Ապրիլ (ֆիլմ)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ապրիլ (այլ կիրառումներ)
Երկիր | ԽՍՀՄ Հայկական ԽՍՀ |
---|---|
Թվական | 1985 |
Լեզու | հայերեն |
Ռեժիսոր | Վիգեն Չալդրանյան |
Պրոդյուսեր | բեմադրող նկարիչ՝ Վարդան Սեդրակյան |
Սցենարի հեղինակ | Ռուբեն Հովսեփյան |
Դերակատարներ | Կարեն Ջանիբեկյան, Անահիտ Ղուկասյան, Լևոն Ներսիսյան և Զարեհ Տեր-Կարապետյան |
Օպերատոր | Վրեժ Պետրոսյան |
Երաժշտություն | Ավետ Տերտերյան հնչյունային օպերատոր` Յուրի Սայադյան |
Կինոընկերություն | «Հայֆիլմ» («Մոսֆիլմ» կ/ս «Դեբյուտ» ս/մ հետ համատեղ) |
Տևողություն | 30 րոպե |
Ապրիլ, 1985 թվականին «Հայֆիլմ» («Մոսֆիլմ» կ/ս «Դեբյուտ» ս/մ հետ համատեղ) կինոստուդիայում նկարահանված հայկական ֆիլմ։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի գործողությունները ծավալվում են 80-ականների կեսերին հայկական լեռնային մի գյուղում և ընդամենը մեկ օր՝ ապրիլի 24-ին, Եղեռնի զոհերի հիշատակի օրը։ Ֆիլմի հերոսները կոտորածից հրաշքով փրկվածներն ու նրանց սերունդներն են, ովքեր հիշում են ազգային պատմության դասերը և փոխանցում իրենց երեխաներին ու թոռներին[1]։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարեն Ջանիբեկյան, Անահիտ Ղուկասյան, Լևոն Ներսիսյան, Զարեհ Տեր-Կարապետյան, Ա. Ստեփանյան, Միքայել Ջանիբեկյան։
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ՝ Ռուբեն Հովսեփյան
- Բեմադրող ռեժիսոր՝ Վիգեն Չալդրանյան
- Բեմադրող օպերատոր՝ Վրեժ Պետրոսյան
- Բեմադրող նկարիչ՝ Վարդան Սեդրակյան
- Երաժշտությունը` Ավետ Տերտերյանի
- Հնչյունային օպերատոր՝ Յուրի Սայադյան
- Տնօրեն՝ Խ. Սամարջյան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ֆիլմը arm-cinema.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 31-ին.
|