Jump to content

Աշոտ Մկրտչյան (ճարտարապետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մկրտչյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Մկրտչյան (այլ կիրառումներ)
Աշոտ Ավետիքի Մկրտչյան
Ծնվել էապրիլի 14, 1950(1950-04-14) (75 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀԱՊՀ (1972)
ԱշխատավայրՀայպետնախագիծ
ԱնդամությունՀայաստանի ճարտարապետների միություն

Աշոտ Ավետիքի Մկրտչյան (ապրիլի 14, 1950(1950-04-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ։ Հայաստանի ճարտարապետների միության անդամ (1976)[1]։ Երիտասարդ ճարտարապետների 1977 թվականի և 1981 թվականի համամիութենական ստուգատեսների դափնեկիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշոտ Ավետիքի Մկրտչյանը ծնվել է 1950 թվականի ապրիլի 14-ին, Երևան քաղաքում։ 1972 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1972-1992 թվականներին աշխատել է Հայպետնախագիծ ինստիտուտում, 1988 թվականից, միաժամանակ՝ ճարտարապետական արվեստանոցի ղեկավար։ 1994 թվականից բնակվում է ԱՄՆ-ում։

Կազմել է (համահեղինակությամբ) Սևան քաղաքի կենտրոնի մանրամասն հատակագիծը համար 4 միկրոշրջանի կառուցապատման նախագիծը (1980-1988), Վանաձորի «Տարոն 1-3» բնակելի համալիրի (ԽՍՀՄ Ճարտարապետների միության «Տարվա լավագույն նախագիծ» մրցանակ 1990), «Տարոն 1-4» առևտրային կենտրոնի մանրամասն հատակագծերը (1989-1995): Մկրտչյանի (համահեղինակությամբ) նախագծերով Դիլիջանում իրականացվել են հանգստյան տների համալիր (1975), պանսիոնատ (1975), պրոֆիլակտորիում, հանրակացարան (երկուսն էլ՝ 1975), Կինեմատոգրաֆիստների ստեղծագործական տան քոթեջներ (1984), Գորիսում՝ բնակելի համար 5 թաղամասի կառուցապատումը (1975-1986, Սոֆիայի «Բիենալե-85»-ի Մեծ մրցանակ և ոսկե մեդալ), Աբովյանում՝ ավտոկայարան (1980, ՀԼԿԵՄ մրցանակ՝ 1985), Գյումրիում՝ կենտրոնական հրապարակի վերակառուցում և բարեկարգում (1980-1988, 1978 թվականի նախագիծն արժանացել է 1-ին մրցանակի), Երևանում և արտերկրում՝ էլիտային մենատներ, չորս վիլլա՝ ԱՄՆ-ի Քոնեքթիքութի, Նյու Յորքի, Նյու Ջերսիի նահանգներում, (1995-2000), 1000-տեղանոց «Շերատոն» հյուրանոցը՝ Հայնան կղզում (Չինաստան), առևտրա-զվարճանքների կենտրոնով էլիտային բնակելի համալիր (60 վիլլա)՝ Շանհայում, բժիշկ Նալբանդյանի քաղաքային նստավայրի, Աֆրիկյան երկրների օգնության Ռոկֆելլերյան կենտրոնի (երկուսն էլ՝ Նյու Յորքի Մանհեթենում) վերակառուցումները (բոլորը՝ 2000-2001), Նյու Ջերսիի Ջերսի Սիթիում և Ռոշել պարկում՝ բնակելի համալիրներ, Նյու Յորքում՝ առևտրի կենտրոն և 150 բնակելի տներով համալիր (բոլորը՝ 2003-2004) և այլն[2]։

  • Երիտասարդ ճարտարապետների 1977 թվականի և 1981 թվականի համամիութենական ստուգատեսների դափնեկիր
  • ՀԼԿԵՄ մրցանակ, 1985
  • «Բիենալե-85»-ի Մեծ մրցանակ և ոսկե մեդալ, Սոֆիա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Члены союза». uaa.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 144։