Անճոռնի ճուտիկը (մուլտֆիլմ, 2010)
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ժանր | անիմե ֆիլմ[1] և պրիտչա |
Հիմնված է | Անճոռնի ճուտիկը |
Ռեժիսոր | Գարրի Բարդին |
Սցենարիստ | Գարրի Բարդին |
Հնչյունավորում | Կոնստանտին Ռայկին, Vladimir Kachan?, Վլադիմիր Սպիվակով, Յուլյա Ռութբերգ, Turetsky Choir Art Group?, Արմեն Ջիգարխանյան և Սվետլանա Ստեպչենկո |
Երաժշտություն | Պյոտր Չայկովսկի և Sergey Anashkin? |
Խմբագիր | Per Risager?[1] |
Երկիր | Ռուսաստան[1] |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սթայեր (կինոընկերություն)[1] |
Դիստրիբյուտոր | K-Films Amerique?[1] |
Տևողություն | 75 րոպե[1] |
Թվական | 2010[1] |
bardin.ru/gu.htm |
«Անճոռնի ճուտիկը», Գարրի Բարդինի ստեղծած առաջին լիամետրաժ մուլտֆիլմը։ 2010 թվականի օգոստոսի 11-ին, Լոկարնոյի կինոփառատոնին տեղի է ունեցել պրեմիերան, իսկ ռուսական պրեմիերան՝ 2010 թվականի սեպտեմբերի 14-ին՝ Մոսկվայի Միջազգային երաժշտության տանը։ Ռուսական կինոթատրոններում սկսվել է ցուցադրվել 2010 թվականի սեպտեմբերի 16-ից։ Նույնանուն հեքիաթի հեղինակային իրավունքները պատկանում են Հանս Քրիստիան Անդերսենին։
Ստեղծողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Գարրի Բարդին
- Նկարիչներ և բեմադրողներ՝ Կիրիլ Չելուշկին, Արկադի Մելիք-Սարգսյան
- Կոմպոզիտոր՝ Պյոտր Չայկովսկի, Սերգեյ Անաշկին
- Խոսքերի հեղինակ՝ Յուլի Կիմ
- Նկարիչներ՝ Իրինա Սոբինովա-Կասսիլ, Վլադիմիր Մասլով, Մարինա Լագունովա, Օլգա Ուսաչևա։
Հնչյունավորողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տուրեցկիի երգչախումբ՝ բակի բնակիչներ
- Սվետլանա Ստեպչենկո՝ անճոռնի ճուտիկ
- Վլադիմիր Սպիվակով՝ հայր աքաղաղ
- Յուլիա Ռուտբերգ՝ մայր հավ
- Վլադիմիր Կաչան՝ վայրի սագ
- Արմեն Ջիգարխանյան՝ հնդկահավ
- Կոնստանտին Ռայկին՝ որդ
- Գրիգորի Անաշկին՝ վայրի սագ
- Լյուբով Մատյուշինա՝ բադ
- Գարրի Բարդին՝ բադաքլոր-կոնֆերանս/ հեղինակային տեքստ
- Ալեքսանդր Ռիբակ՝ աղվես
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Թռչունների բակում, ոչ սովորական ձվից ծնվում է տարօրինակ տեսակի բադ։ Բոլոր տնային թռչունները նրան անճոռնի են համարում։ Ֆիլմում բադը պլաստիլինից է, իսկ մյուս տնային թղչունները՝ սագերը, բադերը և հնդկահավերը՝ փետուրներով։
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմում հնչում է Պյոտր Իլյիչ Չայկովսկու «Կարապների լիճ» և «Շելկունչիկ» բալետներից վերադաշնակված երաժշտությունը՝ կոմպոզիտոր Սերգեյ Միխայլովիչ Անաշկինի կողմից։ Որոշ հատվածներ վերադաշնակված են Յուլիա Կիմի բանաստեղծության երգի ներքո։ Նշանավոր փաստ է համարվում վալսից մարշ փոփոխությունը ( տես Տոնական մարշ), նաև անսովոր վերադաշնակված տեսարանը՝ «Կարապների լիճ» բալետից «Անճոռնի, ճուտիկ անճոռնի» երգի։
