Աստվածամոր և Սուրբ Պետրոսի եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աստվածամոր և Սուրբ Պետրոսի եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակաբբայություն, շենք, կրոնական համայնք, թանգարան և աբբայություն
ԵրկիրԲելգիա Բելգիա
ՏեղագրությունԳենտ
Դավանանքկաթոլիկություն
ՎանականությունԲենեդիկտյան միաբանություն
ԹեմRoman Catholic Diocese of Ghent?
Հիմնական ամսաթվերը7-րդ դար
Ժառանգության կարգավիճակԲելգիայի մշակույթի հուշարձան[1]
Ճարտարապետական ոճմիջնադարյան ճարտարապետություն և բարոկկո ճարտարապետություն
Հիմնադրված7-րդ դար
Փակված է1796
ԲնակիչKunsthal Sint-Pietersabdij? և De wereld van Kina: het Huis?
Քարտեզ
Քարտեզ
 Sint-Pietersabdij (Gent) Վիքիպահեստում

Աստվածամոր և Սուրբ Պետրոսի եկեղեցի (հոլ.՝ Sint-Pietersabdijkerk, ֆր.՝ Saint-Pierre de Gand), կաթոլիկ եկեղեցի Գենտում (Բելգիա)։ Գտնվում է Սուրբ Պետրոսի հրապարակում (հոլ.՝ Sint-Pietersplein):

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու ինտերիերը

Մոտ 630 թվականին Սուրբ Ամանդը եկել է Գենտ և հիմնել երկու աբբայություններ` Սուրբ Բավոնի (Լիս և Շելդա գետերի խաչմերուկում) և Սուրբ Պետրոսի՝ Բլանդինբերգ բլրի վրա (in monte Blandinio), որը Գենտի ամենաբարձր կետն է, այնտեղից տեսանելի է Շելդա լճի հովիտը[2]։ Աբբայության առաջին վանահայրը եղել է Ֆլորբերտը։ Վերջինս Սուրբ Ամանդի աշակերտներից մեկն էր։

811 թվականին Կառլոս Մեծը վերակառուցել է Սուրբ Պետրոսի աբբայությունն ու տվել նրան իշխանության և սեփականության իրավունք։ Վիկինգների հարձակումներից հետո, 975 թվականին Ֆլանդրիայի կոմս Առնուլֆ Մեծը օծել է նոր եկեղեցին, որը կառուցվել էր 941 թվականին։

10-12-րդ դարերում աբբայությունը ձեռք է բերել իշխանություն, հարգանք և ազդեցություն։ 12-րդ և 13-րդ դարերում կառուցվել է Սուրբ Պետրոսի եկեղեցին՝ ռոմանական ճարտարապետական ոճով։ Սակայն այս ժամանակահատվածը աբբայության համար ծանր հետևանքներ է ունեցել՝ տնտեսական ճգնաժամի և 13-րդ դարի կրոնական բախումների պատճառով։ 14-րդ և 15-րդ դարերում աբբայության համար հաջող շրջան էր՝ լայնածավալ հողատիրության շնորհիվ։ 16-րդ դարում եղել են կրոնական խառնակչություններ, 1566 թվականին աբբայությունը և եկեղեցին մեծապես տուժել են պատկերամարտության շարժումից։

Օրգան Վան Պետեգեմա

1629 թվականին, վանահայր Շայկայի ղեկավարությամբ, Թրիս եպիսկոպոսը դրել է բարոկկո ոճով կառուցված եկեղեցու առաջին քարը։ Ճիզվիտ վանական և ճարտարապետ Պիտեր Խյոյսենսը (1577-1637) օգնել է շինարարությանը։ Աշխատանքները կատարվել են էրցհերցոգ Ֆրիդրիխի և էրցհերցոգ Իզաբելլայի պաշտպանությամբ և հովանու ներքո, իսկ ոգեշնչման աղբյուր են հանդիսացել Հռոմի Ջեզու և Սուրբ Պետրոսի եկեղեցիները։

18-րդ դարի վերջում ֆրանսիական հեղափոխությունը վերջ դրեց աբբայության գոյությանը։ 1796 թվականի նոյեմբերի 1-ին վերջին վանականները հեռացվեցին, իսկ նրանց ունեցվածքը բռնագրավվեց։ Այդ ժամանակից ի վեր համալիրի տարածքները տրամադրվել են զինվորներին՝ որպես զորանոցներ, իսկ եկեղեցին դարձել է թանգարան։

1799 թվականին Աստվածամոր եկեղեցին ամբողջությամբ քանդվել է, իսկ Սուրբ Պետրոսի եկեղեցին (աբբայություն), որը փրկվել է Գենտի բնակիչ Կարլ Վան Հուլթեմի շնորհիվ, օգտագործվել է որպես գեղանկարչության թանգարան։

1810 թվականի հունվարի 13-ին հրամանագրից հետո, երբ աստվածային ծառայությունը վերականգնվել է, եկեղեցին դարձել է նաև Սուրբ Պետրոսի ծխական համայնքը և ստացել կրկնակի անուն` «Աստվածամոր և Սուրբ Պետրոսի եկեղեցի»։ 1860 թվականից մինչև 1894 թվականը իրականացվել են խոշոր վերականգնողական աշխատանքներ։ Եկեղեցու հատակը պատվել է մարմարով։ Գմբեթի արտաքին կողմը վերջին անգամ վերականգնվել է 1969-1972 թվականներին, 1975 թվականին վերանորոգվել է զանգակատունը և ճակատները, իսկ 2008 թվականին՝ ներքին գմբեթը։

1995 թվականի փաստաթղթի համաձայն, վերականգնման աշխատանքներ պետք է իրականացվեին արևմտյան (առջևի) և հարավային ճակատներին (առանձին մասի), ինչպես նաև պետք է լիովին թարմացվեր ինետերիերը։ Ֆոնային նկարներից մի քանիսը (ներառյալ Կուվելինուսը և Դե Լիմակերան) վնասվել են վերանորոգման և ջրի պատճառով։ Դրանք ևս նախատեսվում է վերականգնել։

Վան Պետեգամայի երգեհոնը կառուցվել է 1847-1848 թվականներին, Պիեր Վան Պետեգեմի կողմից` երգեհոնային վարպետների հայտնի ընտանիքի ժառանգորդի կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://id.erfgoed.net/erfgoedobjecten/21199
  2. «History». Sint-Pietersabdij. 2014. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]