Անկախ պարտիզպանների միաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անկախ պարտիզպանների միաբանություն
Изображение логотипа
Անկախ պարտիզպանների միաբանության խորհրդանշանը
ՏեսակԵղբայրություն
Երկիր Ավստրալիա
 Order of Free Gardeners Վիքիպահեստում

Անկախ պարտիզպանների միաբանություն (անգլ.՝ Order of Free Gardeners), պարամասոնական կազմակերպություն, որը հիմնադրվել է 17-րդ դարի կեսերին Շոտլանդիայում, իսկ հետո տարածում է գտել Անգլիայում և Իռլանդիայում։ Ինչպես և տվյալ ժամանակաշրջանի մյուս նմանատիպ կազմակերպությունները, դրա գլխավոր նպատակն է եղել տվյալ մասնագիտության գաղտնի գիտելիքներով կիսվելն ու փոխօգնությունը։ 20-րդ դարի վերջում միաբանությունը գրեթե ամբեղջությամբ վերացել է։

1849 թվականին Պենիկուիկում կազմավորվել է «Շոտալանդիայի անկախ պարտիզպանների հին միաբանությունը»։ 1956 թվականին Շոտլանդիայում այցելությունների նվազման պատճառով գերագույն օթյակի ունեցվածքը տեղափոխվել է Քեյփթաուն, ՀԱՀ։ 2005 թվականի սեպտեմբերին Անկախ պարտիզպանների հին միաբանությունը վերադարձել է Շոտլանդիա, երբ Դայսարտի հանդիպման ժամանակ «Կոմսուհի Էլգինայի» № 105 օթյակը ստացել է իր կանոնադրությունը։ 2006 թվականին Անկախ պարտիզպանների հին միաբանությունը Քեյփթաունից ամբողջապես տեղափոխվել է Շոտլանդիա։

Չնայած այն բանին, որ Անկախ պարտիզպանների միաբանությունն անկախ է եղել մասոնականությունից, պատմությունը և երկու միաբանությունների կազմավորումը ցույց են տվել հսկայական նմանություններ։ Մի շարք քննադատներ մատնացույց են արել երկու կազմակերպությունների պատմությունների մեջ հնարավաոր փոխադարձ ազդեցությունը[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էձել դղյակի այգին՝ շրջապատված պարիսպներով՝ թվագրված 1604 թվական։

17-րդ դարում Շոտլադիայում տեղի էին ունեցել ժողովրդական ապստամբություններ, որի պատճառով էլ համատարած սով է սկսվել։ Իրենց հսկայական ունեցվածքների համար հարուստ հողատերերը հետաքրքրվել են Վերածննդի դարաշրջանի ճարտարապետությամբ և պարտեզների ձևավորմամբ։ Հադինգթոն օթյակի առաջին անդամները պարտիզպաններ չեն եղել, այլ քիչ ունեցվածքով հողատերեր և ֆերմերներ, որոնք պարտիզպանությամբ են զբաղվել հաճույքի համար։ Չաշխատելով քաղաքային մասնագիտությամբ՝ նրանք չեն կարողացել ստանալ ինկորպորացիայի կարգավիճակ և իրենց կազմակերպությունը ձևավորել են մասոնական մոդելի հիման վրա, որը նրանց ինկորպորացիայից զատ ունեցել է նաև լրացուցիչ և անկախ կազմակերպություն՝ օթյակի տեսքով[1]։

Հադինգթոնում կազմավորված այս կազմակերպությունը կարող է համարվել արհմիության ավելի թույլ տեսակ, որը կազմակերպել է համագործակցություններ անդամների միջև, ապահովել գործնական ուսուցումը, էթիկայի զարգացումը, և օգնել է աղքատներին, այրիներին և ծնողազուրկ երեխաներին։ Պարտիզպանների կազմակերպությունն այն առաջիներից է եղել, որը կազմակերպել է ծաղիկների ցուցահանդես 1772 թվականից սկսած[1]։