- Մուտք՝ սցենար 6 բալետից կազմված «Մարդուկ-Ջարդուկը» բալետից
- Ձագերի մուտքը՝Pas de deux: Վարիացիա II (ՓԵրի Դրաժեյի պարը) «Մարդուկ-Ջարդուկը» բալետից
- Հիմն՝ Գավաթներով պարը` վալս «Կարապների լիճ» բալետից
- Կերի տեսարան՝ դիվերտիսմենտ գ) Թեյ (Չինական պար) «Մարդուկ-Ջարդուկը» բալետից
- Անճոռնի ճուտիկի երազը՝ մուտքը «Կարապների լիճ» բալետից։
- Անճոռնի ճուտիկի առաջին մեներգը(«Օ, ինչ մութ է շուրջ բոլորը․․․»), տեսարան 10 «Կարապների լիճ» բալետից
- Տեսարան 1 — Պարերով տեսարան՝ Զսպանակավոր տիկնիկների դևային պար «Մարդուկ-Ջարդուկը» բալետից
- Հավի և բադի զրույցը («Դե ինչ, մեզ պարզ է, վերջապես․․․») — Կարապների պարը VII) Coda «Կարապների լիճ» բալետից
- Ճուտիկների պարը— ռուսական պար «Կարապների լիճ» բալետից
- Բադիկների պարը— Pas de deux: II) Andante-allegro «Կարապների լիճ» բալետից
- Անճոռնի ճուտիկի պարը— Pas de deux: IV) Coda «Կարապների լիճ» բալետից
- Անճոռնի ճուտիկի երկրորդ մեներգը («Ահա, նա կրկին միայնակ է․․․») — տեսարան 10 «Կարապների լիճ» բալետից
- Տեսարան 2 —Կարապների պարը՝ V) Pas d’action «Կարապների լիճ» բալետից
- Տեսարան աղվեսի հետ— Տեսարան 6, Ձյունե փաթիլների պարը «Մարդուկ-Ջարդուկը» բալետից
- Անճոռնի ճուտիկի երրորդ մեներգը(«Ինչպես, ինչպես հասնել տուն․․․») —տեսարան 10 «Կարապների լիճ» բալետից
- Տեսարան 3 — դիվերտիսմենտ՝ ե) Հովիվների պարը «Մարդուկ-Ջարդուկը» բալետից
- Տեսարան 4 — Կարապների պարը III) Allegro moderato («Փոքրիկ կարապների պարը») «Կարապների լիճ» բալետից
- Տեսարան 5 — Կարապների պարերը V) Pas d’action «Կարապների լիճ» բալետից
- Տոնական մարշ— Մարշ / Ծաղիկների վալսը «Մարդուկ-Ջարդուկը» բալետից Pas de deux: I) Tempo di valse ma non troppo vivo, qasi moderato / Pas de deux: IV) Coda «Կարապների լիճ» բալետից
- Տեսարան 6 — Իսպանական պար «Կարապների լիճ» բալետից
- Տեսարան 7 — տեսարան 10 «Կարապների լիճ» բալետից
- Վայրի սագի մեներգը(«Որդիս, շատ մի շտապիր․․․») — Pas de deux: Andante maestoso «Մարդուկ-Ջարդուկը» բալետից
- Տեսարան 8 — մուտքը «Կարապների լիճ» բալետից
- Եզրափակիչ տեսարան—Վերջին տեսարան 29 «Կարապների լիճ» բալետից
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիսորի ասելով՝
Սա ինքնօրինակ սցենար է, Անդերսենից ես վերցրել եմ միայն անճոռն ճուտիկի կերպանափոխությունը կարապի, ուրիշ բան հեքիաթից չեմ վերցրել։ |
Արդյունքում առաջացավ մռայլ հակատոտալիտարիզմ այլատյացություն մասին։
