Աննա Ստարոբինեց
Աննա Ստարոբինեց | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 25, 1978[1][2][1] (42 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | վիպասան, լրագրող, գրող, խմբագիր, սցենարիստ և գիտաֆանտաստիկ գրող |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ժանրեր | միստիկական գրականություն, թրիլեր, սարսափ վեպ, հակաուտոպիական վեպ և սարսափ |
Աննա Ալֆրեդովնա Ստարոբինեց (ռուս.՝ А́нна Альфре́довна Староби́нец, հոկտեմբերի 25, 1978[1][2][1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս լրագրող և գրող, սցենարիստ։ «Անցումային տարիք», «Ապաստարան 3/9» և «Կտրուկ ցրտություն» գրքերի հեղինակ։ Սակավաթիվ ռուսախոս հեղինակներից մեկն է, որը մշտապես աշխատում է սարսափի ժանրում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աննա Ստարոբինեցը ծնվել է 1978 թվականի հոկտեմբերի 25-ին, Մոսկվայում, Ալֆրեդ Եվգենիևիչ Ստարոբինեցի (ծնվ.` 1935) (Համառուսաստանյան հետազոտական երկրաբանական նավթի ինստիտուտի առաջատար հետազոտող, հետախուզման մեթոդաբանության ոլորտի ղեկավար) և Էմիլիա Յակովլևնա Նեվելսկայայի (ծնված` 1941), (նախկին ծրագրավորող) ընտանիքում։ Սովորել է Արևելագիտության լիցեյում, այնուհետև` Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ Մոսկվայի պետական համալսարանն ավարտելուց հետո աշխատանքի է անցել «Время новостей» թերթում։ Այդ ժամանակից զբաղվում է լրագրողական գործունեությամբ։ Տարբեր ժամանակահատվածներում աշխատել է հետևյալ հրատարակություններում` «Время новостей», «Газета.ру», «Аргументы и факты», «Эксперт», «Гудок». աշխատել է որպես լրագրող և մշակույթի բաժնի խմբագիր։ Ներկայումս աշխատում է «Russian Reporter» ամսագրում։ Բացի այդ գրում է սցենարներ կինոյի և հեռուստատեսության համար։ 2014 թվականի մարտին ամուսնու՝ Ալեքսանդր Գարրոսի հետ միասին ստորագրել է Ղրիմում Ռուսաստանի իշխանությունների վարած քաղաքականության դեմ դիմումը[3]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրող Ալեքսանդր Գարոսի այրին է[4]։ Ունի դուստր և որդի։
Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի հուլիսին Ստարոբինեցն արժանացել է Եվրոպական գիտաֆանտաստիկայի միություն (ESFS) մրցանակի՝ «Լավագույն գրող» անվանակարգում։ Չնայած դրան, նա նշել է, որ ժամանակակից ռուսական գրականությունը արտերկրում ներկայացված է միայն մի քանի ազգանուններով (այդ թվում` Զախար Պրիլեպին և Վլադիմիր Սորոկին), որոնք լայնորեն հայտնի են նեղ շրջանակներում։ Մնացած գրողները գործնականում անտեսանելի են մնում։ Մեծ հաշվով, Արևմուտքի համար ժամանակակից ռուսական արձակն ավարտվում է ինչ-որ տեղ Ալեքսանդր Սոլժենիցինով և մասնավորապես գիտական ֆանտաստիկան՝ Ստրուգացկիով[5]։
Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնական ստեղծագործություններ։
- 2005 — «Переходный возраст». «Քնարական սարսափի» ժանրի միստիկական պատմությունների ու պատմվածների հավաքածու։
- 2006 — «Убежище 3/9». Վեպ, միստիկական թրիլլեր։
- 2008 — «Резкое похолодание». Պատմությունների և պատմվածքների ժողովածու։
- 2009 — «Страна хороших девочек». Գիրք երեխաների համար։
- 2010 — «Первый отряд. Истина». «Առաջին ջոկատ» անիմեի նովել։
- 2011 — «Живущий». Роман, антиутопия. 2012 թվականին ներառվել է Ազգային բեսթսելլերի կարճ ցուցակում։ «Պորտալ» մրցանակի դափնեկիր։
- 2011 — «Котлантида». Հեքիաթ։
- 2013 — «Икарова железа. Книга метаморфоз». Պատմությունների ու պատմվածքների հավաքածու։
- 2016 — «Зверский детектив». Գիրք երեխաների համար։
- 2017 — «Посмотри на него». Վավերագրական վեպ։
Թարգամանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2012 — Zero («Живущий»), Atmosphere libri, Roma, Italia, traduzione di Roberto Lanzi.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 NooSFere (ֆր.) — 1999.
- ↑ 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ «Обращение инициативной группы по проведению Конгресса интеллигенции «Против войны, против самоизоляции России, против реставрации тоталитаризма» и письмо деятелей культуры в поддержку позиции Владимира Путина по Украине и Крыму» (ռուսերեն)։ Новая газета։ 2014-03-13։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-30-ին։ Վերցված է 2017-07-30
- ↑ Анна Старобинец. Цена страха. Archived 2009-11-08 at the Wayback Machine.
- ↑ «Для Запада русская проза заканчивается на Солженицыне». Писатель Анна Старобинец — о признании зарубежных коллег, сравнениях со Стивеном Кингом и американской экранизации книги про кота
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Материалы Анны Старобинец в журнале «Русский Репортер»
- Александр Гаррос Реализация ирреального // Эксперт. — август 2005.
- Книга «Переходный возраст»
- Цена страха. Интервью журналу Rolling Stone
- Интервью онлайн-журналу DARKER (октябрь 2011)
- Россиянку признали лучшим писателем-фантастом Европы Archived 2018-07-24 at the Wayback Machine..
|