Աննա Ռադիուս
Աննա Ռադիուս իտալերեն՝ Anna Maria Zuccari-Radius | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | ֆր.՝ Anna Zuccari |
Ծնվել է | մայիսի 7, 1846[1][2] |
Ծննդավայր | Միլան, Ավստրիական կայսրություն[3] |
Վախճանվել է | հուլիսի 13, 1918[1] (72 տարեկան) |
Վախճանի վայր | Միլան, Իտալիայի թագավորություն[3] |
Գերեզման | Միլանի մոնումենտալ գերեզմանատուն |
Գրական անուն | Neera[3] |
Մասնագիտություն | գրող և խմբագիր |
Լեզու | իտալերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ժանրեր | արձակ |
Գրական ուղղություններ | վերիզմ |
Ամուսին | Emilio Radius? |
Զավակներ | Adolfo Radius? |
![]() | |
![]() |
Աննա Ռադիուս (իտալերեն՝ Anna Zuccari Radius, մինչև ամուսնությունը` Զուկարի, մայիսի 7, 1846[1][2], Միլան, Ավստրիական կայսրություն[3] - հուլիսի 13, 1918[1], Միլան, Իտալիայի թագավորություն[3]), իտալացի գրող, հայտնի է Նեերա կեղծանվամբ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ճարտարապետի դուստր է։ Մեծացել է Կարավաջոյում։ 10 տարեկանում կորցրել է մորը։ Մեծացել է հարազատների ընտանիքում։ 1871 թվականին ամուսնացել է բանկիր Էմիլիո Ռադիուսի հետ։ 1875 թվականից հաճախել է գրական խմբակներ, որտեղ ծանոթացել է գրական վերիզմ ուղղության հայտնի ներկայացուցիչներ Ջովանի Վերգայի և Լուիջի Կապուանայի հետ։ Ինքը ևս հարում էր այդ ուղղությանը։
Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բեղմնավոր և հաջողակ գրող է, նրա ստեղծագործությունների հիմնական թեմատիկան հասարակության մեջ կնոջ դերի վերլուծությունն է։
Նրա առաջին` «Il Pungolo» պատմվածքը հրատարակվել է 1875 թվականին։ Համագործակցել է մի շարք գրական ամսագրերի հետ։ 1890 թվականին հիմնել է իր «Vita Intima» ամսագիրը։ Իր պատմվածքներում ու վեպերում, որոնք հաճախ վերաբերվում էին սոցիալական թեմաների, Ա. Ռադիուսը ցուցաբերում է մեծ դիտողականություն և համարձակորեն պատկերում է իր ժամանակակից կյանքի տհաճ կողմերը։ Առաջին անգամ իր վրա ուշադրություն է հրավիրել «Marcello», «Un Romanzo», «Addio», «Un nido», «Vecchie catene» և այլ պատմվածքներով։ Ավելի ուշ նրա կողմից հրատարակվել են «Iride» (1880) պատմվածքների ժողովածուն և «Il castigo», «Il maritò dell’amica», «Teresa», «Senio», «Nel sogno» (1893) վեպերը։ Չնայած հաջողությանն ու հայտնիությանը, Ա. Ռադիուսը կարծում էր, որ կնոջ տեղն ընտանիքում է և տանը` համարելով դա իսկական ֆեմինիզմ։
Մահացել է Միլանում, օնկոլոգիական հիվանդությունից։ Մահից առաջ նա թելադրել է իր հուշերը, որոնք տպագրվել են հետմահու` «19-րդ դարի երիտասարդ մարդու դիմանկարը» խորագրով։
Թաղված է Միլանի մոնումենտալ գերեզմանատանը։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Un romanzo (վեպ, 1876)
- Addio! (վեպ, 1877)
- Il castigo (1881)
- Dizionario d’igiene per le famiglie (Ընտանեկան հիգիենայի բառարան) (Պաոլո Մանտեգացցայի հետ համահեղինակությամբ, 1881)
- Teresa (վեպ, 1886)
- Lydia (վեպ, 1887)
- L’indomani (Վաղը) (վեպ, 1890)
- Il libro di mio figlio (էսսե, 1891)
- Battaglie per un’idea (էսսե, 1897)
- Battaglie per un’idea (էսսե, 1898)
- Le idee di una donna (Կանացի միտք) (1903)
- Il marito dell’amica (վեպ)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio database (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 WeChangEd
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Радиус Анна»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- Anna Zuccari Radius(իտալ.)
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Աննա Ռադիուս կատեգորիայում։ |