Աշխարհիկ կյանք (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Աշխարհիկ կյանք
անգլ.՝ Café Society
Cannes 2016 1.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրհումորային դրամա և կինոկատակերգություն
Թվականնոյեմբերի 10, 2016[1], նոյեմբերի 17, 2016[2] և 2016
Լեզուանգլերեն
ՌեժիսորՎուդի Ալլեն[3][4]
ՊրոդյուսերԼետտի Արոնսոն
Սցենարի հեղինակՎուդի Ալլեն
ԴերակատարներJeannie Berlin?, Սթիվ Կարել, Ժեսի Այզենբերգ, Բլեյկ Լայվլի, Փարքեր Փոուզի, Քրիստեն Ստյուարտ, Կորի Ստոլ, Քեն Սթոթ, Շերլի Լի[5], Ռիչարդ Փորթնուո[5], Վուդի Ալլեն[5], Աննա Քեմփ[5], Գրեգ Բինքլի[5], Paul Schneider?[5], Դուգլաս Մաքգրատ[5] և Թոնի Սիրոկո[5]
ՕպերատորՎիտորիո Ստորարո
ՄոնտաժԱլիսա Լեփսելթեր
Պատմվածքի վայրԼոս Անջելես
Նկարահանման վայրՆյու Յորք[6], Լոս Անջելես[6], Փասադենա[6], Bow Bridge, Central Park?[6], Բրուքլին[6], Morningside Drive?[6] և Հոլիվուդ[6]
Տևողություն96 րոպե
Պաշտոնական կայքէջ
Café Society (2016 film) Վիքիպահեստում

«Աշխարհիկ կյանք»[7] (անգլ.՝ Café Society, այլ տարբերակներ`«Գեղեցիկ մարդիկ»[8], «Ակումբային հանրություն»[9] և «Աշխարհիկ հասարակություն»[10]), Վուդի Ալլենի ամերիկյան կատակերգական մելոդրաման, որը նկարահանել է սեփական սցենարով` 2016 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1930-ական թվականներին ԱՄՆ-ում։ Ֆիլմը պատմում է Բոբբի Դորֆման անունով երիտասարդի պատմությունը, որը Բրուքլինի հրեական ընտանիքից է։ Նրա քույրը՝ Էվելինը ուսուցիչ է, իսկ եղբայրը՝ Բենը (Քորի Ստոլը), ավազակ և գիշերային ակումբի սեփականատեր։ Բոբին Նյու Յորքից Հոլիվուդ է մեկնում և փորձում է աշխատանք գտնել կինոարտադրության բնագավառում, հորեղբոր`հանրաճանաչ կինոռեժիսոր Ֆիլ օգնությամբ։ Բոբին ստիպված է լինում երկար սպասել ընդունելության սրահում, նախքան Ֆիլը վերջապես ժամանակ գտնի նրան ընդունելու համար։ Ֆիլը աշխատանք է գտնում Բոբիի համար և հրահանգում է իր գեղեցիկ քարտուղարուհի Վոնին (Քրիստեն Ստյուարտ), որպեսզի վերջինս ծանոթացնի նրան տեղական հասարակական կյանքի տարբեր բնագավառների հետ։

Բոբին սիրահարվում է Վոնիին։ Նա նույնպես անտարբեր չէ նրա նկատմամբ, բայց հայտնում է, որ ընկեր ունի, ով, ըստ նրա ուղևորության մեջ է։ Պատահականորեն, պարզվում է, որ Վոնիի «ընկերը» ոչ այլ ոք է, քան Ֆիլը, ով խոստացել է, որ հանուն նրա կբաժանվի կնոջից, ինչը ի վերջո անում է։ Բոբին վերադառնում է Նյու Յորք և Բենին պատկանող ակումբում աշխատում է որպես կառավարիչ։ Ակումբում Բոբին հանդիպում է Վերոնիկային` գեղեցիկ կին, որը վերջերս բաժանվել է ամուսնուց և ամուսնանում է նրա հետ։

Որոշ ժամանակ անց ամուսնացած Ֆիլը և Վոնին ժամանում են Նյու Յորք և այցելում ակումբ, որտեղ աշխատում է Բոբին։ Բոբին և Վոնին պայմանավորվում են հանդիպել։ Երբ նրանք շրջում են Կենտրոնական այգում, նրանց զգացմունքները բռնկվում են, և նրանք համբուրվում են կամրջի վրա։

