Պարամասոնականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պարամասոնականություն, եզրույթ, որն ընդունվել է այն եղբայրական և հասարակական կազմակերպությունների նշանակման համար, որոնք կապված են մասոնականության հետ կամ իրենց գործունեությունն իրականացնում են նմանատիպ սկզբունքներով։ Պարամասոնական կազմակերպությունների մեծ մասը զբաղվում է բարեգործական և մարդասիրական գործունեությամբ։ Այդ կազմակերպություններից մի քանիսը ժամանակին եղել են մասոնական, բայց քաղաքականության մեջ ակտիվ մասնակցությունից հետո դադարել են ճանաչվել մասոնական կազմակերպություններ, կամ իրենց ստեղծման պահին հիմնվել են մասոնական սկզբունքներից տարբերվող սկզբունքների վրա[1][2]։

Պարամասոնական կազմակերպությունների առաջացման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարմարվող օթյակ

Չնայած 1723 թվականին հիմնարար մասոնական փաստաթղթերում նշված կանանց լուսավորության արգելքին[3]՝ որոշ կանայք, այնուամենայնիվ, ընդունվել են մասոնական օթյակներում, սակայն դա դիտվել է որպես հարկադիր միջոց՝ կապված արտառոց հանգամանքների կամ դժբախտ պատահարների հետ։ Սակայն արդեն 18-րդ դարում Ֆրանսիայում հայտնվել են այսպես կոչված հարմարվող օթյակներ, որոնք ստեղծվել են սովորական մասոնական [արական] օթյակների հովանավորության ներքո, կրել նույն անվանումները, բայց կանանց թույլատրվել է միանալ այդ օթյակներին։ Երկար ժամանակ լինելով նման օթյակների անդամներ՝ նրանք չեն կարողացել համարվել լիարժեք մասոններ։ Այսպիսով, հարմարվող օթյակները դարձել են առաջին պարամասոնական միությունները[4]։

1774 թվականը դարձել է պարամասոնականության զարգացման պատմական ուղենիշ, երբ Ֆրանսիայի Մեծ Արևելքը դարձել է մասոնական օթյակների անկախ ֆեդերացիա, այդ թվում՝ ադապտիվ օթյակները, որոնք կոնֆեդերացիայի շրջանակներում ստացել են պաշտոնական կարգավիճակ։ Նմանատիպ օթյակները, որոնք նախկինի պես նույն անվանումներն են ունեցել, ինչ-որ ունեցել են տղամարդկանց համար նախատեսվածները, տարածվել են ամբողջ Ֆրանսիայում։ Նրանք եղել են բազմազան, նրանցից ոմանք, հատկապես փարիզյանները, ձեռք են բերել զգալի հեղինակություն և ազդեցություն։ Մասնավորապես՝ «Ինը քույրեր» ադապտիվ օթյակը կանանց խումբ էր, որն ակտիվորեն աջակցում էր տղամարդկանց օթյակներին, և որին 1778 թվականին ծանոթացել է Վոլտերը։ Մեկ այլ օթյակ՝ «La Candeur»-ը, որը ստեղծվել է 1775 թվականին, այնքան ակտիվ ու հայտնի էր, որ շուտով գերազանցել է իր արական «նմանակին»՝ տղամարդու օթյակին, որը ստեղծել էր այն։ Թեև նման իրավիճակը պատճառ է դարձել օթյակի ինքնուրույնության արագ սահմանափակման[5]։ Նմանատիպ օթյակների գործունեությունը խիստ տարբերվել է, բայց հիմնականում ձգտել են դեպի մարդասիրական խնդիրների։ Այնուամենայնիվ, տարբեր իրադարձություններ ժամանակ առ ժամանակ ստիպել են ադապտիվ օթյակների անդամներին ավելի շատ հետաքրքրվել հասարակությամբ և դրանում տեղի ունեցող գործընթացներով[6]։

