Աննա Ավստրիացի (1573-1598)
Աննա Ավստրիացի | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 16, 1573[1][2] |
Ծննդավայր | Գրաց, Շտիրիա[3][4] |
Մահացել է | փետրվարի 10, 1598[1][2] (24 տարեկան) |
Մահվան վայր | Վարշավա, Ռեչ Պոսպոլիտա[4] |
Գերեզման | Վավելյան տաճարի արքայական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռեչ Պոսպոլիտա |
Կրոն | կաթոլիկություն |
Ամուսին | Սիգիզմունդ III Վազա[4] |
Ծնողներ | հայր՝ Կառլոս II[4], մայր՝ Մարիա Աննա Բավարիացի |
Զբաղեցրած պաշտոններ | Queen Consort of Poland? և Q66201365? |
Երեխաներ | Władysław IV Vasa?[4] և Anne Marie Vasa?[4] |
Anna of Austria, Queen of Poland and Sweden Վիքիպահեստում |
Աննա Ավստրիացի (գերմ.՝ Anna von Österreich, լեհ.՝ Anna Habsburżanka, շվեդ.՝ Anna av Österrike, օգոստոսի 16, 1573[1][2], Գրաց, Շտիրիա[3][4] - փետրվարի 10, 1598[1][2], Վարշավա, Ռեչ Պոսպոլիտա[4]), Հաբսբուրգների արքայատոհմի ավստրիացի էրցհերցոգ, Լեհաստանի թագավոր և Լիտվայի մեծ իշխան Սիգիզմունդ III Վազայի առաջին կինը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աննան եղել է Կառլ II թագավորի (1540—1590) և Մարիա Աննայի (1551—1608) ավագ դուստրը։ Վերջինս եղել է Բավարիայի դուքս Ալբրեխտ V-ի դուստրը։ 1592 թվականի մայիսի 31-ին Կրակովում նա ամուսնացել է Լեհաստանի, ավելի ուշ Շվեդիայի թագավոր Սիգիզմունդ III Վազայի (1566—1632) հետ։ Նա եղել է Շվեդիայի թագավոր Յուհան III-ի և Ռեչ Պոսպոլիտայի կառավարիչ Սիգիզմունդ II Օգոստոսի քրոջ՝ Կատարինա Յագելոնկայի միակ որդին։ Աննա Ավստրիացին եղել է կաթոլիկ։
Աննան մահացել է վերջին երեխայի ծննդից հետո առաջացած բարդությունների պատճառով։ Նրան թաղել են Կրակովի Վավելյան Մայր տաճարում։ Սարկաֆագի արձանագրության համաձայն՝ նա ծնվել է 1567 թվականին՝ ծնողների ամուսնությունից 4 տարի անց։ Աննայի մահից հետո Սիգիզմունդ III-ը ամուսնացել է նրա քրոջ՝ Կոնստանցիա Ավստրիացու հետ։
Երեխաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիգիզմունդ III Վազայի հետ ամուսնությունից ունեցել է 5 երեխաներ, որոնցից միայն մեկն է հասել չափահասության։
- Աննա Մարիա (1593—1600)
- Կատարինա (1594)
- Վլադիսլավ IV Վազա (1595—1648), Լեհաստանի և Ռուսաստանի թագավոր։ Առաջին անգամ ամուսնացել է 1637 թվականին՝ էրցհերցոգ Ցեցիլիա Ռենատե Ավստրացու (1611—1644) հետ։ Երկրորդ անգամ ամուսնացել է 1645 թվականին՝ արքայադուստր Մարիա Լուիզա Գոնզագայի հետ։
- Կատարինա (1596—1597)
- Քրիստոֆեր (1598)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Anna (շվեդերեն) — 1917.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Wurzbach D. C. v. Habsburg, Anna von Oesterreich (Königin von Polen) (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — Vol. 6. — S. 151.
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 Anna, drottning (Anna av Österrike) 1573-08-16 — 1598-01-31 Drottning av Sverige och Polen
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Wilhelm Binder: Allgemeine Realencyclopädie oder Conversationslexicon für das katholische Deutschland, Band 12, S. 965
- Constantin von Wurzbach: Habsburg, Anna von Oesterreich (Königin von Polen). Nr. 27. В: Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich. Band 6. Verlag L. C. Zamarski, Wien 1856—1891, S. 151
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Ավստրիացի (1573-1598)» հոդվածին։ |
|