Շուրջ 1715 թվականին Դանֆերմլինում տեղի երկու արիստոկրատների՝ կոմս Մորեյի և մարքիզ Թվիդեյլի օգնությամբ կազմավորվել է Հադինգթոնին բավական նման մեկ այլ օթյակ։ Այս օթյակը ընդունել է մի շարք անդամների, ովքեր պարտիզպաններ չեն եղել։ Այն ստեղծել է բարեգործական համայնք, որն օգնել է օթյակի այրիներին, ծնողազուրկ երեխաներին և աղքատներին, ֆինանսավորել ձիարշավներ և կազմակերպել ամենամյա այգեգործական տոնավաճառներ՝ դառնալով փոխօգնությամբ զբաղվող համայնք։ Օթյակին անդամակցել է 212 անդամ[1]։

Հադինգթոնի և Դանֆերմլինի օթյակները ընդարձակվել են՝ ավելացնելով նոր անդամներ, բայց և նոր օթյակներ չեն ստեղծել։ Միայն 1796 թվականին ստեղծվել է երեք նոր օթյակ՝ Արբրոատում, Բոտվելլում և Կամբնատանում[1]։ 18-րդ դարի ընթացքում Շոտլանդիայում ստեղծվել են գրեթե 20 նոր օթյակներ, և 1849 թվականի նոյեմբերի 6-ին նրանք կազմակերպել են ժողով, որի գլխավոր նպատակն է եղել ստեղծել գերագույն օթյակ։ Հետագայում նոր օթյակների ստեղծումը արագացել է և արդեն 1859 թվականին Էդինբուրգում գերագույն օթյակը հավաքել է ներկայացուցիչների ավելի քան 100 օթյակներից, որոնցին երեքը ստեղծվել են ԱՄՆ-ում։

Շարժման ամենաբուռն պահին եղել են ավելի քան 10 000 անկախ պարտիզպաններ[2]։

Այս հաջողությամբ ոգեշնչված՝ 19-րդ դարում ստեղծվել են մրցակից պարտիզպանական օթյակներ։ Ի տարբերություն անկախ պարտիզպանների, իրենք բարեգործությամբ չեն զբաղվել, չեն օգնել միմյանց կամ չեն ունեցել ծեսեր, նրանք ընդունել են և՛ կանանց, և՛ տղամարդկանց, ովքեր միայն վճարել են իրենց անդամակցության համար։

Անկախ պարտիզպանների ռեգալները Էդինբուրդի ցուցահանդեսում։

20-րդ դարի երկու համաշխարհային պատերազմները խլել են օթյակի շատ անդամների կյանքերը։ 1929 թվականի տնտեսական ճգնաժամի պատճառով նվազել է նաև նրանց բարեգործությունը[1]։ Սոցիալական ապահովության մասին օրենքները թուլացրել են փոխօգնության կարևորությունը, իսկ 1946 թվականի «Ազգային ապահաովագրության մասին օրենքը» վերջնականապես արժեզրկել է իրենց նպատակները։ Մինչ Երկրորդ համաշխարհային պատերազմը մահացածների թիվը գերազանցել է օթյակ հաճախողների թվին։ 1939 թվականից մինչ 1952 թվականը Հադինգթոնյան օթյակը ընդհատել է իր հավաքները, երբ նրա վերջին 8 անդամները ապարդյուն փորձել են վերականգնել օթյակի աշխատանքը։ Չնայած նոր անդամների հավաքագրմանը Հադինգթոնի օթյակը 1953 թվականի փետրվարի 22-ին հայտարարել է իր լուծարման մասին[1][3]։ Դենֆերմլինի օթյակը շարունակել է իր գործունեությունը մինչ 1980-ական թվականների կեսեր[4]։

