Անահիտ Ղուկասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղուկասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անահիտ Ղուկասյան
Ծնվել էհունվարի 29, 1946(1946-01-29) (78 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1971)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Բագրատ Հովհաննիսյան
Պարգևներ և մրցանակներ

Անահիտ Մխիթարի Ղուկասյան (հունվարի 29, 1946(1946-01-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։

Կինոռեժիսոր Բագրատ Հովհաննիսյանի կինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անահիտ Ղուկասյանը ծնվել է Երևանում։ 1945 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը՝ Կիմ Արզումանյանի արվեստանոցը։ 1969-1970 թվականներին աշխատել է Երևանի դրամատիկական թատրոնում[1]։ 1971 թվականից Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի է[2]։

Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կեսարիա՝ Օ. Իոսելիանիի «Քանի դեռ սայլը շուռ չի եկել»
  • Խորթ մայր՝ «Մոխրոտ»
  • Կարինե Խոդիկյանի «Հրեշտակ ցպահանջ»

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Դեր
1997 Հոսք
1997 Թույն գնեցեք
1992 Որտե՞ղ էիր, մարդ աստծո դրվագ
1988 Սպիտակ ոսկոր դրվագ
1987 Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ դրվագ
1985 Վերջին կիրակին Աշխեն
1985 Ապրիլ
1984 Հող և ոսկի Լիզա
1984 Հեծյալը, որին սպասում էին
1983 Տերը Ռոստոմի կին
1977 Աշնան արև Աղուն
1970 Միջնորդ հայրը Մարիամ

Հեռուստասերիալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հ/սերիալ Դեր
2013 Մեր գյուղը տատիկ

Հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ
1987 ․․․Եվ յուրաքանչյուր երեկո

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2010 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Անահիտ Ղուկասյանի մասին ԵՊԴԹ կայքում». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 17-ին.
  2. «Անահիտ Ղուկասյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]