Բազուդին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Բազուդին», դիազինոն, քիմիական պատրաստուկ՝ բույսերը վնասատու միջատներից պաշտպանելու համար։ Շփման ազդեցության միջատասպան է[1]։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրվում է 40 տոկոսանոց թրջելի փոշու, 60 տոկոսանոց խտացված էմուլսիայի, 10 և 5 տոկոանոսանոց հատիկների ձևով։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրառվում է 1–2 անգամ շաքարի ճակնդեղի, ցորենի, առվույտի, եգիպտացորենի, բանջարեղային մշակաբույսերի բազմաթիվ կրծող և ծծող վնասատուների դեմ (ցանքերի սրսկում, հատիկների ներմուծում հող)։ Բազուդինի ծախսի չափաքանակը կախված է մշակաբույսի և պատրաստուկի ձևից։

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին մշակումը թույլատրվում է բերքահավաքից առաջ՝ 20–30 օրից ոչ ուշ։ Խիստ թունավոր է մարդկանց և կենդանիների համար։ Առավելագույն թույլատրելի կոնցենտրացիան սննդամթերքներում (հատիկ, սոխ, կաղամբ, կարտոֆիլ) 0,1 մգ/կգ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։