Լևոն Առուստամյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Առուստամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լևոն Առուստամյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 2, 1886[1] |
Ծննդավայր | Քարահունջ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | 1937 |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | հեղափոխական |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Անդամություն | Բաքվի խորհուրդ[1] |
Լևոն Աղասի Առուստամյան, (մարտի 2, 1886[1], Քարահունջ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - 1937), բանվոր-հեղափոխական, Անդրկովկասում հեղափոխական շարժման մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ԽՄԿԿ անդամ 1904 թվականից։ Ծնվել է մայիսի 2-ին, Քարահունջ գյու]ում։ 1899-ին տեղափոխվել է Բաքու, որտեղ 1902-ից ընդգրկվել է հեղափոխական շարժումների մեջ։ Բազմիցս ձերբակալվել է։ 1911-ին, չորսամյա բանտարկությունից հետո, արտաքսվել է Զանգեզուր, բայց շուտով «Արզումանով» ազգանունով նորից վերադարձել է Բաքու։ 1917-ին ընտրվել է Բաքվի խորհրդի անդամ, մարտնչել Բաքվի կոմունայի հաղթանակի համար։ 1918–1919 թվականներին կուսակցական աշխատանք է կատարել Հյուսիսային Կովկասում, այնուհետև մասնակցել է Ադրբեջանում սովետական իշխանության հաստատմանը։ 1920-ին եղել է 11-րդ կարմիր բանակի հեղռազմխորհրդի հատուկ լիազոր Լեռնային Ղարաբաղում և Զանգեզուրում, գավառային կուսկոմիտեի բյուրոյի անդամ, գավառային հեղկոմի նախագահ։ Եղել է ԽՍՀՄ խորհուրդների II համագումարի, Անդրկովկասի կոմունիստական կազմակերպությունների II համագումարի պատգամավոր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 552)։ |