Աուդեկերկ
| Աուդեկերկ հոլ.՝ Oude Kerk | |
|---|---|
Աուդեկերկ եկեղեցին | |
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | եկեղեցի |
| Երկիր | |
| Տեղագրություն | Դելֆտ |
| Հասցե | Heilige Geestkerkhof 25 |
| Դավանանք | Նիդեռլանդների բողոքական եկեղեցի |
| Հիմնական ամսաթվերը | 14-րդ դար |
| Կազմված է | Tower of Oude Kerk? |
| Ժառանգության կարգավիճակ | Նիդեռլանդների մշակութային ժառանգության օբյեկտ[1] |
| Նվիրված | Հիպպոլիտոս |
| Անվանված | Հիպպոլիտոս |
| Ճարտարապետական ոճ | գոթական |
| Հիմնադրված | 14-րդ դար |
| Բարձրություն | 75 մետր |
| Շինանյութ | աղյուս |
![]() | |
![]() | |
| 52°00′45″N 4°21′19″E / 52.0125°N 4.355278°E | |
| oudeennieuwekerkdelft.nl | |
Աուդեկերկ (հոլ.՝ Oude Kerk, հին եկեղեցի), գոթական եկեղեցի հոլանդական Դելֆտ քաղաքում։ Կառուցված է 1246 թվականին Սուրբ Բարդուղիմեոսի փայտե եկեղեցում տեղում։ 1325-1350 թվականներին նրան կցվել է 75 մետրանոց զանգակատուն, որը ներկայումս ունի մոտ երկու մետր թեքություն։ Դելֆտի պահպանված եկեղեցիներից ամենահինն է։
Եկեղեցին կառուցված է հետևյալ բազիլիկի սկզբունքով. ունի ընդարձակ կենտրոնական նավ և երկու փոքր կողային նավեր։ Եկեղեցին ենթարկվել է բազոմաթիվ վերակառուցումների, որոնք արգելվել են Ռեֆորմացիայի դարաշրջանում (հյուսիսային տրանսեպտը մնացել է անավարտ)։ 17-19-րդ դարերում եկեղեցում դրվել են երեք երգեհոններ։ Գլխավոր երգեհոնը, պատրաստված Քրիստիան Գոտլիբ Ֆրիդրիխ Վիտտեի կողմից, թվագրվում է 1857 թվականի։ Այն ունի 41 ձայն և 2580 շեփոր։ 1570 թվականին զանգակատանը դրվել է «Բուրդոն» զանգը, 9 տոննա քաշով, որն օգտագործվում է թաղման արարողությունների ժամանակ, |արքայական ընտանիքի անդամների թաղման ժամանակ։
Հին եկեղեցում գտնվում են մոտ 400 թաղվածներ, որոնց թվում են հետևյալ անձանց գերեզմանները.
Ներկա ժամանակում կատարում է կատարում է երկրպագության շինության (երկրպագություն կատարվում է ամեն կիրակի) և թանգարանի դեր։ Այստեղ նաև պարբերաբար անցկացվում են երգեհոնային երաժշտության համերգներ։ Մասշտաբային վերականգնողական աշխատանքներ անցկացվել են 1949-1961 և 1997-2000 թվականներին։ Հատուկ վերականգնվել են Յուպ Նիկոլասի վիտրաժները, որոնք ոչնչացվել էին 1654 թվականի վառոդի պահեստի պայթյունի հետևանքով։
Եկեղեցու մուտքի առջև դրված է Գերտրուդ վան Օոստենի՝ 1358 թվականին մահացած բեգինուհու արձանը, ով պաշտեի է Դելֆտում։
- Ընկնող զանգակատունը
- Կենտրոնական նավը
- Երգեհոնը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Նիդեռլանդների հուշարձանների ցուցակ
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Oude Kerk Delft Արխիվացված 2009-02-01 Wayback Machine (անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աուդեկերկ» հոդվածին։ |
| ||||||

