Աննա Ռիտա դել Պիանո
Աննա Ռիտա դել Պիանո իտալերեն՝ Anna Rita Del Piano | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 26, 1966 (56 տարեկան) |
Ծննդավայր | Կասանո դելլե Մուրջե, Բարի, Ապուլիա, Իտալիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի, երգչուհի և կինոդերասանուհի |
Կայք | annaritadelpiano.it |
![]() |
Աննա Ռիտա դել Պիանո (իտալերեն՝ Anna Rita del Piano, իսկական անունը՝ Աննա Ռիտա Վիապիանո, իտալերեն՝ Anna Rita Viapiano, հուլիսի 26, 1966, Կասանո դելլե Մուրջե, Բարի, Ապուլիա, Իտալիա), իտալացի կինոդերասանուհի և թատրոնի ռեժիսոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Կասանո դելե Մուրջեում, որտեղ անցկացրել է մանկությունը, հետագայում ընտանիքի հետ տեղափոխվել է Մատերա, որտեղ զբաղվել է բալետով, իսկ 14 տարեկանում հետաքրքրվել է թատրոնով։ Մատերայում Աննա Ռիտան հաճախել է տարբեր թատերական ստուդիաներ։ 1984 թվականին նա Բարիում շարունակել է պարային ուսումը և պարել է «Dancemania» խմբում։ Ավելի ուշ դել Պիանոն գերազանցությամբ ավարտել է Ուրբինո Իսեֆայի համալսարանը և ընդունվել է Մատերայի Էջիդիո Ռոմուալդո Դունիի անվան կոնսերվատորիան։
1995 թվականին Ջուզեպե Տորնատորեի «Աստղերի գործարան» ֆիլմում դրվագային դերակատարմամբ նա մուտք է գործել կինո։ Շուտով նկարահանումներից հետո նա մեկնել է Հռոմ, որտեղ սկսել է հաճախել տարբեր կինոդպրոցներ։ Պիանոն հեռուստատեսություն մուտք է գործել 1997 թվականին «Չորրորդ թագավոր» ֆիլմում ստանձնած դերով, որտեղ նա խաղացել է բորոտությամբ հիվանդ գեղեցկուհի, իսկ հետո նկարահանվել է տարբեր գեղարվեստական կինոնկարներում, ինչպիսիք են «Վերջինը» և «Վալերիան՝ կոչումով բժիշկը»։
2000 թվականին խաղացել է գլխավոր դերերից մեկը՝ Սորելլա Չելեստինայի քույրը, Սաբրինա Ֆերիլլիի և Վիրնա Լիզիի հետ «Le ali della vita» և «Le ali della vita 2» հեռուստատեսային դրամաներում։ Շուտով նա գլխավոր դերեր է ստացել նաև «Մարիա Գորետտի» (2003) և «L’uomo sbagliato» (2005) ֆիլմերում։
2011 թվականին Պիանոն վերադարձել է Կասանո դելե Մուրջե, որ ներկայացնի իր «Parigi nell’Anno del Signore» ռեժիսորական աշխատանքը, որը եղել է վերջինը[1]։
Թատրոնի աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասանուհի[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Zapping» (1996)
- «Anche al Boss piace Caldo» (1997)
- «SPQR — Se Parlasse Questa Roma» (1997)
- «Tu sai che io so che tu sai (Estate romana)» (1997)
- «La Corona Rubata» (1998)
- «Molly and Dedalus» (1998)
- «Parsifal» (1998)
- «Strano, Stranissimo anzi Normale» (2004)
- «Lo scherzo» (1999)
- «Un Viaggio chiamato Amore» (2002)
- «Orfeo agli Inferi» (2003)
- «Pierino e il Lupo» (2003)
- «Giravoce» (2004)
- «Cesira» (2004)
- «Souvenir dell’operetta» (2004)
- «Yerma e le Altre» (2005)
- «Ruzantimando» (2006)
- «Casa Bardi nascita del Melodramma» (2007)
- «Edipo Re» (2007)
- Օպերա «Rock»
- «Camerata Bardi» (2008)
- «Casa di Bernarada Alba» (2008)
- «Due Cose Amare e una Dolce» (2008)
- «Ruzzantimando» (2008)
- «Arie di Napoli» (2009)
- «Ombretenue omaggio a Billie Holiday» (2009)
- Մենաթատրոն «Portapporta» (2010)
- «Come prendere 2 piccioni con una fava» (2011)
- «Nulla è Cambiato» (2011)[2]
Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մյուզիքլ «Grease»՝ Հռոմի «Regina Pacis» թատրոնում (2002)
- Մյուզիքլ «Scugnizzi»՝ Հռոմի «Բարի հովիվ» թատրոնում (2006)
- Մյուզիքլ «Il mago di Oz»՝ Հռոմի «Բարի հովիվ» թատրոնում (2007)
- Մյուզիքլ «La bella e la bestia»՝ Հռոմի «Մոնտալե» թատրոնում (2008)
- Մյուզիքլ «Rugantino» Հռոմի «Մոնտալե» թատրոնում (2009)
- Մյուզիքլ «Gian Burrasca» Հռոմի «Մոնտալե» թատրոնում (2010)
- Մյուզիքլ «Blues Brothers» Հռոմի «Regina Pacis» թատրոնում
- Համերգ «Parigi nell’anno del Signore»՝ Սանտա Մարիա դի Կասսանո դել Մուրջեի եկեղեցում (2011)
- Մյուզիքլ «Sette spose per sette fratelli» Հռոմի «Մոնտալե» թատրոնում (2012)
Գովազդ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2009-ին՝ «Infostrada» կապի օպերատոր (Ռոզարիո Ֆեորելլոյի և Մայք Բոնջորնոյի հետ միասին)
- 2011-ին՝ «Danacol» յոգուրտ (Ռիտա դելլա Կիեզայի հետ միասին)
- 2012-ին՝ «Donnamag» հանքային հավելանյութ կանանց համար
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Festival del Cinema e della Televisione
- 2001-ին՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» մրցանակ («Le ali della vita» կինոնկարի համար)
- 2005-ին՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» մրցանակ («L’uomo sbagliato» կինոնկարի համար)
- 48 ORE IN CORTO
- 2012-ին՝ առաջադրվել է «Լավագույն դերասանուհի» անվանակարգում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Parigi nell'Anno del Signore incanta Cassano» (իտալերեն)։ www.cassanoweb.it։ 22 Agosto 2011։ Վերցված է 2014-07-18
- ↑ TAKE OFF artist management: Annarita Del Piano Archived 2016-03-03 at the Wayback Machine., Retrieved 8 May 2013.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Анна Рита дель Пиано (անգլ.) Internet Movie Database կայքում
- Official website
|