Լևոն Ներսիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լևոն Ներսիսյան
Ծնվել էդեկտեմբերի 24, 1931(1931-12-24)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 27, 1999(1999-11-27) (67 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունգրականագետ և դերասան
ԱշխատավայրՀայֆիլմ և ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ
Ծնողներհայր՝ Հրաչյա Ներսիսյան
Պարգևներ և
մրցանակներ
Մովսես Խորենացու մեդալ

Լևոն Հրաչյայի Ներսիսյան (դեկտեմբերի 24, 1931(1931-12-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 27, 1999(1999-11-27), Երևան, Հայաստան), հայ գրականագետ, գեղագետ, դերասան:

Դերասան Հրաչյա Ներսիսյանի որդին:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոն Ներսիսյանը ծնվել է Երևանում: Նախ սովորել է Երևանի թիվ 8, ապա՝ թիվ 20 դպրոցում, որն ավարտել է 1949 թվականին: 1954 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի ռոմանագերմանական բաժինը, 1954-1957 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում:

1954-1957 թվականներին եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի ավագ խմբագիր, 1959 թվականին` ՀԽՍՀ ԳԱ Արվեստի ինստիտուտի գիտաշխատող, 1957 թվականից` ԵՊՀ դասախոս, 1992 թվականից` դոցենտ: Ներսիսյանի ուսումնասիրությունների ոլորտներն էին անտիկ (մասնավորապես հին հունական պոեզիան և դրաման) և 20-րդ դարի ֆրանսիական գրականությունը («աբսուրդի» թատրոն, ֆրանսիական վեպ, սյուրռեալիստական պոեզիա): Դասախոսություններն աչքի են ընկել բանավոր խոսքի արտիստական վարպետությամբ[1][2]:

Լևոն Ներսիսյանի հուշատախտակը Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 39 շենքի պատին

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանվել է կինոյում:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 39 շենքի պատին փակցված է Լևոն Ներսիսյանի հուշատախտակը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 
  2. «Լևոն Հրաչյայի Ներսիսյան»։ www.ysu.am։ Վերցված է 2016-12-24 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]