել է 1886 թվականի հունիսի 15-ին՝ Իտալիայի Տրիեստ քաղաքում[6]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եկեղեցական պատմութիւն հանդերձ ազգային եկեղեցական պատմութեամբ։ Բարձրագոյն դպրոցաց եւ վարժարանաց համար by Ըստկարեան, Վարդան Լասլոյի[7]
  • Առաջնորդ նամակագրութեան։ Գաղղիերէն եւ հայերէն by Ըստկարեան, Վարդան Լասլոյի[8]
  • Առաջնորդ նամակագրութեան։ Գաղղիերէն եւ հայերէն by Ըստկարեան, Վարդան Լասլոյի[9]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 112