Անջալի Դևի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անջալի Դևի
տելուգու՝ అంజలీ దేవి
Anjali Devi in Mangaiyarkarasi 1949.jpg
Ծնվել էօգոստոսի 24, 1927(1927-08-24)[1]
ԾննդավայրPeddapuram mandal, East Godavari district, Մադրաս նահանգ, Բրիտանական Հնդկաստան
Մահացել էհունվարի 13, 2014(2014-01-13)[2] (86 տարեկան)
Մահվան վայրՉեննայ[3]
ՔաղաքացիությունBritish Raj Red Ensign.svg Բրիտանական Հնդկաստան և Flag of India.svg Հնդկաստան
Մասնագիտությունդերասանուհի և կինոպրոդյուսեր
Ամուսին(ներ)P. Adinarayana Rao?
Պարգևներ և մրցանակներRaghupathi Venkaiah Award?

Անջալի Դևի (թամ.՝ அஞ்சலிதேவி, տելուգու՝ అంజలీదేవి,օգոստոսի 24, 1927(1927-08-24)[1], Peddapuram mandal, East Godavari district, Մադրաս նահանգ, Բրիտանական Հնդկաստան - հունվարի 13, 2014(2014-01-13)[2], Չեննայ[3]), հնդկացի կինեմատոգրաֆիստուհի, ով աշխատել է տելուգու և թամիլերեն լեզուներով, հնդկական կինոյում իր ներդրման համար մի քանի մրցանակների դափնեկիրներ է եղել: Առավել հայտնի է դարձել «Anarkali» (1955) և «Suvarna Sundari» (1957), ինչպես նաև «Lava Kusa» (1963) ֆիլմերի գլխավոր դերերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անջալի Դևին ծնվել է Բրիտանական Հնդկաստանի Գոդավարի (Անդհրա-Պրադեշ) նահանգում, 1927 թվականի օգոստոսի 24-ին, որոշ այլ աղբյուրների համաձայն՝ 1928 թվականի հոկտեմբերին։ Մանուկ հասակում կրում էր Անջանամմա անվանումը[4][5]։

8 տարեկանից սկսել է խաղալ թատրոնում, իսկ ավելի ուշ կինոյում նկարահանվել Անջալի Կումար բեմական անվամբ։

Իր կատարմամբ առաջին դերը եղել է Raja Harishchandra ֆիլմում Լոխիտասիայի դերը։ Առաջին ներկայացումը գլխավոր դերում տեղի է ունեցել մի քանի տարի անց՝  Kashtajeevi ֆիլմի նկարահանումերի ժամանակ, 1940 թվականին, սակայն նախագիծը սառեցվել է։

Հետագայում երիտասարդ դերասանուհուն վերաբացահայտել է ռեժիսոր  Պուլայան, որը Gollabhama ֆիլմում նրան առաջարկել է Մոհինիի դերը․ ֆիլմը վարձույթում հայտնվել է 1947 թվականին։ Ռեժիսորի խորհրդով դերասանուհին վերցրել է Անջալի Դևի կեղծանունը, որով էլ հայտնի է դարձրել։ Իր էկրանային գործունեության ընթացքում 1930-ականների կեսերից մինչև 1990-ականների կեսերը նկարահանվել է թելուգու և թամիլերեն լեզուներով ավելի քան 350 ֆիլմում, ինչպես նաև մի քանի կաննադա և հինդի լեզուներով ֆիլմերում։

Դերասանուհու կերտած մյուս կերպարների թվում հայտնի են «Anarkali» (1955) և «Suvarna Sundari» (1957) ֆիլմերում գլխավոր դերերը, իսկ նրա առավել հայտնի դերը եղել է «Lava Kusa» տելուգու լեզվով առաջին գունավոր ֆիլմում Սիտայի դերը, որը դարձել է կինոյի առասպելական սյուժեներով նկարահանված դասական տելուգու ֆիլմ: Նրա մասնակցությամբ վերջին ֆիլմերը եղել են «Brundavanam»1992), «Anna Vadina» (1993) և «Police Alludu» ֆիլմերը (1994)։

Բացի դերասանական աշխատանքից, 1955 թվականին Անջալի Դևին ամուսնու՝ Ադինարայայի Ռաոյի հետ, հիմնել է «Anjali Pictures» կինոընկերությունը, որը նկարահանել է տասնյակ կինոկարներ և դիտվել է առնվազն մինչև 2000-ականների սկիզբը։ Պրոդյուսերական աշխատանքների թվին են պատկանում «Anarkali», «Bhakta Tukaram» և «Chandipriya» ֆիլմերը և ևս 24 կինոնկար: Որպես Սաթյա Սայի Բաբայի հավատարիմ հետևորդ, նա նաև նկարահանել է նրա մասին թողարկում, որը ցուցադրվել է հեռուստատեսությամբ:

Ընտանիք և անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1940 թվականին Անջալի Դևին ամուսնացել է ռեժիսոր, կոմպոզիտոր և երգահան-բանաստեղծ Պ. Ադինարայանի հետ, ում հետ ապրել է մինչև իր մահը՝ 1991 թվականը։ Ունեցել են երկու որդի։ Նրա թոռնուհիներից մեկը՝ Սայլա Ռաոն, նույնպես դերասանուհի է դարձել[6][7]։