Ֆրանսիական մեծ հեղափոխությունից հետո՝ կայսրության ժամանակաշրջանում, ադապտիվ օթյակները շարունակել են զարգանալ, բայց ավելի շուտ վերածվել են իշխանության գործիքի՝ հավաքվելով Բոնապարտին նվիրված էլիտային մի քանի հայտնի գործիչների շուրջ, ինչպիսիք են Ժոզեֆին դը Բոհարնեն և Կարոլինա Բոնապարտը։ Նման օթյակների անդամակցությունը (դրանք եղել են ավելի քան երեսունը, հիմնականում Փարիզում) դարձել է հեղինակության նշան, այդ օթյակների անդամների մեծ մասը չի հետաքրքրվել հասարակության խնդիրներով, այլ զբաղվել է մակերեսային հարցերով[6]։ Այդ օթյակների գործունեության նման ուղղվածությունը հանգեցրել է նրանց մարմանը և 18-րդ դարի վերջին վաղ պարամասոնականության զարգացմանը։

Պարամասոնական կազմակերպությունների տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խառը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արևելյան աստղ» միաբանության տաճարը

Պարամասոնական կազմակերպությունների վերածնունդը տեղի է ունեցել միայն Ֆրանսիայում վերջին ադապտիվ օթյակի փակումից 50 տարի անց, և այդ վերածնունդը սկսվել է ԱՄՆ-ում։ Առաջին նման կազմակերպություն է դարձել 1850 թվականին Բոստոնում (ԱՄՆ) հիմնադրված «Արևելյան աստղի միաբանությունը»։ Դրա անդամ կարելի էր դառնալ 18 տարեկանից։ Տղամարդիկ պետք է լինեին վարպետ մասոնի աստիճանի, իսկ կանայք պետք է լինեն ամուսնացած մասոնի հետ կամ մասոնների ազգականներ։ Սկզբում կինը պետք է լիներ մասոնի դուստր, այրի, կին, քույր կամ մայր, բայց այժմ մյուս հարազատներին նույնպես թույլատրվում է կազմակերպության անդամ լինել։ «Արևելյան աստղի միաբանության» անդամ կարող են լինել նաև նմանատիպ այլ կազմակերպությունների անդամներ, ինչպիսիք են «Ոսկե շղթայի միաբանությունը», «Հոբի դուստրերը», «Ծիածանը», «Եռանկյունին» և «Համաստեղություն՝ երիտասարդ աստղերը»։ «Արևելյան աստղի միաբանության» անդամների թիվն աշխարհի 20 երկրում կազմել է 500 000 մարդ[7]։

Արական[խմբագրել | խմբագրել կոդը]

Shriners-ի պատկերանշանը

Տղամարդկանց պարամասոնական կազմակերպությունների մեծ մասն իր գործունեությունը կենտրոնացրել է բարեգործության վրա։ Այդ կազմակերպությունները մեծ գումարներ են հավաքում աղքատներին, հիվանդներին և երեխաներին օգնելու համար։ Այսպես, Shriners-ն աջակցում է Shriners-ի քսաներկու հիվանդանոցների ցանցին[8] այն երեխաների համար, որոնք անչափահաս են և մնացել են առանց ապրուստի որևէ միջոցի։ 2006 թվականին հիվանդանոցներում անվճար բուժվել է ավելի քան 100 000 հիվանդ։ 2008 թվականին այդ բարեգործական գործունեության ընդհանուր բյուջեն կազմել է 826 միլիոն դոլար[9]։

Տղամարդկանց պարամասոնական կազմակերպությունների թվին են պատկանում հետևյալ միաբանություններն ու կազմակերպությունները՝ «Կախարդական թագավորության թաքնված մարգարեների միստիկական միություն» (M. O. V. P. E. R. կամ Grotto)[10], «Կետցալկոատլի միություն»[11], «Կատակասերների թագավորական միություն», «Լիբանանի մայրիները»[12] և «Եբայրական աքասիա»[13]։

Իգական[խմբագրել | խմբագրել կոդը]

Դե Մոլե միաբանության խորհրդանիշը

Կանանց պարամասոնական կազմակերպությունները, որպես կանոն, միավորում են մասոնների մայրերին, այրիներին, կանանց և քույրերին։ Նման կազմակերպությունների նպատակները նույնն են, ինչ տղամարդկանց կամ խառը կազմակերպությունների դեպքում՝ բարեգործական և հասարակական գործունեություն։ Կանանց առավել հայտնի պարամասոնական կազմակերպությունների թվին են պատկանում՝ «Ծիածան» միջազգային միություն (աղջիկների համար)[14], «Հոբի դուստրերը»[15], «Omega Epsilon Sigma» և «Ամարանիտների միություն»[16]։

