Առվույտի տերևային երկարակնճիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առվույտի տերևային երկարակնճիթ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Բզեզներ (Coleoptera)
Ընտանիք Երկարակնճիթներ (Curculionidae)
Ցեղ Phytonomus
Տեսակ Առվույտի տերևային երկարակնճիթ (P. variabilis)
Միջազգային անվանում
Phytonomus variabilis

Առվույտի տերևային երկարակնճիթ, ֆիտոնոմուս (լատին․՝ Phytonomus variabilis), երկարակնճիթների ընտանիքի բզեզ, առվույտի վտանգավոր վնասատու։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Եվրասիայում, Հյուսիսային Ամերիկայում, Հյուսիսային Աֆրիկայում, Ռուսաստանում՝ եվրոպական մասի տափաստանային զոնայում, Հարավային Ուրալում, Միջին Ասիայում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 4,5-6,5 մմ է, մոխրագույն է, առաջնակրծքի վրա ունի մուգ երկայնական 2 շերտ, վերնաթևերը շիկավուն-դարչնագույն են և հիմքում ունեն սև եռանկյուն բիծ։

Թրթուրը մոխրականաչավուն է, մեջքին կա բաց գույնի շերտ, երկարությունը 8 մմ է։ Տարեկան զարգանում է 1 սերունդ։ Վնասատու են հիմնականում թրթուրները, որոնք ակտիվ են հատկապես երաշտի ժամանակ և ուտում են տերևաբողբոջները և ծաղկաբողբոջները, նաև վնասում են կոկոնները և փթթող ծաղիկները, կրծոտում են ծաղկաբույլերի հիմքերը, կմախքացնում տերևները։

Պայքարի միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առվույտի ցանքադաշտերի գարնանային սկավառակում և տափանում, նոր ցանքատարածություների մեկուսացում հներից (0,5 կմ-ից ոչ պակաս), վեգետացիայի ընթացքում առվույտի ցանքադաշտերի սրսկում արգոյի, արբիվոյի խտացված էմուլսիայով, նաև ալեքսանդրով, երբ թրթուրների 25%-ն անցնում է բաց կյանքի, վերջին մշակումը խոտհնձից առաջ (առավելագույնը՝ 2 անգամ), իսկ վերաճի շրջանում՝ բազուդինի ցրում (1 անգամ) հողի մակերեսին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։