Կարելի է շատ անգամ հիշատակել Անդերսենի անգթությունը, որը ստեղծել է մռայլ հեքիաթներ, բայց Գարրի Բարդինը ավելի անգութ է։ Իր «Անճոռնի ճուտիկը» այլաբանորեն խոսում էայլատյացություն մասին, և համարյա մինչև վերջ զգայուն հանդիսատեսին չի տրվում մեկ պահ արտաշնչելու համար՝ նրան կխփեն հենց այնքան, որքան աքացի է հասնում խեղճ հերոսին մինչև փետրավորման պահը։ |
Քննադատների կարծիքով, ֆիլմում ուժեղ է զգացվում Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» վեպի ազդեցությունը։
Հաղթանակի շքեթի Կարմիր հրապարակի վրա ծաղրերգություն է, և ֆիլմի վերջը, որտեղ կարապ դարձած անճոռնի ճուտիկը վրեժ է լուծում բակի բնակիչներից, քննադատների մոտ հակասական արձագանք առաջացրեց։ Քննադատները նշում են ֆիլմի արհեստական ձգձգումը, բազմազան նույնատիպ կրկնությունները, կոմիկական վարժաձևի աղքատիկությունը, թույլ սյուժետային զարգացումները։
Մրցանակներ և նոմինացիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրան-Պրի Մումբայի ՇՄՖ (Հնդկաստան) — 2010 թ․
- Գրան-Պրի ՇՄՖ Սիտեժում (Իսպանիա) — 2010 թ․
- Գրան-Պրի ՇՄՖ Բուենոս-Այրեսում (Արգենտինա) —2011թ․
- Գրան-Պրի ՇՄՖ Երևանում (Հայաստան) — 2011թ․
- Գրան-Պրի ՇՄՖ Սիետլում (ԱՄՆ) — 2011թ․
- Ժուրիի մրցանակ ՇՄՖ Կլիվլենդում (ԱՄՆ) — 2011թ․
- Ժուրիի մրցանակ ՇՄՖ Տեպլեցում (Չեխիա) — 2011թ․
- Գրան-Պրի ՇՄՖ Հնդկաստանում —2011թ․
- Գրան-Պրի ՇՄՖ Բուխարեստում (Ռումինիա) — 2011թ․
- Նիկա — 2011թ․
- Նոմինացիա ՄԿՖ Բրիսբենում (Ավստրալիա) — 2011թ․
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մուլտֆիլմի նկարահանման ժամանակ օգտագործվել են տարբեր տեխնոլոգիաներ՝ տիկնիկներ (իրական փետուրներից), պլաստիլին, խամաճիկներ։
- Ֆիլմում մասնակցում էին մոտ 400 տիկնիկ՝ պատրաստված տասնյակ մակետներից, նկարահանվել է ավելի քան 700 տեսարան։
- Գարրի Բարդինի ասելով (ռուսական «Թող խոսեն» հաղորդման եթերը ապրիլի 23-ին 2010թ․), Առաջին ալիքը կտրականապես հրաժարվեց ցույց տալ «Անճոռնի ճուտիկը», իսկ Ռոսիա 1 հեռուստաալիքը հայտարարել է, որ չի ցուցադրի Արտ հաուս։
- Ֆիլմը կինոթատրոններում ցուցադրվում էր դատարկ սրահներով։ Առաջին ուիքենդի ընթացքում ռուսական ցուցադրումների ժամանակ ֆիլմը հավաքում է ընդամենը 66000$: Իսկ 3 շաբաթվա ընթացքում՝ 145000$։
- Դմիտրի Բիկովը «Աշխատանք» թերթի 2010թ. դեկտեմբերի 30-ին թողարկված համարում իր «Ավելի կարճ և յուղալի» հոդվածում ֆիլմը անվանել է «տարվա իրադարձություն»․ ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Гадкий утёнок» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
- Официальная страница, посвящённая мультфильму
- Куда улетел прекрасный лебедь?
- «Гадкий утенок» так и не превратился в прекрасного лебедя
|