Օթյակների անհետացումը դարձել է սոցիալական ավելի մեծ փոփոխությունների մասը։ 1950 թվականին Միացյալ Նահանգներում գույություն են ունեցել գրեթե 30 000 ընկերական համայնքներ, իսկ 2000 թվականին դրանցից մնացել են ավելի քիչ, քան 150-ը[5]։ 2000 թվականին Ռ․ Կուպերի հետաքննության արդյունքում չի գտնվել ոչ ավելին, քան մեկ օթյակ Մեծ Բրիտանիայում (Բրիստոլում), բայց նշվում էր Անտիլյան կղզիներում և Ավստրալիայում պահպանված Անկախ պարտիզպանների միաբանության գոյության մասին (Կարիբյան-բրիտանական անկախ պարտիզպանների միաբանություն)։ 2002 թվականին Շոտլանդիայում ստեղծվել է բնության պահպանության համայնք՝ միաբանության ուսումնասիրության և ավանդույթների պահպանման նպատակով, իսկ որոշ միաբանություններ անգամ վերածնվել են[1][6]։ 2013 թվականի տվյալներով Միավորված գերագույն անկախ պարտիզպանների միաբանությունը մինչ օրս շարունակում է իր գործունեությունը Ավստրալիայի Վիկտորիա քանահանգի Արևմտյան Կյուում գտնվող մասոնական կենտրոնում։ Այն ամեն ամիս հավաքներ է կազմակերպում Վիկտորիայի № 1 գերագույն օթյակի հովանավորության ներքո և համարվում է միակ ճանաչված օթյակը, որը գործում է հարավային կիսագնդում։

Ծիսակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դրախտները արևի տակ» (Paradisi in Sole, 1629 թվական), Ջոն Պարկինսոն։

17-րդ դարի վերջի եղբայրության փաստաթղթերը չեն բացահայտել ոչ մի գաղտնիք և ծիսակարգ։ Այնուամենայնիվ, հետաքրքրությունը, որը ցուցաբերել է արիստոկրատիան, ենթադրում է, որ այս կազմակերպությունը չի զբաղվել փոխօգնությամբ[7]։

Գաղտնիքի գոյության մասին ամենահին արձանագրությունը այս միաբանությունում հայտնվել է 1726 թվականի հունվարի 28-ին, երբ եղբայրությունը ուսումնասիրել է ներքին բողոքները, որտեղ իր անդամներից մեկը մեղադրել է օթյակի սպասավորներից մեկին որոշ պաշտոնյաների զրպարտության մեջ՝ հայտարարելով, որ նրանք չեն կարողացել ճիշտ բառեր և նշաններ ցուց տալ։ 1772 թվականին այլ փաստաթղթերի համաձայն՝ հայտանաբերվել է, որ Անկախ պարտիզպանների եղբայրությունը ունեցել է «բառեր» և «գաղտնիքներ»։ 1848 թվականին կնքված փաստաթղթում նշվում է «նշանների, գաղտնիքների և հպումների» տեսության մասին։ Պատմաբաններն իրենց ձեռքերում ունեցել են աշակերտի, ենթավարպետի և վարպետի ծիսակարգերը՝ թվագրված 1930 թվականով։ Օթյակի արձանագրությունները ցույց են տվել, որ միաբանության ծիսակարգերը անընդհատ զարգացել են, որոնք բավական հեշտ արարողությունից, որտեղ ամենասկզբում «խոսք» են տվել, վերածվել են եռաստիճանի համակարգի, որը համանման է 19-րդ դարի վերջի մասոնական համակարգին[7]։

1873 թվականին կայացած կոնֆերանսը ցույց է տալիս, որ անկախ պարտիզպանությունը օգտագործել է հողի մշակումը՝ որպես բանականության և առաքինության մեջ ոգու դաստիարակության խորհրդանիշ և հղում է կատարել Եդեմի պարտեզին[7]։

Աշակերտների ընդունման ծիսակարգը Անկախ պարտիզպանների շարքեր շատ նման է եղել մասոնական ընդունման ծիսակարգին։ Այս կերպ Ադամը խորհրդանշականորեն կարող էր դառնալ առաջին անկախ պարտիզպանը։ Սիմվոլիզմում օգտագործվել է մասոնական կողմնացույցն ու անկյունաքանոնը, որին ավելացված է դանակ՝ ցուցադրված այնպես, ինչպես «ամենահասարակ այգեգործական իր», որը թույլ է տալիս «հեռացնել արատներն ու տարածել առաքինություն»։ Ընդունման արարողության վերջում աշակերտը ստացել է գոգնոց իր աստիճանով[7]։ Երկրորդ աստիճանը հղքւմ է կատարել Նոյին՝ որպես «երկրորդ պարտիզպան», որն էլ էլ խորհրդանշական կերպով գնացել է ճամփորդության, որն էլ իրեն հասցրել է Եդեմական այգի, այնուհետև Գեթսեմանի այգի։ Երրորդ աստիճանում հիշատակվել է Սողոմոնը՝ «երրորդ պարտիզպանը», և ձիթապտղի ծառի խորհրդանիշը[7]։

