Աննա Գավալդա
Աննա Գավալդա Anna Gavalda | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 9, 1970[1][2][3] (52 տարեկան) |
Ծննդավայր | Բուլոն Բիյանկուր |
Մասնագիտություն | լրագրող, թարգմանիչ, վիպասան, սցենարիստ, գրող և մանկագիր |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Ստեղծագործական շրջան | 1980 թ.-ից մինչ հիմա |
Ժանրեր | վեպ |
Ուշագրավ աշխատանքներ | Hunting and Gathering? |
![]() | |
![]() |
Աննա Գավալդա (ֆր.՝ Anna Gavalda, դեկտեմբերի 9, 1970[1][2][3], Բուլոն Բիյանկուր), ֆրանսիացի ճանաչված գրող։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աննա Գավալդան ծնվել է Փարիզի հեղինակավոր արվարձանում։ Ծնողների բաժանումից հետո 14 տարեկանից ապրել է պանսիոնում, հետագայում կրթություն ստացել Սորբոնում։ 1992 թվականին հաղթել է ազգային մրցույթում՝ գրելով լավագույն սիրո նամակը։ 1999 թվականին, լինելով դպրոցի ուսոցչուհի, լույս է ընծայում նովելների իր առաջին գիրքը «Ես ուզում եմ, որ ինչ-որ մեկն ինձ ինչ-որ տեղ սպասի», որը ջերմ ընդունվեց քննադատների կողմից։ Այս գրքի համար նա արժանացել է գրան պրիի։ «Ես ուզում եմ, որ ինչ-որ մեկն ինձ ինչ-որ տեղ սպասի» գիրքը թարգմանվել է շուրջ 30 լեզուներով, Աննային բերելով համաշխարհային ճանաչում։ Գավալդային մեծ հաջողություն են բերում «Ես նրան սիրում էի» և «Պարզապես միասին» վեպերը, վերջինս ստացել է ամենամեծ թվով մրցանակներ։ Երեք գրքերն էլ բեսթսելլեր են դարձել, և 2004-2008 թվականների ընթացքում վաճառվել համապատասխանաբար 1 885 000, 1 259 000 և 2 040 000 օրինակներով, բերելով հեղինակին 32 միլիոն եվրո։ 2007 թվականի մարտին էկրան է բարձրանում Կլոդ Բերի ֆիլմը, նկարահանված Աննայի Գավալդայի «Պարզապես միասին» վեպի հիման վրա, գլխավոր դերը մարմնավորում էր Օդրի Տոտուն։ Ֆրանսիացի կինոքննադատները մեծ ոգևորությամբ ընդունցին ֆիլմը։ 4 շաբաթվա ընթացքում այն դիտում է շուրջ երկու միլիոն մարդ։ Վեցերորդ ամենամյա կինոյի և գրականության ֆորումում, որն այդ տարի անկացվում էր Մոնակոյում, ֆիլմի ռեժիսորը արժանանում է մրցանակի՝ վեպի հետ լավագույն ադապտացիայի համար։ 2009 թվականին Իզաբել Բրայտմանը նկարահանում է ֆիլմ «Ես նրան սիրում էի» գրքի հիման վրա։ Հիմա Աննա Գավալդան ապրում է Մելյոնում, ամեն օր երեք ժամ նովելներ է գրում, հոդվածներ «Elle» ամսագրի համար և դաստիարակում երկու երեխաների։ «Գավալդան գրական սենսացիա է»- թերթ «Собеседник», «Աննայի նովելների ու վեպերի թեման հենց ինքը կյանքն է՝ իր բոլոր երանգներով»,-«Комсомольская правда»։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նովելների հավաքածու
- «Ես ուզում եմ, որ ինչ-որ մեկն ինձ ինչ-որ տեղ սպասի» (1999 թ. սեպտեմբեր)
Վեպեր
- «Ես նրան սիրում էի» (2003 թ. հոկտեմբեր, էկրանավորումը 2009 թ.)
- «Պարզապես միասին» (2003 թ. մարտ, էկրանավորումը 2007 թ.)
- «Պիտանկի մխիթարիչ փուլը» (մարտ 2008 թ.)
- «Ազատության համը» (օգոստոս 2010 թ.)
- «Բիլլի» (2014 թ.)
Վեպեր երիտասարդության համար
- 35 կգ հույս (2002 թ.)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Анна Гавальда (ռուս.)
- Писатель Анна Гавальда: «В старости я устроюсь работать бабушкой в Эрмитаж» (ռուս.)
|