Առվույտի բվիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առվույտի բվիկ
Առվույտի բվիկ
Առվույտի բվիկ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Թիթեռներ (Lepidoptera)
Ընտանիք Բվիկներ (Noctuidae)
Ցեղ Heliothis
Տեսակ Առվույտի բվիկ (H. viriplaca)
Միջազգային անվանում
Heliothis viriplaca

Առվույտի բվիկ (լատին․՝ Heliothis viriplaca), բվիկների ընտանիքի թիթեռ, մշակաբույսերի (հատկապես՝ առվուտի, վուշի, սոյայի) վնասատու։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Եվրասիայում, Ռուսաստանի եվրոպական մասի տափաստանային գոտիներում, Կովկասում, Միջին Ասիայում, Հարավային Սիբիրում, Հեռավոր Արևելքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թևերի բացվածքը 30-38 մմ է, առջևիները կանաչամոխրագույն են, երբեմն՝ շիկավուն՝ սև լայն շերտերով, հետիները՝ սպիտակադեղին ծոպերով եզերված, բաց գույնի, սև կոր բծով, թևի ծայրը՝ լայն մուգ շերտով, միջին մասում՝ բաց գույնի բծով։

Թրթուրի երկարությունը 40 մմ է, հիմնականում՝ կանաչավուն, մեջքը՝ բաց և մուգ գույնի շերտերով, մարմինը՝ մանր փշերով։ Տարեկան զարգանում է 2 սերունդ։ Ձմեռում են հիմնականում Հարսնյակները (երբեմն՝ թրթուրները, թիթեռները թռչում են մայիսին, 2-րդ սերունդը՝ հուլիսին)։ Էգերը ձվադրում են տերևների, տարբեր բույսերի ծաղիկների վրա։ Թրթուրները սնվում են մշակովի և վայրաճ շատ բույսերով, վնասում են դրանց վերգետնյա մասերը, ապրում են չծածկված, հարսնյակավորվում են հողում։

Պայքարի միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոր աշնանավար, միջշարային մշակում, մոլախոտերի ոչնչացում, բույսերի սրսկում՝ քլորոֆոսով, ֆոսֆամիդով կամ այլ միջատասպաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։