Երիտասարդական[խմբագրել | խմբագրել կոդը]

Դե Մոլեի միաբանությունն աշխարհում ամենահայտնի երիտասարդական պարամասոնական կազմակերպությունն է։ Այն հիմնադրվել է 1919 թվականին Միսսուրի նահանգի Կանզաս Սիթի քաղաքում։ Միաբանության անդամներ կարող են լինել 12-21 տարեկան երեխաները, որոնց հայրերը մտել են ազատ որմնադիրների եղբայրության կազմի մեջ։ Դե Մոլե միությունը մասնակցում է բազմաթիվ միջոցառումների, այդ թվում՝ «Ծիածան աղջիկների համար» և «Հոբի դուստրեր» միաբանությունների անդամների հետ հանդիպումների և միջոցառումների, սպորտային մրցումների՝ բասկետբոլ, ֆուտբոլ, բեյսբոլ, թենիս, փեյնթբոլ, բիլիարդ, կանոե և այլն։ Յուրաքանչյուր կապիտուլ համատեղ որոշում է, թե ինչ կցանկանային անել միաբանության անդամները՝ պլանավորման և առկա միջոցների հիման վրա։ Կան նաև մի քանի հայտնի երիտասարդական կազմակերպություններ, ինչպիսիք են՝ «A.J.E.F.»[17], «Շինարարների տղաների միաբանություն» և «Աստղերի երեխաների համաստեղության միաբանություն»։

Քաղաքական պարամասոնական կազմակերպություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի ժողովուրդների Մեծ Արևելք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի ժողովուրդների Մեծ Արևելքը ստեղծվել է Ֆրանսիայի Մեծ Արևելքի օթյակի հիման վրա՝ որպես քաղաքական կազմակերպություն, որը պահպանել է մասոնական տերմինաբանությունը և կազմակերպչական ձևը։ Ռուսաստանի ժողովուրդների Մեծ Արևելքի օթյակների և Ֆրանսիայի Մեծ Արևելքի օթյակների առանձնահատուկ տարբերությունը մասոնական օթյակների աշխատանքի մի շարք պարտադիր կետերի վերացումն էր։ Նման կետեր էին մասոնական օթյակների ճիշտ հիմնումը, ժողովների արձանագրությունների վարումը, ենթավարպետների աստիճանի վերացումը, ծիսակատարությունների պարզեցումը կամ ամբողջական չեղարկումը, հավաքներում քաղաքական ծրագրերի քննարկոումը, աշխատանքը ոչ թե հանուն առաջընթացի, ինչպես եղել է Ֆրանսիայի Մեծ Արևելքի օթյակներում, այլ պետական Դումայում քաղաքական ակտիվության։ Ռուսաստանի ժողովուրդների Մեծ Արևելքի օթյակները կրել են «մասոնական» անվանումը, բայց այդպիսին չեն համարվել Ֆրանսիայի Մեծ Արևելքի և այլ մեծ օթյակների անդամների կողմից։ Դրանք համարվել են քաղաքական խմբակներ[2][18]։

