Առաջին համաշխարհային պատերազմի հերոսների հուշարձան (Ազով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Առաջին համաշխարհային պատերազմի հերոսների հուշարձան (այլ կիրառումներ)
Առաջին համաշխարհային պատերազմի հերոսների հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում2012
Բարձրություն2,5 մետր
Երկիր Ռուսաստան
ՔաղաքԱզով
ԲնակավայրՌոստովի մարզ և Ազով
Նյութբրոնզ, արույր և գրանիտ
Ներկա վիճակկանգուն
Արտաքին պատկերներ
Памятник героям Первой мировой войны в Азове

Առաջին համաշխարհային պատերազմի հերոսների հուշարձան (ռուս.՝ Памятник героям Первой мировой войны), Ռուսական կայսերական բանակի՝ Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած զինվորներին և սպաներին նվիրված կոթողներից մեկը ՌԴ Ռոստովի մարզի Ազով քաղաքում։ Տեղադրվել է 2014 թվականին։ Գտնվում է Պետրովսկի բուլվարում, քաղաքային կենտրոնական հիվանդանոցի շենքի մոտ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) մարտերում Դոնի երկրամասից մասնակցել է մոտ 125 հազար կազակ, վաթսուն հեծելագունդ, երեսուներեք հեծելազորային մարտկոց, վեց պլաստունյան գումարտակ, հինգ պահեստային զորագունդ, երեք պահեստային մարտկոց և ավելի քան ութսուն առանձին հատուկ հարյուրյակ։ Դոնցիները մասնակցել են ռազմական գործողությունների մեծամասնությանը։

2014 թվականին Ռուսաստանում նշվել է Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելու 100-ամյակը։ Ռուսաստանը պատերազմին մասնակցել է Անտանտի կողմից, նրա բանակը ռազմական գործողությունները վարել է Արևելյան ճակատում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2012 թվականի հունիսի 27-ին, պատասխանելով սենատոր Անատոլի Լիսիցինի հարցին, բոլշևիկյան ղեկավարությանը մեղադրել է Ռուսաստանի՝ Առաջին համաշխարհային պատերազմը տանուլ տալու մեջ։ Նախագահը Ռուսաստանի պարտությունն անվանել է եզակի. «Մեր երկիրը պարտվեց այս պատերազմում պարտված կողմին»:

Պատերազմի սկսվելու 100-ամյակը երկրում արթնացրեց նրա հերոսների հիշատակը հուշարձանի տեսքով հավերժացնելու հասարակական հետաքրքրություն։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազով քաղաքում հուշարձան ստեղծելու աշխատանքը սկսվեց 2012 թվականին։ Հուշարձանը ձուլում էին 2014 թվականի փետրվարից։ Հուշարձանը պատկերում է կանգնած կազակի, որը ռուս զինվորների հերոսական արժանիքների խորհրդանիշն է, իսկ նրա հետևում Գեորգիևյան խաչն է։ Կազակի աջ ձեռքում սուր է, ձախում` դրա պատյանը։ Կազակի տխուր կեցվածքը համապատասխանում է Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքներին։ Հուշարձանը տեղադրվել է գրանիտե պատվանդանին։ Քանդակագործն է Ա. Մ. Դեմենտևը։

Կազակի քանդակի բարձրությունը երկու մետրից քիչ ավելի է, այն պատրաստված է բրոնզից։ Երեքմետրանոց Գեորգիևյան խաչը պատրաստված է բրոնզից և արույրից։ Պատվանդանի համար գրանիտը բերվել է Կարելիայից և Ուկրաինայից։ Հուշարձանը ստեղծվել է Ազովի բնակիչների միջոցներով։

Բացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2014 թվականի հուլիսի 30-ին։ Օծումն անցկացրել է Սուրբ Երրորդության տաճարի վանահայր Սերգին։

Այլ արձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի Ազովից, «մոռացված պատերազմի» հերոսների հուշարձաններ տեղադրվել են Ռոստովի մարզի Դոնի Ռոստով, Շախտի, Նովոչերկասկ, Բատայսկ և այլ բնակավայրերում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «На Дону открыли третий памятник героям Первой мировой войны - ИА REGNUM». ИА REGNUM (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]