Անիես Ժաուի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անիես Ժաուի
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 19, 1964(1964-10-19)[1][2][3][…] (59 տարեկան)
Ծննդավայր՝Անտոնի
Քաղաքացիություն՝ Ֆրանսիա
Մասնագիտություն՝սցենարիստ, կինոռեժիսոր, երգչուհի, գրող, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և ռեժիսոր
Պարգևներ՝
IMDb։ID 0418450

Անիես Ժաուի ( ֆր.՝ Agnes Jaoui, հոկտեմբերի 19, 1964, Անտոնի ), թատրոնի և կինոյի ֆրանսիացի դերասանուհի, կինոռեժիսոր, սցենարիստ, երգչուհի[6][7]։ Նվաճել է վեց Սեզար կինոմրցանակ[8],, Լյումիեր եղբայրների անվան երեք մրցանակ[9], Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակ՝ «Լավագույն սցենար» անվանակարգում[10]։ Բազմաթիվ այլ մրցանակների էլ է արժանացել կամ առաջադրվել, այդ թվում՝ ամերիկյան կինոակադեմիայի Օսկար մրցանակի՝ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգոում[11]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1964 թվականի հոկտեմբերի 19-ին Փարիզի մերձակայքում գտնվող Անտոնի քաղաքում։ Հայրը՝ թունիսցի հրեա[12] Յուբեր Ժաուին, տանն ստեղծել էր ստեղծագործական, բոհեմական մթնոլորտ, որն ի սկզբանե բնական է դարձել նրա դստեր՝ Անիեսի և որդու՝ Լորանի համար։

Թատրոնի հանդեպ կիրքը Անիեսի մոտ ի հայտ է եկել դեռ լիցեյում սովորելու տարիներին։ Լիցեյն ավարտելուց հետո նա ուսումը շարունակել է Ռոման Պիեռի դասընթացներում, միաժամանակ հանդես եկել Ամանդիեի թատրոնի բեմում։ Պիեսներից մեկի բեմադրման փորձերի ժամանակ Անիեսը հանդիպել, ծանոթացել, մտերմացել է իր ապագա ամուսնուն ՝ Ժան-Պիեռ Բակրիին։ Նրանց միավորում էր ոչ միայն սերը, այլև ընդհանուր գործը։ Միասին գրում են «Խոհանոց և կախվածություն» պիեսը, որին հաջորդում է նոր համատեղ աշխատանքը՝ «Ընտանեկան նմանություն» կատակերգությունը։ Այդ ստեղծագործությունն ավելի մեծ հաջողություն ունեցավ, արժանացավ Մոլիերի անվան մրցանակի, հետո հայտնվեց էկրանին, այնուհետև ստացավ միանգամից երեք Սեզար մրցանակ։ Քննադատներին գլխավորապես ապշեցրել է հենց սցենարը։ Բակրի-Ժաուի զույգի ոճը շատ համահունչ է, նրանք գրում են բավականին կոպիտ ու սուր հումորով, բայց միաժամանակ չեն նվաստացնում իրենց կերպարներից ոչ մեկին։

Վերոնշյալ գործունեությունից զատ՝ Անիեսը որպես դերասանուհի նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, ստեղծագործել նաև որպես կինոռեժիսոր և մի քանի ֆիլմերի ռեժիսոր է։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժաուին երկու երեխա է որդեգրել Բրազիլիայից[13][14]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2000 - Ուրիշի ճաշակի համար / Le Goût des autres (Սեզար մրցանակ լավագույն ֆիլմի համար)
  • 2004 - Նայիր ինձ / Comme une image
  • 2008 - Ասա ինձ անձրևի մասին / Parlez-moi de la pluie

Որպես սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1993 - Ծխել / Չծխել / Smoking — No Smoking
  • 1993 - Խոհանոց և կախվածություն / Cuisine et dépendances
  • 1996 - Ընտանեկան մթնոլորտ / Un Air de famille ( Սեզար մրցանակ լավագույն սցենարի համար)
  • 1997 - Հայտնի հին երգեր / On connaît la chanson (Սեզար մրցանակ լավագույն սցենարի համար)
  • 2000 - Ուրիշի ճաշակի համար / Le Goût des autres (Սեզար մրցանակ լավագույն սցենարի համար)
  • 2004 - Նայիր ինձ / Comme une image ( Կաննի ՄԿՓ մրցանակ լավագույն սցենարի համար )
  • 2008 - Ասա ինձ անձրևի մասին / Parlez-moi de la pluie

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. filmportal.de — 2005.
  2. FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. Babelio (ֆր.) — 2007.
  4. https://web.archive.org/web/20190502130045/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-2000.73.0.html
  5. https://web.archive.org/web/20190720124302/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-2004.69.0.html
  6. «Agnès Jaoui». TVGuide.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 31-ին.
  7. AlloCine. «Agnès Jaoui». AlloCiné (ֆրանսերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 31-ին.
  8. «Agnès Jaoui». Cesar Awards (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 31-ին.
  9. AlloCine. «Awards And Nominations For Agnès Jaoui». AlloCiné (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 31-ին.
  10. «Agnès JAOUI - Festival de Cannes 2023». www.festival-cannes.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 31-ին.
  11. «Academy Awards Database Search | Academy of Motion Picture Arts & Sciences». awardsdatabase.oscars.org. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 31-ին.
  12. Klifa, Thierry (2000 թ․ փետրվար). «Agnès Jaoui: L'art de vivre». Studio magazine (153): 124–129. ISSN 0982-8354.
  13. «Jaoui ne se laisse pas faire, actualité Cinéma - Le Point». web.archive.org. 2014 թ․ մարտի 17. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 17. Վերցված է 2021 թ․ հունիսի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  14. Paris Match. «Agnès Jaoui, la douceur de vivre». parismatch.com (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անիես Ժաուի» հոդվածին։