ՌԺՄԱ-ի ղեկավարները․

Լիբերիայի մասոնական միաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիբերիայի մասոնական միաբանությունը ձևավորվել է մասոնականության սկզբունքների հիման վրա, որոնք առաջացել են ԱՄՆ-ում նախկին ստրուկների տերերի կողմից նախքան «ամերիկյան հասարակության» հովանավորությամբ Աֆրիկայում նրանց «վերադարձը գաղութացման»[19]։ Օթյակները հիմնվել են Փրինս Հոլի ամերիկյան մասոնականության հովանու ներքո[20]։ Հավաքներում քննարկվել են պետականաշինությանն ու զարգացմանը վերաբերող հարցեր։ Լիբերիայի Մեծ օթյակի մասոն լինելը նշանակել է լինել քաղաքականապես ակտիվ, առավելագույն ջանքեր գործադրել իսկական վիգերի կուսակցության քաղաքական առաջնորդության ամրապնդման համար։ Լիբերիայի մասոնները քննադատության են ենթարկվել մասոնականությունում ակտիվ քաղաքական գործունեություն ցուցաբերելու, ինչպես նաև քննադատվել են բնիկ լիբերիացիներին իրենց շարքերից օտարելու համար։ Քաղաքականության մեջ ակտիվ մասնակցության և Լիբերիայի Մեծ օթյակի նպատակներով հաջորդած փոփոխությունների պատճառով այն դադարել է համարվել մասոնական կազմակերպություն։ Ստեղծվելով որպես մասոնական ընկերություն՝ այն վերածվել է պարամասոնականի, որտեղ գերակշռել են ոչ թե մասոնական ավանդույթներն ու լանդմարկերը, այլ քաղաքական բանավեճերը և ոչ մասոնական հարաբերությունները օթյակի ներսում[20]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сергей Карпачев «Тайны масонских орденов» — М.: «Яуза-Пресс», 2007. — с. 197.
  2. 2,0 2,1 Глава 14. Великий Восток Народов России в 1912—1916 гг. Масоны и Департамент полиции
  3. Anderson, James (1734) [1723]. Paul Royster. ed. The Constitutions of the Free-Masons (Philadelphia ed.). Philadelphia, Pennsylvania: Benjamin Franklin. p. 49. Retrieved 2009-02-12. «The Persons admitted Members of a Lodge must be good and true Men, free-born, and of mature and discreet Age, no Bondmen, no Women, no immoral or scandalous Men, but of good Report.»
  4. Дашез, Роже (Roger Dachez), Histoire de la franc-maçonnerie française, PUF, Paris, 2003, ISBN 2-13-053539-9
  5. Daniel Ligou (ed.), Histoire des Francs-Maçons en France, Tome 2 1815—2000, Privat, Toulouse, 2000, ISBN 2-7089-6839-4
  6. 6,0 6,1 La Grande Loge Féminine de France Autoportrait, Collectif, Guy Trédaniel éditeur, 1995
  7. http://www.easternstar.org/eligibility.html Արխիվացված 2010-06-12 Wayback Machine General Grand Chapter. Retrieved 2010-06-03. «These affiliations include: * Affiliated Master Masons in good standing, * the wives * daughters * legally adopted daughters * mothers * widows * sisters * half sisters * granddaughters * stepmothers * stepdaughters * stepsisters * daughters-in-law * grandmothers * great granddaughters * nieces * great nieces * mothers-in-law * sisters-in-law and daughters of sisters or brothers of affiliated Master Masons in good standing, or if deceased were in good standing at the time of their death»
  8. «Shriners Hospitals for Children)». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 27-ին.
  9. «Shriners Hospitals for Children — Hospitals». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 27-ին.
  10. Mystic Order of Veiled Prophets of the Enchanted Realm
  11. homepage 2.0.5
  12. Tall Cedars of Lebanon
  13. Acacia Fraternity
  14. The International Order of the Rainbow for Girls Home Page
  15. Job’s Daughters International
  16. Supreme Council, Order of the Amaranth
  17. Logia AJEF Teniente José Azueta Abad No. 18 Veracruz, Ver
  18. Серков А. И. История русского масонства 1845—1945. — СПб.: Изд-во им. Н. И. Новикова, 1997. — С. 115 — ISBN 5-87991-015-6
  19. Monrovia — Masonic Grand Lodge
  20. 20,0 20,1 Freemasons For Dummies: The Tragic History of Freemasonry in Liberia

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Старцев В. И. Российские масоны XX века(ռուս.) // Вопросы истории. — 1989. — № 6. — С. 33—50.
  • Хасс, Людвик Ещё раз о масонстве в России начала XX века(ռուս.) // Вопросы истории. — 1990. — № 1. — С. 24—35.
  • Серков А. И. История русского масонства 1845—1945. — СПб.: Изд-во им. Н. И. Новикова, 1997. — С. 115 — ISBN 5-87991-015-6
  • Карпачев С. П. Тайны масонских орденов. — М.: «Яуза-Пресс», 2007. — 352 стр.— ISBN 978-5-903339-28-0
  • Daniel Ligou (ed.), Histoire des Francs-Maçons en France, Tome 2 1815—2000, Privat, Toulouse, 2000, ISBN 2-7089-6839-4
  • Roger Dachez, Histoire de la franc-maçonnerie française, PUF, Paris, 2003, ISBN 2-13-053539-9
  • Gilbert Garibal, Être franc-maçon aujourd’hui, Marabout, Alleur (Belgique), 1994, ISBN 2-501-02029-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]