Դերասանուհին մահացել է սրտի կանգից, 86 տարեկան հասակում՝ 2014 թվականի հունվարի 13-ին։ Անջալի Դևիի կտակի համաձայն՝ նրա օրգանները նվիրաբերել են Ռամաչանդրա բժշկական քոլեջին[8], իսկ աճյունը այրել են 2014 թվականի մարտի 16-ին՝ Besant Nagar դիակիզարանում[9]:

Պարգևներ և պատվավոր կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1994 թվական — Ռագուպատխի Վենքայիի անվան մրցանակ՝ տելուգուի ֆիլմերում իր ներդրման համար (տելուհուի կինեմատոգրաֆիայի բարձրագույն մրցանակ)[10]։
  • 2006 թվական — Ռեմինենի հիմնադրամի մրցանակ[11]
  • 2008 թվական — Ակկինենի Նագեսվար Ռաոյի անվան մրցանակ[12]
  • 2009 թվական — Դոկտորի պատվավոր աստիճան[13]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմերի մի մասը թողարկվել է տարբեր լեզուներով, մասնավորապես՝ տելուգու և թամիլերեն։ Այդ ֆիլմերը թողարկվել են միաժամանակ կամ հաջորդաբար։

1930-1950-ական թվականների ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Հայերեն անվանում Բնագիր անվանում Դեր
1936 ֆ «Ռաջա Հարիշչանդրա» Raja Harishchandra, రాజా హరిశ్చంద్ర (տել.)
1942 ֆ Uljhan (հինդու)
1947 ֆ Gollabhama, గొల్లభామ (տել.)
1947 ֆ Mahathma Udhangar (թամ.)
1948 ֆ Madalasa, (మదాలస) (տել.)
1948 ֆ «Բալարաջկու» Balaraju, బాలరాజు (տել.) Մոխինի
1948 ֆ Aadhithan Kanavu (տել.)
1949 ֆ «Կախարդական ձին» Keelu Gurram, కీలుగుర్రం (տել.) / Maya Kudhirai Մոխինի
1949 ֆ - Raksharekha, రక్షరేఖ (տել.) Չիտրա
1949 ֆ - Mayavathi, మాయావతి (թամ.)
1949 ֆ - Mangaiyar Karasi (թամ.)
1949 ֆ - Kanniyin Kathali (թամ.)
1950 ֆ «Գյուղացի աղջիկ» Palleturi Pilla, పల్లెటూరి పిల్ల (տել.) Սանթխա
1950 ֆ «Երազանքի աղջիկ» Swapna Sundari, స్వప్న సుందరి աղջիկ
1950 ֆ Sri lakshmamma katha, శ్రీ లక్ష్మమ్మ కథ
1950 ֆ Maya Rambha, మాయా రంభ (тел.) / Maaya Rambai
1950 ֆ Navvite navaratnalu, నవ్వితే నవరత్నాలు
1951 ֆ Nirdoshi, నిర్దోషి (тел.) / Niraparadhi Նիրմալա
1951 ֆ Sarvadhigari, சர்வாதிகாரி (там.) / సర్వాధికారి
1951 ֆ Marmayogi, மர்மயோகி (там.) / మర్మయోగి (тел.) / Ek tha Raja
1951 ֆ Mayakkari
1951 ֆ Mayalamaari, మాయలమారి Ինդու
1951 ֆ Mayamalai
1951 ֆ Stree Sahasam, స్త్రీ సాహసము
1952 ֆ Ezhai Uzhavan
1953 ֆ Pakkinti Ammayi, పక్కయింటి అమ్మాయి Լիլա Դևի
1953 ֆ Inspector
1953 ֆ Poongothai, பூங்கோதை / Paradesi Լաքշմի
1953 ֆ Ladki, लड़की Կամինի
1954 ֆ Sangham, సంఘం Կամինի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #137195796 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 выгрузка данных FreebaseGoogle.
  4. Chowdary Sirisha (2014-01-13)։ «నటి అంజలీదేవి కన్నుమూత» (թելուգու)։ AP Herald։ Վերցված է 2015-01-25 
  5. «నటి అంజలీదేవి కన్నుమూత» (թելուգու)։ Nalgonda.info։ 2014-01-13։ Վերցված է 2015-01-25 (չաշխատող հղում)
  6. «Grand' entry»։ The Hindu (անգլերեն)։ 2005-05-13։ Վերցված է 2015-02-11 
  7. «Cine Actress Anjali Passes Away» (անգլերեն)։ Andhrawisesh։ 2014-01-13։ Վերցված է 2015-02-11 
  8. «Anjali Devi passes away»։ Filmcircle.com։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-13-ին։ Վերցված է 13 January 2014 
  9. «Veteran actor Anjali Devi dead» (անգլերեն)։ The Hindu։ 2014-01-14։ Վերցված է 2015-01-26 
  10. «Raghupathivenkayya Awards» (անգլերեն)։ Департамент киноиндустрии правительства Андхра-Прадеш։ Վերցված է 2015-02-11 
  11. «Anjali Devi to be honoured» (անգլերեն)։ The Hindu։ 2006-10-08։ Վերցված է 2015-02-11 
  12. «Anjali Devi presented Akkineni award» (անգլերեն)։ The Hindu։ 2008-01-14։ Վերցված է 2015-02-11 
  13. «Nagarjuna varsity honorary doctorate for Anjali Devi?» (անգլերեն)։ The Hindu։ 2009-03-04։ Վերցված է 2015-02-11 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]