Անկախ պարտիզպանների գոգնոցները․

Սովորական շոտլանդական ծիսակարգի զապոն։
  • Երկար, մինչև կոճերը հասնող, ասեղնագործած մի շարք սիմվոլներով, որոնք վերաբերել են միության առասպելներին։
  • Կարճ, կիսաշրջանաձև փականով, շոտլանդական մասոնական ճարմանդի նման։ Նախագահի անունը գործված է եղել Պ(P), Գ(G), Հ(H), Ե(E) սկզբնատառերով՝ Ֆիսոն, Գիհոն, Տիգրիս և Եփրատ (Եդեմական այգու չորս գետերը) և Ա(A), Ն(N), Ս(S) Ադամի, Նոյի և Սողոմոնի սկզբնատառերով, որոնց ավելացել է Ձ(O) տառը՝ ձիթապտղի ծառ։

Սովորոբար 19-րդ դարում անկախ պարտիզպանների կողմից օգտագործված սիմվոլները գտնվել են ուժեղ մասոնական ազդեցության տակ[8][9]։

Միաբանության մի շարք իրերի վրա, թվագրված 20-րդ դարի սկզբին, կարելի է գտնել խորհրդանշան՝ կազմված կողմնացույցից, անկյունաքանոնից և բույսերի պատվաստման համար նախատեսված դանակից։ Քանի որ ավելի հին փաստաթղթերում բացակայել է այս խորհրդանիշը, հավանական է, որ այն փոխառված է եղել մասոնությունից[7]։

Միաբանության առաջին անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիչ տեղեկություններ կան մինչ 19-րդ դարի վերջի միաբանության անդամների զբաղվածության մասին։ Այդ ժամանակաշրջանում Հադինգթոնի օթյակի անդամ կարող էին դառնալ վաճառականները, դերձակները և գրագիրները, ինչպես նաև պարտիզպանները։ Օթյակի բոլոր անդամները ծնունդով նույն տարածաշրջանից են եղել։ Մյուս կողմից Շոտլանդիայի նախկին մայրաքաղաք Դանֆերմլինում գտնվող օթյակը հպարտանում էր նրանով, որ օթյակի անդամների ցանկում եղել են մեծաթիվ հայտնի դեմքեր Էդինբուրգից, ինչպես նաև արևմտյան Լոտիանիայից, այդ թվում՝ Տվիդեյլ մարքիզը, կոմս Հադինգթոնը, Լորդ Վիլյամ Հեյը և այլք[7]։

Դանֆերմլինի օթյակն առաջին անգամ հիշատակվել է 1716 թվականին, երբ հաշվվել է օթյակի 214 անդամ։ Այդ ժամանակ օթյակի անդամների մեծամասնությունը պարտիզպաններ են եղել, սակայն եղել են նաև մեծաքանակ արհեստավորներ և տեղի արիստոկրատիայից երկու անդամ։ Շուտով անդամների քանակը շատացել է և աճել սոցիալական մակարդակը այնպես, որ փորձառու պարտիզպանները այլևս չեն կազմել անդամների մեծամասնությունը, իսկ նոր անդամների են դարձել տեղացիները։ 1721 թվականին 101 նոր անդամներ՝ սոցիալական բոլոր շերտերից՝ այգեպաններից և մսավաճառներից մինչ դուքս Ատոլլը, ընդունվել են օթյակ։ Հաջորդող տարիներին նկատվել են մեծ քանակի արիստոկրատներ, որոնք Դանֆերմլինի օթյակում նախաձեռնել են «անկախ պարտիզպանություն»։ Այս մարդկանց մեծամասնությունը ունեցել է հայտնի այգիներ։ Սկսած 1736 թվականից՝ Շոտլանդիայի գերագույն օթյակի (մասոնական) ստեղծման օրվանից, այս միտումը ավարտվել է, և Դանֆերմլինի օթյակում այլևս արիստոկրատներ չեն եղել։