Մինչդեռ ոստիկանությունը պարզում է Բենի խմբավորման գործունեության մանրամասները, նա ձերբակալվում և մահապատժի է դատապարտվում էլեկտրական աթոռի վրա։ Բոբին դառնում է ակումբի սեփականատերը և մեկնում է Լոս Անջելես ՝ փորձելու այնտեղ ակումբային մասնաճյուղ բացելու հնարավորությունը։ Այնտեղ նա կրկին հանդիպում է Վոնիին, բայց նրանք որոշում են վերջ տալ իրենց հարաբերություններին[7][11][12]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Ջեսսի Այզենբերգ Բոբի Դորֆման
Քրիստեն Ստյուարտ Վոնի (Վերոնիկա)
Սթիվ Կարել Ֆիլ` կինոռեժիսոր, Բոբբի քեռին
Պարկեր Պոուզի Ռեդ` մոդելային գործակալության սեփականատեր
Բլեյկ Լայվլի Վերոնիկա
Քորի Սթոլ Բեն` Բոբիի եղբայրը
Փոլ Շնայդեր Սթիվ - Ռեդի ամուսինը
Աննա Քեմփ Քենդի
Ջինի Բեռլին Ռոզ- Բոբիի մայրը
Քեն Ստոտ Մարտին Բոբիի հայրն է
Թոնի Սիրիկո Վիտո
Սարի Լեննիկ Էվելին - Բոբիի քույրը
Ստիվեն Կանկեն Լեոնարդ - Էվելինի ամուսինը
Մաքս Ադլեր Ուոլթ
Դոն Ստարկ Սոլ
Գրեգ Բինկլի Մայք

Պրեմիերա և վարձույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի մայիսի 11-ին ՝ Կաննի կինոփառատոնի արտամրցութային ծրագրի շրջանակներում։ Այսպիսով, Վուդի Ալենը դարձավ առաջին ռեժիսորը, որի ֆիլմերը երեք անգամ ցուցադրվել են Կաննի կինոփառատոնի բացման ժամանակ։

Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում տեղի է ունեցել 2016 թվականի մայիսի 19-ին Սիեթլի միջազգային կինոփառատոնի բացման ժամանակ[13]. Ожидается, что фильм будет выпущен в ограниченный прокат в США 15 июля 2016 года, а с 29 июля 2016 года он перейдёт в более широкий прокат[14]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. Terjesztésre kerülő filmalkotások és artfilmek nyilvántartása (հունգ.)NMHH.
  3. Internet Movie Database — 1990.
  4. Blanc J. AlloCiné (ֆր.) — 1993.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 ČSFD (չեխերեն) — 2001.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 http://www.imdb.com/title/tt4513674/locations?ref_=tt_dt_dt
  7. 7,0 7,1 «Трейлер: новый фильм Вуди Аллена с Айзенбергом и Стюарт» (HTML)։ Российская газета — rg.ru։ 23 апреля 2016։ Վերցված է 2016-04-29 
  8. «Новая работа Вуди Аллена «Красивые люди» откроет 69-й Каннский кинофестиваль» (HTML)։ Независимая газета — ng.ru։ 31 марта 2016։ Վերցված է 2016-04-29 
  9. «Новый фильм Вуди Аллена откроет Каннский фестиваль» (HTML)։ lenta.ru։ 29 марта 2016։ Վերցված է 2016-04-29 
  10. «Кристен Стюарт наконец-то смеётся в новом фильме Вуди Аллена» (HTML)։ Cosmopoltan — www.cosmo.ru։ 24 апреля 2016։ Վերցված է 2016-05-09 
  11. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ variety1 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  12. Тодд Маккарти (22 июля 2016)։ «Рецензия: «Светская жизнь» Вуди Аллена» (HTML)։ The Hollywood Reporter — thr.ru։ Վերցված է 2016-08-04 
  13. Dave McNary (21 апреля 2016)։ «Woody Allen’s ‘Cafe Society’ to Open Seattle Film Festival» (HTML) (անգլերեն)։ Variety — variety.com։ Վերցված է 2016-04-29 
  14. Anthony D'Alessandro (27 апреля 2016)։ «‘My Little Pony’ Trots Up To October 2017; ‘Cafe Society’ Changes To Platform Release» (HTML) (անգլերեն)։ deadline.com։ Վերցված է 2016-05-02 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]