Աննա Էլիզաբեթ Դիկինսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Էլիզաբեթ Դիկինսոն
անգլ.՝ Anna Elizabeth Dickinson
Ծնվել էհոկտեմբերի 28, 1842(1842-10-28)[1][2][3]
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[3]
Վախճանվել էհոկտեմբերի 22, 1932(1932-10-22)[1][2] (89 տարեկան)
Վախճանի վայրԳոշեն, Օրենջ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտությունգրող և սուֆրաժիստ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունFriends Select School?
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
 Anna Elizabeth Dickinson Վիքիպահեստում

Աննա Էլիզաբեթ Դիկինսոն (անգլ.՝ Anna Elizabeth Dickinson հոկտեմբերի 28, 1842(1842-10-28)[1][2][3], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[3] - հոկտեմբերի 22, 1932(1932-10-22)[1][2], Գոշեն, Օրենջ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գրող, ֆեմինիստ, սուֆրաժիստ, աբսոլիստիստ, թատրոնի դերասանուհի, դասախոս և ԱՄՆ հանրապետական կուսակցության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Էլիզաբեթ Դիկինսոնը ծնվել է 1842 թվականի հոկտեմբերի 28-ին, Ֆիլադելֆիա քաղաքում (Փենսիլվանիա, ԱՄՆ) Քվակերների ընտանիքում։ Նրա հայրը մահացել է, երբ Աննան երկու տարեկան է եղել։ Աննային, եղբայրների և քույրերի հետ մեծացրել է մայրը, որից հետո նրան ուղարկել են գիշերօթիկ հաստատություն։

Ա. Ե. Դիկինսոն
(լուսանկարիչ Մեթյու Բրեդի )

Փոքր տարիքից սկսել է գրել և խոսել ընդդեմ ստրկության և ի պաշտպանություն կանանց իրավունքների, մասնավորապես կանանց ընտրական իրավունքի։ 1861 թվականին նրան առաջադրվել են ԱՄՆ դրամահատարանիի քարտուղարի պաշտոնում, բայց շուտով աշխատանքից ազատել են գեներալ Ջորջ Մաքքլելլանի գործողությունները քննադատելու համար։

Միացյալ Նահանգներում քաղաքացիական պատերազմի տարիներին աշխատել է հիվանդանոցներում[4]։

Հանդես է եկել «Կանանց աշխատանքի և դրա համար վարձատրության մասին», «Դեմագոգների և աշխատողների մասին» և այլ թեմաներով դասախոսություններով[4]։

Կարճ ժամանակ աշխատել է որպես դերասանուհի և իր նորամուտը նշել իր իսկ գրած «A crown of Thorns» ներկայացմամբ, որը հաջողություն չի ունեցել[4]։

1879 թվականին դասախոսել է «Ամբիոնի և բեմի մասին»[4]։

Դիկինսոնի հրատարակված ամենահայտնի ստեղծագործություններից են «What answer?» վեպը, «А paying investment» և «A ragged Register of people, places a. opinions» գործերը[5]։

Աննա Էլիզաբեթ Դիկինսոնը մահացել է մեծ տարիքում՝ 1932 թվականի հոկտեմբերի 22-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 https://en.wikisource.org/wiki/Woman_of_the_Century/Anna_Elizabeth_Dickinson
  4. 4,0 4,1 4,2 4,3 Венгерова З. А. Диккинсон, Анна-Элизабет // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). - СПб., 1890-1907.
  5. Венгерова З. А. (1890–1907). «Диккинсон, Анна-Элизабет». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Էլիզաբեթ Դիկինսոն» հոդվածին։