Այս ժամանակվա բոլոր օթյակները բողոքական են եղել և պատկանել են շոտլանդական եկեղեցուն, սակայն ունեցել են շատ զանազան քաղաքական հայացքներ[7]։

Մասոնականության հետ համեմատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1720-ական թվականներին Շոտլանդիայում եղել են մի շարք համայնքներ, եղբայրություններ, ակումբներ։ Մասոնականությունը և Անկախ պարտիզպանների միաբանությունը այն համայնքներն են, որոնք գոյատևել են ամենաերկարը։

Այս երկու միաբանությունները ունեցել են կարևորագույն նմանություն իրենց կազմակերպման և զարգացման առումով։ Երկուսն էլ առաջացել են 17-րդ դարի կեսերին Շոտլանդիայում փորձառու աշխատակիցների խմբերում, որոնք շատ արագ ընդգրկել են այլ մասնագիտության ներկայացուցիչներին։ Երկու դեպքում էլ 18-րդ դարի սկզբից առաջնային մասնագիտության ներկայացուցիչների թիվը քչացել է։ Այս ամենից զատ երկու միաբանություններում էլ արագորեն բացվել են մի քանի օթյակներ անդամների «ընդունման» համար, մասնավորապես տեղական ազնվականության համար այն դեպքում, երբ մյուսները չեն շտապել ընդլայնվել և նոր անդամներ ընդունել, ինչպես Հադինգթոնը անկախ պարտիզպանների համար և Էդինբուրգը մասոնների համար։

Մինչ մասոն դառնալը, երկու միաբանություներին պատկանող գրեթե բոլոր հայտնի անդամները եղել են անկախ պարտիզպաններ։ Անկախ պարտիզպանների ամենամեծ խումբը, որը հետագայում միացել է մասոնական օթյակ «Kilwinning Scots Arms»-ին (հիմնված 1729 թվականին)։ Դանֆերմլինի Անկախ պարտիզպանների օթյակում եղել է 9 անդամ։ Նրանցից ոչ ոք մասնագիտությամբ այգեպան չի եղել, նրանք արիստոկրատներ էին և զինվորականներ[7]։

Մասոնականությունը արագ տարածվել է Անգլիայում, իսկ 1717 թվականի Լոնդոնի գերագույն օթյակի ստեղծումից հետո այն տարածվել է ողջ աշխարհում։ Մյուս կողմից Անկախ պարտիզպանների միաբանությունը մնացել է գլխավորապես շոտլանդական։ Երկու դեպքերում էլ շոտլանդական օթյակները դժվարություններ են ունեցել ավելի մեծ կազմակերպությունների հետ միանալիս, որոնք անվանվել են գերագույն օթյակներ։ Անկախ պարտիզպանների միաբանության դեպքում առաջին գերագույն օթյակը հիմնվել է 1849 թվականին, և 15 օթյակներ դարձել են անկախ մինչ միաբանության անհետացումը։ Այն օթյակները, որոնք ստեղծվել են մինչ գերագույն օթյակը, չեն ցանկացել հրաժարվել իրենց անկախությունից[7]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Robert L.D. Cooper. The Origin and History of the Order of Free Gardeners, 0-907655-475
  • Robert L.D. Cooper. Les francs-jardiniers, Ivoire Clair (ed) (2000) 2-913882-05-6
  • Robert L. D Cooper. Freemasons, Templars and Gardeners ANZMRC (Melbourne 2005) 0-9578256-2-5
  • The Free Gardeners website at HistoryShelf.org (Consulted 18 March 2007)
  • W. Gow. A Historical Sketch from the Records of the Ancient Society of Gardeners, Dunfermline (1910)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]