Էձել դղյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էձել դղյակ
Edzell Castle
Նկարագրություն
Տեսակդղյակ և walled garden?
ՏեղագրությունԷձելի մոտ, Անգուս, Շոտլանդիա
OSNG NO584691
Վարչական միավորԱնգուս
ԵրկիրՇոտլանդիա
Կառուցված1520-1610
ԿառուցողԴեվիդ Լինդսի, Քրաուֆորի 9-րդ կոմս
ՇինանյութՀին կարմիր ավազաքար
Օգտագործվան մեջմինչև 1715
Ընթացիկ
սեփականատեր
Դալհուսիի կոմս, կառավարում է «Historic Scotland» գործակալությունը
Քարտեզ
Քարտեզ
 Edzell Castle Վիքիպահեստում

Էձել ամրոց (անգլ.՝ Edzell Castle), ամրոց Շոտլանդիայի Անգուս շրջանում՝ Բրիքին քաղաքից մի քանի կիլոմետր դեպի հյուսիս։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցը մոտավորապես 1520 թվականին հիմադրել է Քրոուֆորդի 9-րդ կոմս Դևիդ Լինդսեյը։ Նրա որդին՝ լորդ Էձելը, ընդարձակել է այն և, բացի այդ, 1604 թվականին այգի է գցել։ Իր տևական գոյության ընթացքում ամրոցը հիմնականում ծառայել է որպես քաղաքամերձ դղյակ և ոչ թե որպես պաշտպանական կառույց[1]։ Մի կարճ ժամանակ գրավվել է անգլիական զորքերի կողմից՝ Օլիվեր Կրոմվելի շոտլանդական ռազմարշավի ընթացքում՝ 1651 թվականին։ 1715 թվականին Լինդսեյներն ամրոցը վաճառել են, և այն դարձել է Դոլհուզիի կոմսի սեփականությունը։ 1930-ական թվականներին հանձնվել է պետության տնօրինությանը, վերածվել պարզապես տեսարժան վայրի։ Այցելուների առանձնահատուկ ուշադրությանն է արժանանում Վերածննդի ոճով կառուցված, փորագրաքանդակներով զարդարված պարսպով շրջանակված այգին, որ իր տեսակի մեջ եզակի է Շոտլանդիայում[2]։ 1930-ական թվականներին այդ այգին նորացվել է, ընդ որում՝ էզոթերիկ ավանդույթները և մասոնականության դրոշմը պահպանվել են։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Simpson & Tabraham (2007), p.1
  2. McKean, pp.77-78

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Brown, Marilyn, 'The Patron and the Garden: Sir David Lindsay and Edzell Castle, 1604', Architectural Heritage, vol. 26.1, (November 2015), 141-156. doi:10.3366/arch.2015.0072
  • Carr, Cecil Thomas, ed. (1913). Select Charters of Trading Companies, A.D. 1530–1707. Bernard Quaritch.
  • Glendinning, Miles, MacInnes, Ranald, & MacKechnie, Aonghus (1996). A History of Scottish Architecture, Edinburgh University Press. 0-7486-0741-2
  • Lindsay, Maurice (1986). The Castles of Scotland. Constable & Co. 0-09-473430-5
  • MacGibbon, David, and Ross, Thomas (1887). The Castellated and Domestic Architecture of Scotland, Vol. I. D. Douglas, Edinburgh. 0-901824-18-6
  • McKean, Charles (2004). The Scottish Chateau (2nd edition). Sutton Publishing. 0-7509-3527-8
  • Simpson, W. Douglas (1930). «Edzell Castle» (PDF). Proceedings of the Society of Antiquaries of Scotland, Vol. LXV. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 10-ին.
  • Simpson, W. Douglas, and Tabraham, Chris (2007). Edzell Castle (2nd edition). Historic Scotland. 978-1-904966-34-0

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]