Աշոտ Սահրատյան
Աշոտ Սահրատյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 2, 1936 |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Վախճանվել է | նոյեմբերի 20, 2015 (79 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ և նկարիչ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Աշխատավայր | Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ |
Աշոտ Արիստակեսի Սահրատյան (հուլիսի 2, 1936, Մոսկվա, ՌԽՖՍՀ), հայ բանաստեղծ, թարգմանիչ, նկարիչ, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի անդամ 1970 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշոտ Սահրատյանը 1958 թվականին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժինը։ 1958-1962 թվականներին սովորել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտում, 1969-1972 թվականներին՝ նույն ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1963-1969 թվականներին աշխատել է արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում։ 1976 թվականից ղեկավարում է Մոսկվայի Լիխաչովի անվան ավտոգործարանի «Համաստեղություն» գրական խմբակը։
Ստեղծագործական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշոտ Սահրատյանի թարգմանությամբ (հայերենից) ռուսերեն լույս են տեսել հետևյալ գրքերը՝
- Վարդգես Պետրոսյանի «Մայրիկ, ես արդեն մեծ եմ» (Մոսկվա, 1964)
- Գևորգ Արշակյանի «Սև և սպիտակ կարապներ» (Երևան, 1968)
- Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» (Երևան, 1967)
- Վահան Թոթովենցի «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» (Մոսկվա, 1970)
- Կոստան Զարյանի «Նավը լեռան վրա» (Մոսկվա, 1969 և 1974)
- Մկրտիչ Սարգսյանի «Ճակատագրով դատապարտվածները» (Մոսկվա, 1980)
- Հովհաննես Մելքոնյանի «Հարցաքննություն» (Մոսկվա, 1982)
Սահրատյանը 1979 թվականի դեկտեմբերին նկարչական գործերի անհատական ցուցահանդես է ունեցել Մոսկվայի Լիխաչովի անվան ավտոգործարանի մշակույթի պալատում։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հ․ Հ․ Խաչատրյան «Գրական տեղեկատու», «Սովետական գրող հրատարակչություն», 1986 թ