Վարդան Սեդրակյան (բեմադրիչ)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդան Սեդրակյան (այլ կիրառումներ)
Վարդան Մկրտչի Սեդրակյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 21, 1949 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մայիսի 20, 2019 (69 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | բեմադրիչ |
Վարդան Մկրտչի Սեդրակյան (հոկտեմբերի 21, 1949, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 20, 2019, Երևան, Հայաստան[1]), հայ բեմադրիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարդան Սեդրակյանը ծնվել է 1949 թվականին, Երևանում։ 1972 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դիզայնի ֆակուլտետը։ 1974-1975 թթ եղել է Լ.Պիրանդելոյի «Մերկ կյանք» ներկայացման բեմադրող-նկարիչը, 1979 թվականից՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի բեմադրող-նկարիչը[2][3]։
Սեդրակյանի «Վերածնունդ» կտավը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում[4]:
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Արարման ութերորդ օրը», 1980
- «Սիրամարգի ճիչը», 1982
- «Ապրիլ», 1985
- «Դեմքով դեպի պատը», 1989
- «Արյուն», 1991
- «Երևան բլյուզ», 1998
- «Լռության սիմֆոնիա», 2001
- «Խենթ հրեշտակը», 2001
- «Վավերագրող», 2003
- «Ջինո», 2004
- «Տաք երկիր, ցուրտ ձմեռ», 2009
- «Որդու ծննդյանը սպասող հյուսնը», 2012
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ LLC, Helix Consulting. «Մահացել է կինեմատոգրաֆիստների միության անդման Վարդան Սեդրակյանը». www.pastinfo.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «Վարդան Սեդրակյանի մասին zarkfoundation.com կայքում».
- ↑ Վարդան Սեդրակյանի մասին kinopoisk.ru կայքում
- ↑ «Սեդրակյան Վարդան Մկրտչի | Վերածնունդ - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.